Փայաջուկ, նախկին հայկական գյուղ Իրանի Սալմաստ գավառում, Ուրմիա լճից հյուսիս–արևմուտք, Դիլման գյուղաքաղաքից 2-3 կմ արևելք, փոքրիկ գետակի զույգ ափերին։

Բնակավայր
ԵրկիրԻրան Իրան
Փայաջուկ (Իրան)##
Փայաջուկ (Իրան)

Փայաջուկ (թուրքերեն «Փայաջիյ») բառը բաղկացած է թուրքերեն «փայա» (գոմ) և «ջըղ» (փափկացած «ջիք» կամ «ջիյ» - կրճատած ձևն է «ջըլըղ» կամ «չիլըզ» վերջավորության, որ համապատասխանում է հայերեն «պաննոց» բարդ վերջավորությնա) մասերից[1]։

1850-ական թվականների վերջին գյուղն ուներ 120 տուն[2], 1880-1890-ական թվաճկաններին` 250-300 տուն (մոտ 2000 բնակիչ), առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 350 տուն հայ բնակիչ։ Ըստ 1905 թ․ վիճակագրության գյուղն ուներ 294 տուն բնակիչ[1]։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով։

Գյուղի տակով անցնում էր Հարզավ առուն[1]։ Գյուղի մոտ հոսում էր Ալոյան հովասուն աղբյուրը[3]։ Գյուղն ուներ եկեղեցի, 19-րդ դարի 60-ական թվականներից գործող դպրոց։

1905 թ․ գյուղում գործում էր երկդասյա-երկսեռ դպրոցը` մոտ 100 աշակերտ,, աշակերտուհիներով։ 1904 թ․ դպրոցի նոր շենքը կառուցվել է տեղացի Մանասերյանների ծախսով։ 1905 թ․ դպրոցում դասավանդում էին 4 ուսուցիչ և 1 ուսուցչուհի։

1905 թ․ դրությամբ դպրոցն ուներ Րաֆֆի անունով գրադարան` մոտ 1000 կտոր գրքով[4]։

Տարբեր ժամանակներում Փայաջուկից զգալի թվով հայեր գաղթել են Սովետական Հայաստան և այլ երկրներ։ Փայաջուկը այժմ փոքրիկ գյուղ է Իրանում։ Փայաջուկում է ծնվել Րաֆֆին։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Աթայան Ա․, Սալմաստ, Նոր Ջուղա, 1906 թ․, էջ 27։ 
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հտ․ ութերորդ։ Հայպետհրատ։ 1963։ էջ 369 
  3. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հտ․ ութերորդ, Երևան, 1963, էջ 393 
  4. Աթայան Ա․, Սալմաստ, Նոր Ջուղա, 1906 թ․, էջ 28։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։