Սալմաստ շահրեստան (պարս.՝ شهرستان سلماس), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 196 546 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սալմաստ քաղաքն է։

Սալմաստ շահրեստան
պարս.՝ شهرستان سلماس
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևմտյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՍալմաստ
Բնակչություն196 546 մարդ (2016)[1]
Տարածք2544 կմ²[2]
Ժամային գոտիUTC+3:30
salmas-ag.ir

Շահրեստանը հյուսիսից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Խոյ, հարավից` Ուրմիա շահրեստաններին, արևմուտքից` Թուրքիային։

Բնակչություն

խմբագրել

2006 թվականին բնակչությունը կազմում էր 180 708 մարդ՝ 40 298 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր 192 591 մարդ` 48 872 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 196 546 մարդ՝ 53,907 տնտեսություններում[5]։

Բնակիչերը հիմնականում քրդեր և իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում

խմբագրել

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 7 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Սալմաստ շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2006[3] 2011[4] 2016[5]
Կենտրոնական շրջան (բախշ) 150 256 165 639 168 630
Քենարփորուժ գյուղական շրջան 6 175 5 653 5 045
Քորեսոնի գյուղական շրջան 19 951 22,300 22 234
Լաքեստան գյուղական շրջան 11 486 11 589 10 387
Զուլաչայ գյուղական շրջան 24 868 29 037 29 524
Սալմաստ (քաղաք) 79 560 88 196 92 811
Թազեշահր (քաղաք) 8 216 8 864 8 629
Քուհսար շրջան (բախշ) 30 452 26 952 27 916
Չահրիք գյուղական շրջան 9 450 8 941 9 435
Շենեթալ գյուղական շրջան 10 950 9 494 9 931
Շեփիրան գյուղական շրջան 10 052 8 517 8 550
Ընդհանուր 180 708 192 591 196 546

Հայկական հետք

խմբագրել

Հնում շահրեստանի տարածքը մասն է կազմել Մեծ Հայքի թագավորության` տարածքով մոտավորապես համապատասխանելով Պարսկահայք աշխարհի (նահանգի) Զարեհավան և Առնա գավառներին[6]։

Մինչև 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը Սալմաստի գավառն ունեցել է ստվար հայկական բնակչություն, որի զգալի մասը պատերազմից հետո գաղթել է Արևելյան Հայաստանի տարածք` բնակություն հաստատելով Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Նախիջևանում և այլուր[6]։ XX դարի սկզբում գավառն ունեցել է մոտ 10 հազար հայ բնակիչ (ընդհանուր բնակչության 20-25%-ը), որոնք բնակվել են Սալմաստ քաղաքում և շուրջ 3 տասնյակ գյուղերում։ Հայաբնակ գյուղերից են եղել Փայաջուկը (Րաֆֆու ծննդավայրը), Հաֆթվանը (Հավթվան), Ախտախանան, Սավրան, Սառնան, Մահլամը, Խոսրովան, Դերիշկը, Ղզըլջան, Քալաշանը, Կալասարը (Ղալասար), Սարամերիկը և այլն[6]։

Սալմաստի հայկական բնակչություն մեծապես տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերի ներխուժման արդյունքում։ Շատերը կոտորվել են, մի մասը` տեղափոխվել Հայաստանի ներկայիս տարածք կամ Պարսկաստանի այլ շրջաններ։ Մնացած հայերից շատերը Հայաստան են ներգաղթել 1946 թվականին, շատերը տեղափոխվել են Թավրիզ կամ Թեհրան։ 1980-ական թվականներին գավառի տարածքում ապրել են փոքրաթիվ հայեր, հիմնականում Սալմաստ քաղաքում, մասամբ՝ Խոսրովա, Հաֆթվան, Կալասար, Մահլամ, Փայաջուկ գյուղերում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20070928135945/http://www.wampo.ir/AMAR79/FASL1/f1p1.html
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 241; Երևան, 2003