Արևմտյան Ադրբեջան (պարսկերեն՝ آذربایجان غربی, կարդ.՝ Ազարբայջանե ղարբի), նահանգ (օսթան) է Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի Ադրբեջան շրջանի երրորդ նահանգն է։ Հիմնական բնակչությունը՝ ազերիներ են, կան նաև քրդերի և հայերի փոքրամասնություններ։ Նահանգի տարածքը կազմում է 37 437 կմ², բնակչությունն ըստ 2016 թ. տվյալների` 3 265 219 մարդ[1]։ Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաքը Ուրմիա քաղաքն է։

Օսթանե Ազարբայջանե ղարբի
استان آذربایجان غربی

Արևմտյան Ադրբեջան օսթանը Իրանի քարտեզին
Արևմտյան Ադրբեջան օսթանը Իրանի քարտեզին

Արևմտյան Ադրբեջան օսթանի վարչական բաժանումը
Արևմտյան Ադրբեջան օսթանի վարչական բաժանումը
Ընդհանուր տեղեկանք
Մակերես. 37 437 կմ²
Բնակչություն. 3 265 219 (2016[1])
Խտություն. 87,2 մարդ/կմ²
Համայնքներ. 17 շահրեստան (գավառ)
Մայրաքաղաք. Ուրմիա
Նահանգապետ

Վարչական բաժանում Խմբագրել

Արևմտյան Ադրբեջան նահանգը բաժանված է 17 շահրեստանների (գավառների).

  Անվանում Կենտրոն Բնակչություն[1]
1. Մակու շահրեստան Մակու 94 751
2. Չալդորան շահրեստան Սիա Չեշմե 45 060
3. Շոթ շահրեստան Շոթ 55 682
4. Փոլդաշտ շահրեստան Փոլդաշտ 42 170
5. Չայփարեհ շահրեստան Քարա-Զիա-օդ-Դին 47 292
6. Խոյ շահրեստան Խոյ 348 664
7. Սալմաստ շահրեստան Սալմաստ 196 546
8. Ուրմիա շահրեստան Ուրմիա 1 040 565
9. Օշնավիե շահրեստան Օշնավիե 73 886
10. Փիրանշահր շահրեստան Փիրանշահր 138 864
11. Նաքադե շահրեստան Նաքադե 127 671
12. Սարդաշտ շահրեստան Սարդաշտ 118 849
13. Մահաբադ շահրեստան Մահաբադ 236 849
14. Միանդոաբ շահրեստան Միանդոաբ 273 949
15. Բոքան շահրեստան Բոքան 251 409
16. Շահինդեժ շահրեստան Շահինդեժ 92 456
17. Թաքաբ շահրեստան Թաքաբ 80 556

Տես նաև Խմբագրել

Աղբյուրներ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել