Սալմաստի լեռնաշղթա

(Վերահղված է Սալմաստի լեռներից)

Սալմաստի լեռներ, Հայկական լեռնաշխարհում, Ուրմիա լճի և Արաքս գետի ջրբաժան շղթան։ Ձգվում է արևմուտքից արևելք, Ուրմիա լճի հյուսիսից, Զագրոսի լեռների Մուրովա գագաթից դեպի արևելք մոտ 90 կմ երկարությամբ, 2400 մ միջին բարձրությամբ։ Ալպիական ծալքավորության ծալքաբեկորավոր լեռներ են՝ կազմված գլխավորապես կավճի և նեոգենի նստվածքներից։ Կլիման չոր ցամաքային է, բուսականությունը՝ գերազանցապես լեռնատափաստանային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 119 CC-BY-SA-icon-80x15.png