Հաֆթվան

գյուղ Իրանում

Հաֆթվան (Haftvān, պարս.` هفتوان), հայաբնակ գյուղ Իրանում, Ատրպատական նահանգի Սալմաստ գավառում։ Գտնվում է ծովի մակարդակից 1392 մ բարձրության վրա[1]։

Գյուղ
Հաֆթվան
هفتوان
St. George Church, Haftvan 04.jpg
Հաֆթվանի «Սուրբ Գևորգ» եկեղեցին
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԱրևմտյան Ադրբեջան
ՇրջանՍալմաստ գավառ
ԲԾՄ1392 մ
Բնակչություն6313 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+3:30, +4:30
##Հաֆթվան (Իրան)
Red pog.png

ԲնակչությունըԽմբագրել

1828 թվականին Հաֆթվանի հայերի մեծ մասը գաղթել և բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում։ 1914 թվականի նախօրեին գյուղն ուներ 400 տուն հայ բնակիչ, ովքեր զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո գյուղի բնակչության մեծ մասն արտագաղթել և բնակություն է հաստատել Իրանի քաղաքներում կամ այլ երկրներում։

Համաձայն 2006 թվականի տվյալների, գյուղն ուներ 6313 բնակիչ (1216 ընտանիք)[2]։

ԵկեղեցիներըԽմբագրել

Գյուղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին (13-րդ դար), վերանորոգվել է 1652 թվականին և 1930 թվականին` երկրաշարժից հետո։ Եկեղեցուն կից գտնվում է 20-րդ դարի սկզբին կառուցված, կիսավեր հանդիսասրահը[3]։

Բացի այդ, գյուղում առկա էին նաև հայկական «Սուրբ Աստվածածին» (18-րդ դար), «Սուրբ Թադեոս» (13-րդ դար) և «Սուրբ Պողոս-Պետրոս» եկեղեցիները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Haftvan, Iran Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-09 
  2. «Haftvān» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-09 
  3. «فصلنامه فرهنگی پیمان»։ paymanonline.com (Persian)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-10-05 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 328