Սուրբ Գևորգ եկեղեցի (Հաֆթվան)
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Հաֆթվան գյուղում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Գտնվում է Սալմաստ քաղաքից 6 կմ հարավ: Շարունակում է մնալ ուխտատեղի Սալմաստի ու շրջակայքի սակավաթիվ հայ բնակչության համար:
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
![]() Գմբեթ և զանգակատուն | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արևմտյան Ադրբեջան |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի[1] |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Ilkhanid architecture? և Safavid architecture? |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Գմբեթ | 2 հատ |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
ՊատմությունԽմբագրել
Սուրբ Գևորգ անունով եկեղեցիներ կառուցվել են Իրանի տարբեր գյուղերում (Փայաջուկ, Կարաբուլաղ, Հոդար, Հաֆթվան) ու քաղաքներում (Թեհրան, Սպահան, Ուրմիա): Դա կապված էր ոչ միայն հայերի, այլև ասորիների շրջանում սուրբ Գևորգի (ասոր՝ ܓܝܘܪܓܝܣ Գիվարգիս) պաշտամունքի հետ: Հիմնականում այդ անունը գործածական էր դարձել զարգացած միջնադարում: Այսօր Պարսկահայքի (Արևմտյան Ադրբեջան) գյուղերում պահպանվել են նաև մի քանի ասորական եկեղեցիներ՝ այդպիսի անուններով: Տեղի ասորիների մեծ մասը Հայաստան էր տեղափոխվել հայերի հետ միասին՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո:
Սուրբ Գևորգը կառուցվել է 13-րդ դարում, հայկական Հաֆթվան գյուղում: Վերանորոգվել է երկու անգամ՝ 1652 թվականին և 1930 թվականի Սալմաստի երկրաշարժից հետո: Եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսավեր մի դահլիճ, որը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին[3]: Հաֆթվանը նախքան 1946 թվականի մեծ հայրենադարձությունը եղել է խոշոր հայկական գյուղ. այստեղ գտնվում էին ևս երեք եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (18-րդ դար), Սուրբ Թադեոս (13-րդ դար) և Սուրբ Պողոս-Պետրոս:
ՃարտարապետությունԽմբագրել
Սուրբ Գևորգը ուղղանկյունաձև բազիլիկ շինություն է, կառուցված սև անտաշ քարով: Եկեղեցու և զանգակատան գմբեթները գտնվում են շինության կենտրոնական մասում: Դրանից ոչ հեռու գտնվող դպրոցական շենքը ևս կառուցվել է նույն տեսակի քարով:
Սրահի արևելյան կողմում գտնվող համեմատաբար մեծ տարածքում երեք կամար կա՝ եռանավ բազիլիկին համապատասխան: Ներսում կան 4 սյուներ, որոնք միասին բարձրացնում են առագաստակապ տանիքը[4]: Խորանի երկու կողմերում առանձնանում են քառակուսի խցեր: Արևմտյան հատվածն ունի քառակուսի բացվածք՝ տանիքը սյուների և կողմնակի պատերի միջև ամրացնելու համար: Եկեղեցու պատերը գիպսածածկ են:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
- ↑ Monuments database — 2017.
- ↑ «فصلنامه فرهنگی پیمان»։ paymanonline.com (Persian)
- ↑ کلیسای گئورک مقدس (هفتوان)