Ռուսաստանի հազարամյակ (հուշարձան)

«Ռուսաստանի հազարամյակ» հուշարձան, կանգնեցված է Մեծ Նովգորոդում, 1862 թվականին, ի պատիվ վիկինգներին ռուս անվանելու հազարամյա տարեդարձին։ Հուշարձանի ստեղծման ծրագրի հեղինակները համարվում են քանդակագործներ Միքայել Միկեշինը, Իվան Շրեդերը և ճարտարապետ Վիկտոր Գարթմանը։ Հուշարձանը գտնվում է Նովգորոդի մարզում, Սոֆիայի մայր տաճարի դիմաց և նախկին Առաքելական կառույցի վայրում։

Ռուսաստանի հազարամյակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և ճարտարապետական հուշարձան
Ստեղծում1862
Բարձրություն15,7 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄեծ Նովգորոդ
ՈճՆորբյուզանդական ոճ
Նյութբրոնզ
Մասն էNovgorod Kremlin?
 Millennium of Russia Վիքիպահեստում

Հուշարձանի նկարագրություն խմբագրել

Հուշարձանը իրենից ներկայացնում է հսկայական դերժավ-գնդակ, որի գագաթում կանգնեցված է զանգ և քրիստոնեական խաչ; հուշարձանի ընդհանուր ուրվագծերը ձևավորված են հիմնականում զանգի վրա (ըստ որոշ ենթադրությունների, հուշարձանը կոչվում է Ռուսաստանի հերոսական անցյալի ավետարանականության հետևորդներ[1])։ Դերժավիի շուրջը տեղակայված են վեց արձանախմբեր։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը կազմել է 15,7 մետր (պատվանդանի բարձրությունը — 6 մ; ձևավվորման բարձրությունը — 3,3 մ; դերժավիի վրայի խաչի բարձրությունը — 3 մ)։

Գրանիտյան պատվանդանի տրամագիծը — 9 մ; գնդակ-դերժավ — 4 մ; շրջանակի բարձրությունը — 26,5 մ։ Հուշարձանի մետաղյան քաշը — 100 տոննա, բրոնզի քաշը՝ 65,5 տոննա (գնդակ-դերժավինը՝ 400 ցենտ; հսկայական անձինք՝ 150 ցենտ; գնդակի վրայի խաչը՝ 28 ցենտ)[2]։

Ընդհանուր հուշարձանը բաղկացած է 128 անձանցից։

Քանդակագործական պատկերները բաժանվում են երեք մակարդակի։

  1. Երկու անձից բաղկացած խումբ — քրիստոնեական խաչը ձեռքին բռնած հրեշտակը և ծնկի եկած կինը։ Այս խումբը տեղադրված է դերժավիի ամենավերևում (թագավորական իշխանության խորհրդանիշներից), հերոսական կազմ։
  2. Հուշարձանի միջին թատերահարկը բաղկացած է 17 անձանցից, գնդակ-դերժավի շուրջը խմբավորված են վեց քանդակային խմբեր, խորհրդանշելով Ռուսական պետության պատմության տարբեր ժամանակաշրջանները (համաձայն այդ ժամանակի պաշտոնական պատմագրության)։
  3. Հուշարձանի ստորին շերտում գտնվում են ֆրիզները, որոնցում տեղադրված են հարթաքանդակները, բաղկացած 109 պատմական գործիչներից[3]։

Միջին թատերահարկ խմբագրել

   • Վարյագներին կոչ Ռուսի վրա (862 թվական). անձինք — առաջնայինը իշխան Ռյուրիկն է, որի գլխին դրված է սրածայր սաղավարտը, իսկ ձեռքին բռնել է հզոր թորը և սրածայր վահանը (որի վրա գրված է «Лета 6370»), կենդանիների մաշկով պատրաստված հագուստը, որը նետված է իր ուսերին։ Նրանից դեպի աջ հանդիպում են հեթանոսական աստված Վելեսը (տես նկարը) (ուղղված է հարավ, դեպի Կիև)
   • Քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում (988—989 թվականներին). կիևյան մեծ իշխան Վլադիմիր Մեծ, կոմպոզիցիայի կենտրոնում, ձեռքը դեպի վեր առած բռնել է ութամյա խաչը, կողքին կինը, որի ձեռքերի մեջ գտնվում է երեխան, հետո սլավոնները, իսկ այնուհետև գալիս է հեթանոսական մարդկանց կուռք Պերունը (ուղղված դեպի հարավ)
   • Թաթարների վտարման սկիզբը (Կուլիկովյան ճակատամարտ, 1380 թվական).Դմիտրի Դոնսկոյ, աջ ձեռքին բռնել է կռվի նիզակ, իսկ ձախ ձեռքում բունչուկ, ոտքով ոտնահարում է հաղթած թաթարական մուրզային (ուղղված է արևելք, դեպի Մոսկվա)։
   • Ռուսական ինքնիշխան թագավորության հիմնադրումը (1491 թվականին).ցարական հագուստով Իվան III-ը, Մոնոմախի սաղավարտով, արքայական գավազանով և դերժավոյով։ Կողքին պարկել է հաղթած լիտվիայի պատերազմում զոհվածները և ջախջախված լիտվյան ասպետը՝ կոտրված սրով (ուղղված է դեպի արևելք)։ Հետևի պլանում գտնվում է սիբիրյան անձը, որը խորհրդանշում է գալիք Սիբիրի զարգացումը։
   • Ռոմանովների դինաստիայի հիմնադրումը (1613 թվականին).Միքայել Ֆյոդորովիչ, Պոժարսկի իշխան, պաշտպանում է նրան մերկ սրով, և նրա առաջ ծնկի են եկել Մինին Կուզմանը, հանձնելով իր գլխարկը և արքայական գավազանը Մոնոմախին։
   • Ռուական կայսրության ձևավորումը (1721 թվականին). Պետրոս I: Պետրոսի ոտքերի առջև ընկել են շվեդ մարդիկ, և պինդ պահպանում է իր քայքայված դրոշը (ուղղված է հյուսիս, դեպի Պետերբուրգ)

Ստորին շերտ (ֆրիզ) խմբագրել

Ֆրիզը բաղկացած է չորս հատվածից.

«Լուսավորչական» խմբագրել

31 լուսավորիչ, որը սկսվում է հուշարձանի արևմտյան մասից՝ մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչից

 
Անուն Բնութագիր Պատկեր
Կյուրեղ և Մեթոդիոս քրիստոնեական քարոզիչներ  
Օլգա (իշխանուհի) Կիևյան մեծ իշխանուհի  
Վլադիմիր Մեծ Կիևյան մեծ իշխան  
Ավրամի Ռոստովսկի Ռոստովյան եպիսկոպոս  
Անտոնի Պեչերսկի Կիև-Պեչորյան վանքի հիմնադիր  
Ֆեոդոս Պեչեսկի Կիև-Պեչորյան վանքի վանահայր  
Կուկշա Պեչերսկի Կիև-Պեչորյան վանքի վանահայր  
Նեստոր պատմաբան  
Կիրիլ Բելոզերսկի Կիրիլ-Բելոզերսկյան վանքի հիմնադիր  
Ստեֆան Պերմսկի եպիսկոպոս, Պերսկի վանքի լուսավորիչ  
Ալեքսի Կիևյան և Ամենայն Ռուսիայի թեմի առաջնորդ  
Սերգի Ռադոնեժսկի սուրբ ուղղափառ եկեղեցու հետևորդ, Տրոիցո-Սերգիևա վանքի հիմնադիր  
Պյոտր Մոգիլա Կիևյան և Գալիցկի թեմի հետևորդ  
Զոսիմա Սոլովեցկի Սոլովեցկյան վանքի հիմնադիր  
Մաքսիմ Գրեկ ռուսական կրթության նշանավոր գործիչ, գրող  
Սավվատի Սոլովեցկի Սոլովեցկյան վանքի հիմնադիր  
Իոնա Մոսկովյան հոգևորական  
Մակարի Մոսկովյան և Ամենայն Ռուսիայի թեմի հոգևորական  
Վարսոնոֆի Տվերսկիի արքեպիսկոպոս  
Գուրի Ղազախական արքեպիսկոպոս  
Կոնստանտին Զգուշավոր իշխան, կիևյան կառավարիչ  
Նիկոն Մոսկովյան և Ամենայն Ռուսիայի վեցերորդ պատրիարք  
Ֆյոդոր Ռտիշև ռուսական բարեգործության հիմնադիր  
Դիմիտրի Ռոստովսկի եկեղեցական, գրող  
Տիհոն Զադոնսկի Լադոժսկիի, այնուհետև Վորոնեժսկիի եպիսկոպոս, գրող  
Միտրոդֆան Վորոնեժսկի Վորոնեժսկիի առաջին եպիսկոպոս  
Գեորգի Կոնիսկի Բելառուսիայի արքեպիսկոպոս, գրող  
Ֆեոֆան Պրոկոպովիչ Նովգորոդի արքեպիսկոպոս, գրող և գիտնական  
Պլատոն Մոսկովյան թեմի հետևորդ  
Ինոկենտի Հերսոնեսկիի և Տավրիչեսկիի արքեպիսկոպոս  

«Պետական գործիչներ» խմբագրել

(26 անձ), որի շարքը սկսվում է հուշարձանի արևելյան մասից

 
Անուն Բնութագիր Պատկեր
Յարոսլավ Իմաստուն Ռոստովի իշխան, Նովգորոդի իշխան և Կիևյան մեծ իշխան  
Վլադիմիր Մոնոմախ Կիևյան մեծ իշխան  
Գեդիմին Լիտվայի մեծ իշխան  
Օլգերդ Լիտվայի մեծ իշխան  
Վիտովտ Լիտվայի մեծ իշխան  
Իվան III Մոսկվայի մեծ իշխան  
Սիլվեսթր քահանա, քաղաքագետ  
Անաստասիա Ռոմանովնա Իվան Ահեղի առաջին կինը  
Ալեկսեյ Ադաշև քաղաքական գործիչ  
Գերմոգեն պատրիարք  
Միքայել Ֆյոդորովիչ Ռոմանովների դինաստիայի հիմնադիր  
Ֆիլարեթ պատրիարք  
Աֆանասի Օրդին Նաշոկին դիվանագետ  
Արտամոն Մատվեև պետական գործիչ, դիվանագետ  
Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանների դինաստիայի երկրորդ ռուս ցար  
Պետրոս I համայն Ռուսիոյի առաջին կայսր  
Յակով Դոլգոռուկ պետական գործիչ, ռազմապետ  
Իվան Բեցկո հասարակական գործիչ  
Եկատերինա II ռուս կայսրուհի  
Ալեքսանդր Անմորուք դիվանագետ  
Պոտյոմկին Գրիգորի պետական գործիչ  
Վիկտոր Կոչուբեյ դիվանագետ  
Ալեքսանդր I ռուս կայսր  
Միխայիլ Սպերանսկի պետական գործիչ  
Միխայիլ Վորոնցով գեներալ-ֆելդմարշալ  
Նիկոլայ I ռուս կայսր  

«Ռազմական մարդիկ և հերոսներ» խմբագրել

(36 անձ), որս սկսվում է հուշարձանի հյուսիսարևելյան մասից

 
Անուն Բնութագիր Պատկեր
Սվյատոսլավ Իգորևիչ Կիևյան մեծ իշխան, զորավար  
Մստիսլավ Ուդալոյ Տորոպեցյան, Նովգորոդյան և Գալիցյան իշխան, զորավար  
Դանիլ Գալիցկի Գալիցյան և Վոլինյան իշխան, զորավար  
Դովմոնտ Լիվիայի մեծ իշխան, Պսկովյան իշխան  
Ալեքսանդր Նևսկի Նովգորոդյան իշխան, Վլադիմիրյան մեծ իշխան  
Միքայել Տվերսկո Տվերսկյան իշխան, Վլադիմիրյան մեծ իշխան  
Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ Վլադիմիրյան և Մոսկոյան մեծ իշխան, զորավար  
Քեյստութ Տրոկյան և Ժեմայտսկյան իշխան  
Դանիլ Հոլմսկի մոսկովյան նահանգապետ  
Միքայել Վորոտինսկի զորավար  
Դանիլ Շենյա իշխան, նահանգապետ  
Մարֆա Պոսադնիցա նովգորոդյան քաղաքապետ Բորեցկի կինը  
Երմակ Տիմոֆեևիչ կազակական ատաման  
Միքայել Սկոպին Շույսկի իշխան, զորավար  
Դմիտրի Պոժարսկի իշխան, զորավար  
Կուզմա Մինին ժողովրդական զինյալների կազմակերպիչ  
Ավրամի Պալիցին գրող, զորավար  
Բոգդան Խմելնիցկի ուկրաինական պետական գործիչ, զորավար  
Իվան Սուսանին ազգային հերոս  
Բորիս Շերեմետև գեներալ-ֆելդմարշալ, զորավար, դիվանագետ  
Միքայել Գոլիցկին գեներալ-ֆելդմարշալ  
Պյոտր Սալտիկով գեներալ-ֆելդմարշալ  
Բուրհարդ Մինիհ գեներալ-ֆելդմարշալ  
Ալեքսեյ Օրլով գլխավոր-գեներալ  
Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի գեներալ-ֆելդմարշալ  
Ալեքսանդր Սուվորով գեներալասիմուս  
Միխայիլ Բարկլայ դե Թոլի գեներալ-ֆելդմարշալ  
Միխայիլ Կուտուզով գեներալ-ֆելդմարշալ  
Դմիտրի Սենյավին ծովակալ, գնդապետ  
Մատվեյ Պլատով ռազմական ատաման, հեծելազորի գեներալ  
Պյոտր Բագրատիոն գեներալ, 1812 թվականին Համաշխարհային պատերազմի հերոս  
Իվան Դիբիչ գեներալ-ֆելդմարշալ  
Իվան Պասկևիչ գեներալ-ֆելդմարշալ  
Միխայիլ Լազարև ծովագնաց, ծովակալ  
Վլադիմիր Կորնիլով փոխ-ծովակալ, Սևաստոպոլյան խաշտպանության հերոս  
Պավել Նահիմով ծովակալ, ծովագնաց  

«Գրողներ և նկարիչներ» խմբագրել

(16 անձ)

 
Անուն Բնութագիր Պատկեր
Միխայիլ Լոմոնոսով պոետ, նկարիչ, գիտնական  
Դենիս Ֆոնվիզին գրող, դրամատուրգ  
Ալեքսանդր Կոկորինով ճարտարապետ  
Գավրիլ Դերժավին պոետ, պետական գործիչ  
Ֆեոդոր Վոլկով դերասան  
Նիկոլայ Կարամզին գրող, պատմագետ  
Իվան Կռիլով առակագիր, բանաստեղծ  
Վասիլի Ժուկովսկի պոետ, թարգմանիչ  
Նիկոլայ Կարամզին պոետ, թարգմանիչ  
Ալեքսանդր Գրիբոյեդով գրող, դիվանագետ  
Միխայիլ Լերմոնտով պոետ  
Ալեքսանդր Պուշկին պոետ, գրող  
Նիկոլայ Գոգոլ գրող  
Միխայիլ Գլինկա կոմպոզիտոր  
Կառլ Բրյուլով նկարիչ  
Դմիտրի Բորտնյանսկի կոմպոզիտոր  

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Захаренко А. Г. Памятник «Тысячелетию России» в Новгороде / Новгородский историко-художественный музей. — Новгород: Новгородская правда, 1958. — 56 с. — 10 000 экз. (обл.)
  • Памятник «Тысячелетие России». — М.: Советская Россия, 1974. — 72 с. — 50 000 экз. (в пер., суперобл.)
  • Маслова Е. Н. Памятник «Тысячелетию России». — Изд. 2-е, испр. и доп. — Л.: Лениздат, 1977. — 104 с. — (Туристу о Новгороде). — 100 000 экз. (обл.)
  • Памятник «Тысячелетие России» / Составитель Сергей Семанов. — М.: Советская Россия, 1986. — 96 с. — 25 000 экз. (в пер.)
  • Смирнов В. Г. Россия в бронзе: Памятник Тысячелетию России и его герои. — Новгород: Русская провинция, 1993. — 240 с. — 50 000 экз. — ISBN 5-87266-004-9 (в пер.)
  • Николаева Л. А. Великий Новгород. Памятник Тысячелетию России. — Офсет 888, 2005. — 48 с. — (История России в бронзе). — 1 000 экз. (обл.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятник Тысячелетия России
  2. «Внешний вид памятника». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  3. Список, поданный на подпись Александру II (по Антощенко)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի հազարամյակ (հուշարձան)» հոդվածին։