Միխայիլ Վորոնցով
Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցով (մայիսի 19 (30), 1782, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6 (18), 1856, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ (1856 թվական)։ Անգլիայում ռուս դեսպան Ս․ Ռ․ Վորոնցովի որդին։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Գանձակի գրավմանը, ինչպես նաև Երևանյան առաջին արշավանքին (1804 թվական)։
Միխայիլ Վորոնցով ռուս.՝ Михаил Семёнович Воронцов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19 (30), 1782 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 6 (18), 1856 (74 տարեկան) |
Մահվան վայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Transfiguration Cathedral |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դիվանագետ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Elizaveta Vorontsova?[1] |
Ծնողներ | հայր՝ Semyon Vorontsov?[1], մայր՝ Ekaterina Senyavina?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | viceroy? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Sofya Vorontsova? և Semyon Vorontsov? |
Mikhail Vorontsov Վիքիպահեստում |
1823 թվականին նշանակվել է Նովոռոսիայի գեներալ- նահանգապետ և Բեսարաբական մարզի փոխարքա, 1828-1844 թվականներին՝ Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ։ 1826 թվականից՝ Պետական խորհրդի անդամ։ 1844-1854 թվականներին Վ․ Կովկասի առաջին փոխարքան էր և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար։ Պայքարել է լեռնականների դեմ, մտցրել նոր՝ կացնի տակտիկա (անտառները հատելու և անցուղիներ պատրաստելու միջոցով դյուրացրել լեռնականների հնազանդեցումը)։
Վորոնցովն անց է կացրել վարչական ռեֆորմներ, որոնց հիման վրա 1849 թվականին ստեղծվել է Երևանի նահանգը։ 1847 թվականի և 1851 թվականի կանոնադրություններով փորձել է ստեղծել անդրկովկասյան ազնվականական դաս (որպես ցարիզմի հենարան), բայց գրեթե ապարդյուն։ Վորոնցովի օրոք Հայաստանում հիմնադրվել են առաջին ռուսաբնակ գյուղերը։ Հովանավորել է հայ բուրժուազիային, Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ մտցրել ազատ վարձու աշխատանք։ Մերձավոր հարաբերությունների մեջ է եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ, մասնակցել է Միքայել Նալբանդյանի նկատմամբ կազմակերպված հալածանքին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- М. П. Щербинин. Биография генерал-фельдмаршала Князя Михаила Семеновича Воронцова. СПб., Типография Эдуарда Веймара, 1858.
- Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
- Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
- Удовик, В. Воронцов. М., 2004 (Жизнь замечательных людей).
- Rhinelander, L. H. Viceroy Vorontsov’s Administration of the Caucasus // Transcaucasia: Nationalism and Social Change. Essays in the History of Armenia, Azerbaijan, and Georgia. Ed. by R. G. Suny. Ann Arbor (MI), 1983 (2nd rev. ed., 1996), 87-104.
- Rhinelander, A. L. (1990). Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar. Montreal: McGill-Queen’s University Press. ISBN 0-7735-0747-7
- Robbins, Richard G. «Review: Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar». The American Historical Review, Vol. 96, No. 4 (Oct., 1991), P. 1243—1244. http://www.jstor.org/stable/2165141
Արտաքին հղումներ
խմբագրել- Воронцов М. С. Из писем князя Михаила Семеновича Воронцова к Михаилу Павловичу Щербинину / Предисл. М. П. Щербинина Արխիվացված 2014-03-06 Wayback Machine // Русский архив, 1870. — Изд. 2-е. — 1871. — Стб. 2145—2224.
- Биографическая статья на портале «Русская цивилизация»
- Переписка с А. П. Ермоловым
- Перезахоронение Воронцовых. Одесса, 2005 Արխիվացված 2013-06-08 Wayback Machine
- Виртуальный музей и архив семьи Воронцовых Արխիվացված 2008-10-12 Wayback Machine
- Грибоедов в гостях у «полумилорда». Памяти М. С. Воронцова (1782—1856)
- Имение князя Воронцова на территории парка «Салгирка» Արխիվացված 2013-07-03 Wayback Machine
- Стихи для польского, на случай прибытия его сиятельства, графа Михаила Семеновича Воронцова, в Екатеринослав Արխիվացված 2013-11-03 Wayback Machine // Русская старина, 1895. — Т. 83. — С. 28.
- Владельцы имения Гурзуф
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Վորոնցով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |