Դմիտրի Բորտնյանսկի

ուկրաինացի կոմպոզիտոր և խմբավար

Դմիտրի Ստեպանովիչ Բորտնյանսկի[8][9] (ռուս.՝ Дмитрий Степанович Бортнянский արտասանություն ; ուկրաիներեն՝ Дмитро Степанович Бортнянський, հոկտեմբերի 28, 1751(1751-10-28), Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - հոկտեմբերի 10, 1825(1825-10-10)[4][1][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3][5][…][10][11][12])[13], ռուս[14] և ուկրաինացի[15] կոմպոզիտոր, տավղահար և դիրիժոր, ով ծառայության մեջ է գտնվել Եկատերինա Մեծի պալատում։ Ռուսներն ու ուկրաինացիները վիճարկում են նրա ազգային պատկանելությունը՝ համարելով մերթ մեկ, մերթ մյուս ազգի ներկայացուցիչ[16]։ Բորտնյանսկին հայրական գծով ունի ռուսինական-լեմկոյական ծագում. նրա հայրը՝ Ստեֆան Շկուրատը, փոխել է իր ազգանունը ավելի «ազնվական» հնչողություն ունեցող Բորտնյանսկու՝ նոր ազգանվան հիմքում դնելով իր հայրենի Բորտնե գյուղի անունը, որը ներկայումս գտնվում է Լեհաստանի տարածքում[17]։ Կոմպոզիտորի մայրը՝ Մարինա Դմիտրևնա Տոլստայան, ծագումով ռուսական ազնվականական Տոլստոյ տոհմից էր[18]։

Դմիտրի Բորտնյանսկի
Бортнянский (1788).jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1751(1751-10-28)
Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1825(1825-10-10)[4][1][3][…] (73 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3][5][…]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն[6]
Ժանրերօպերա[7], դասական երաժշտություն[7], կոնցերտ[7] և կրոնական երաժշտություն[7]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և sopranist
Գործիքներդաշնամուր[7] և կլավեսին[7]
ԱշխատավայրԵկատերինա II[7] և Պավել I[7]
ԿրթությունԿիև-Մոգիլայան ակադեմիա
Commons-logo.svg Dmitry Bortniansky Վիքիպահեստում

Բորտնյանսկին երգեցողություն, երաժշտության տեսություն ու կոմպոզիցիա է սովորել նախ՝ պետերբուրգյան պալատական կապելլայի դիրիժոր Բալդասարե Գալուպիի ղեկավարությամբ, այնուհետև Եկատերինա Երկրորդի աջակցությամբ ուսումնառությունը շարունակել է Իտալիայում։ 1779 թվականին վերադարձել է Պետերբուրգ, 1796 թվականին դարձել է պալատական երգչախմբի դիրիժոր։ Նրա ղեկավարությամբ այդ երգչախումբը միջազգային ճանաչում է նվաճել։ Դեռ Իտալիայում գտնված տարիներին նա հաջողել է բեմադրել իր գրած առաջին օպերաները՝ «Կրեոնտը» (1776 թ.), «Կվինտո Ֆաբիո»-ն (1778 г.), «Ալչիդե»-ն, որոնց հետագայում հավելել է Le faucon-ը (1786 թ.), Le Fils-Rival ou La Moderne Stratonice-ը (1787 թ.):

Բորտնյանսկին, ում համեմատել են Ջովաննի Պիեռլուիջի դա Պալեստրինայի հետ[19], այսօր առաջին հերթին համբավված է իր հորինած եկեղեցական երաժշտությամբ՝ պատարագային երկերով և երգչախմբային ու կոնցերտի ժանրերում կատարած բեղմնավոր ներդրումներով[20]։ Նրան Արտեմի Վեդելի ու Մաքսիմ Բերեզովսկու հետ մեկտեղ համարում են իր դարաշրջանի կոմպոզիտորական ոսկե եռյակի ներկայացուցիչներից մեկը։ Բորտնյանսկին այնքան մեծ ժողովրդականություն է վայելել ռուսական կայսրությունում, որ նրա պատկերը ներկայացված է նովգորոդյան կրեմլում տեղադրված «Ռուսաստանի հազարամյակը» հուշարձանի վրա։ Նրա բազմաժանր ստեղծագործությունը ներառում է նաև ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, եկեղեցական սլավոներեն գրված երգչախմբային կոմպոզիցիաներ։

Բորտնյանսկու ազդեցությունն զգացվում է ուկրաինացի կոմպոզիտորներ Միկոլա Լիսենկոյի, Կիրիլո Ստեցենկոյի, Մ. Վերբիցկու, Միկոլա Լեոնտովիչի, Մ. Դրեմլուգի, Լևկո Ռևուցկու, Բ. Լյատոշինսկու և այլոց ստեղծագործություններում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Грушке Н. Бортнянский, Дмитрий Степанович (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1908. — Т. 3. — С. 285—289.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 П. Бортнянский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 146—147.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Соловьев Н. Бортнянский, Дмитрий Степанович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IV. — С. 449—450.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Бортнянский Дмитрий Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 https://doi.org/10.1093/gmo/9781561592630.article.03638
  8. Ritzarev, Marina: Eighteenth-Century Russian Music. London and New York: Routledge, 2016. P. 105.
  9. The Cambridge History of Music
  10. The Concise Oxford Dictionary of Music
  11. Ritzarev, Marina: Eighteenth-Century Russian Music. London and New York: Routledge, 2016. P. 105.
  12. History of Russian Church Music, 988-1917. Brill, 1982. P. 94.
  13. «HymnTime»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին։ Վերցված է 2022-03-27 
  14. *Dmitry Stepanovich Bortniansky (The Columbia Encyclopedia)
  15. *Katchanovski Ivan, Zenon E. Kohut, Bohdan Y. Nebesio, Myroslav Yurkevich (2013)։ Historical Dictionary of Ukraine։ Scarecrow Press։ էջ 386։ ISBN 9780810878471 
  16. Kuzma Marika (1996)։ «Bortniansky à la Bortniansky: An Examination of the Sources of Dmitry Bortniansky's Choral Concertos»։ The Journal of Musicology 14 (2): 183–212։ ISSN 0277-9269։ JSTOR 763922։ doi:10.2307/763922 
  17. A. Rydzanicz "Bortniański wrócił do Bartnego", Przegląd Prawosławny Nr 9(291)/2009 Archived 2020-07-08 at the Wayback Machine.
  18. Константин Ковалев, Бортнянский(չաշխատող հղում) (серия „Жизнь замечательных людей“), 1989, ISBN 978-5-235-00681-2
  19. Rzhevsky, Nicholas: The Cambridge Companion to Modern Russian Culture. Cambridge 1998. P. 239. books.google.com
  20. Morozan Vladimir (2013)։ «Russian Choral Repertoire»։ in Di Grazia Donna M։ Nineteenth-Century Choral Music։ էջ 437։ ISBN 9781136294099 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել