Դմիտրի Պոժարսկի
Դմիտրի Միխայլովիչ Պոժարսկի (ենթդ․ նոյեմբերի 1, 1577[1] - ապրիլի 20 (30), 1642[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս իշխան, զորավար։ 1613 թվականից բոյար։ Մասնակցել է Բոլոտնիկովի ապստամբության ճնշմանը, 1608-1610 թվականներին եղել է ռուս ցարական Վ. Շույսկու համախոհը Կեղծ Դմիտրի II-ի դեմ պայքարում։ 1610 թվականից Զարայսկի վոյեվոդան էր։ 1611 թվականին մասնակցել է Առաջին ժողովրդական աշխարհազորին U. լեհ-լիտվական ինտերվենտների դեմ Մոսկվայի ապստամբությանը։ Եղել է երկրորդ ժողովրդական աշխարհազորի հրամանատարներից և ժամանակավոր կառավարության ղեկավարներից (1611 թվականի վերջից 1613 թվականի սկիզբ)։ 1615-1618 թվականներին կռվել է լեհ․ ինտերվենտների դեմ։ 1617-1640 թվականներին ղեկավարել է տարբեր պրիկազներ։ 1628-1630 թվականներին Նովգորոդի վոյեվոդան էր։ Պոժարսուն և Կուզմա Մինինին նվիրված հուշարձաններ կան Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում։
Դմիտրի Պոժարսկի ռուս.՝ Дми́трий Пожа́рский | |
---|---|
Ծնվել է | ենթդ․ նոյեմբերի 1, 1577[1] |
Մահացել է | ապրիլի 20 (30), 1642[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Գերեզման | Monastery of Saint Euthymius |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և պետական գործիչ |
Ծնողներ | մայր՝ Maria Feodorovna Pozharskaya? |
Երեխաներ | Պիոտր Պոժարսկի, Ֆյոդոր Պոժարսկի, Իվան Պոժարսկի և Q125992891? |
Dmitry Pozharsky Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Зинько М. А. ПОЖАРСКИЙ ДМИТРИЙ МИХАЙЛОВИЧ // Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004. — Т. 26. — С. 577.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պոժարսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 350)։ |