Իվան Դիբիչ-Զաբալկանսկի

Իվան Իվանովիչ Դիբիչ Զաբալկանսի (մայիսի 13, 1785(1785-05-13)[1][2], Օսբորնիկի Սլյոնսկե, Trzebnica County, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան - մայիսի 29, 1831(1831-05-29) կամ հունիսի 10, 1831(1831-06-10)[3], Պուլտուսկ, Pułtusk County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), ռուսական գեներալ-ֆելդմարշալ (1829), կոմս (1827

Իվան Դիբիչ-Զաբալկանսկի
գերմ.՝ Hans Karl Friedrich Anton von Diebitsch
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1785(1785-05-13)[1][2]
ԾննդավայրՕսբորնիկի Սլյոնսկե, Trzebnica County, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան
Մահացել էմայիսի 29, 1831(1831-05-29) (46 տարեկան) կամ հունիսի 10, 1831(1831-06-10)[3] (46 տարեկան)
Մահվան վայրՊուլտուսկ, Pułtusk County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Հանս Էհրենֆրեդ ֆոն Դիբիչ ընդ Նարդեն
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սև արծվի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Լեոպոլդի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Q52559539? Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Արժանիքների շքանշան Kulm Cross? Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան Սուրբ Գևորգի 1-ին աստիճանի շքանշան Order of Maria Theresa? Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ Սուրբ Գեորգիի շքանշան և Կարմիր արծվի շքանշան
Hans Karl von Diebitsch Վիքիպահեստում

Ռուսաստանում ծառայության անցած (1798) պրուսական սպայի որդի։ Ծառայել է գվարդիայում, մասնակցել Ֆրանսիայի դեմ 1805—1807 թվականների պատերազմին։ 1815 թվականից եղել է առաջին բանակի շտաբի պետ, 1823 թվականից՝ Գլխավոր շտաբի պետ և կվարտիրմայստերային մասի կառավարիչ (1824)։ Շերվուդի մատնության հիման վրա Նիկոլայ I-ին հայտնել է դեկաբրիստների՝ նախապատրաստվող ապստամբության մասին և անձամբ ղեկավարել նրանց ձերբակալությունը երկրորդ բանակում։ 1828—1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փաստորեն ղեկավարել է Բալկանյան ճակատի ռազմ, գործողություննևրը, իսկ 1829 թվականի փետրվարի 9-ից գլխավոր հրամանատարն էր (Վիտգենշտեյնի փոխարեն)։ Դեմ էր Բալկաններում ազգային-ազատագրական պատերազմ սկսելուն։ Եղել է 1830—1831 թվականների Լեհական ապստամբությունը ճնշող զորքերի գլխավոր հրամանատար։ Գործուն մասնակցություն է ունեցել Երևանի մարզի գաղութային կառավարման կանոնները կազմելուն։ Դիբիչը վայելել է Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրերի վստահությունը ապաշնորհ, կաբինետային ստրատեգ էր, պրուսական ռազմական դպրոցի սան, փառամոլ և բանսարկու։ Մահացել է խոլերայից։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 377