Ֆեոդոր Գրիգորևիչ Վոլկով (փետրվարի 9 (20), 1729[1][2], Կոստրոմա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][2][3] - ապրիլի 4 (15), 1763[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] և Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս դերասան և թատերական գործիչ։ Ռուսական առաջին մշտական թատրոնի ստեղծողը, «ռուսական թատրոնի հայրը» (Վ․ Բելինսկի)։

Ֆեոդոր Վոլկով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9 (20), 1729[1][2]
ԾննդավայրԿոստրոմա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել էապրիլի 4 (15), 1763[1][2] (34 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1] կամ Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍլավոնա-հունա-լատինական ակադեմիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ, երաժիշտ և նկարիչ
ԱշխատավայրԱլեքսանդրինյան թատրոն
 Fyodor Volkov Վիքիպահեստում

Յարոսլավլում 1750 թվականին կազմակերպել է հանրային թատրոն, ուր խաղացել են հետագայում ճանաչված դերասաններ՝ Ի․ Ա․ Դմիտրևսկին, 0ա․ Դ․ Շումսկին և ուրիշներ։ 1752 թվականին Վոլկովի թատերախումբը հրավիրվել է Պետերբուրգ, սակայն բնույթով ժողովրդական թատրոնը չի բավարարել պալատի պահանջները և արձակվել է։ 1756 թվականին հրապարակվել է հրամանագիր պետական ռուսական թատրոն հիմնադրելու մասին, տնօրեն է նշանակվել Ա․ Պ․ Սումարոկովը, որին օգնել է Վոլկովը և 1761 թվականից փոխարինել նրան։ Վոլկով այն դարձրել է ազգային նշանակության հանրային պրոֆեսիոնալ թատրոն, եղել նրա առաջին ողբերգակը։ Դերերից են՝ Օսկոլդ, Խորև, Տրուվոր (Սումարոկովի «Սեմիրա», «Խորև», «Սինավ և Տրուվոր»), Համլետ (ըստ Շեքսպիրի «Համլետ»-ի Սումարոկովի մշակման)։ Վոլկովը եղել է բուռն խառնվածքի դերասան, կլասիցիզմի կանոններին չի հետևել, մեծ հաջողությամբ խաղացել է նաև կատակերգություններում։ Նրա առաջադիմական գործունեությունը բարձր են գնահատել Դ․ Ի․ Ֆոնվիզինը և Ն․ Ի․ Նովիկովը, Գ․ Ռ․ Դերժավինը, իսկ Բելինսկին նրան անվանել է «հասարակական կյանքի շարժիչ» և անունը դասել Մ․ Վ․ Լոմոնոսովի կողքին։ 1911 թվականից Յարոսլյսվլի թատրոնը կոչվում է Վոլկովի անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Վոլկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 489