Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ

Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ (ռուս.՝ Дмитрий Иванович Донской, հոկտեմբերի 12, 1350[1], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2] - մայիսի 19, 1389[1], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2]), Վլադիմիրի և Մոսկվայի մեծ իշխան 1359 թվականից։ Մեծ իշխանության համար պայքարում հաղթահարել է Սուզդալ Նիժեգորոդյան, Ռյազանի և Տվերի իշխանների դիմադրությունը։ Նրա օրոք Մոսկվայում կառուցվել է առաջին քարե Կրեմլը (1367 թ.)։ 1375 թվականիին Տվերի իշխանին ստիպել է ճանաչել իր ավագությունը և միություն կազմել ընդդեմ Ոսկե Հորդայի։ 1376 թ. իր ազդեցությանն է ենթարկել Կամա Վոլգյան Բուլղարիան։ Մոսկվայի իշխաններից առաջինն էր, որ բացահայտ պայքար է սկսել թաթարների դեմ։ 1378֊ թվականին, Վոժա գետի մոտ ջարդել է եգիչի, իսկ 1380 թվականին, Դոնի ափին, Կուլիկովյան դաշտում՝ Մամայի զորքերը, որի համար անվանվել է Դոնսկոյ։ Նա առաջինն էր, որ իր իշխանությունը հանձնել է ավագ որդուն՝ առանց Ոսկե Հորդայի թույլտվության։ Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի իշխանությունը կարևոր փուլ էր՝ ապահովելու Մոսկվայի ղեկավար դերը Ռուսիայում։

Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ
Ծնվել է՝հոկտեմբերի 12, 1350[1]
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2]
Մահացել է՝մայիսի 19, 1389[1] (38 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2]
Արխանգելսկի վանական համալիր
Երկիր Մոսկվայի մեծ իշխանություն
ՏոհմՌյուրիկովիչներ
պետական գործիչ
ՀայրԻվան II[1][3]
ՄայրԱլեքսանդրա Իվանովնա[1][3]
ԵրեխաներՎասիլի I, Յուրի Դմիտրիևիչ, Անդրեյ Դմիտրիևիչ[4], Պյոտր Դմիտրիևիչ, Կոնստանտին Դմիտրիևիչ, Anna Dmitrievna of Moscow?[5], Mariya Dmitriyevna Moskovskaya?, Sofya Dmitriyevna?, Anastasia Dmitrievna? և Ivan Dmitrievich?
Հավատքուղղափառություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Середонин С. Димитрий Иоаннович Донской (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1905. — Т. 6. — С. 403—409.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Дмитрий Иванович Донской // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 К. Б.-Р. Димитрий Иванович Донской (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xa. — С. 613—614.
  4. К. Б. Андрей (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 285.
  5. Анны (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 195.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423