Իվան Սուսանին (ծննդյան թվականն անհայտ է – 1613), XVII դարում լեհական զավթիչների դեմ ռուս ժողովրդի ազատագրական պայքարի հերոս, գյուղացի։

Իվան Սուսանին
Դիմանկար
Ծնվել է16-րդ դար
ԾննդավայրԿոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել է1613
Մահվան վայրԿոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Մասնագիտությունարհեստավոր
Ivan Susanin Վիքիպահեստում

Սխրանքի պատմությունԽմբագրել

1612–1613 թթ.-ի ձմռանը լեհական շլյախտայի մի ջոկատ Սուսանինին վերցրել է իբրև ուղեցույց Դոմնինո գյուղ գնալու համար, որտեղ գտնվում էր ցար ընտրված Միխայիլ Ֆեոդորովիչը։ Սուսանինը դիտավորյալ մոլորեցրել է ջոկատը անանցանելի ճահճոտ անտառում, որի համար տանջամահ է արվել։

ՀիշատակԽմբագրել

Սուսանինի մասին հիշողությունը պահպանվել է ժողովրդական բանավոր զրույցներում և ավանդություններում։ Նրա սխրագործությունն արտացոլված է գեղարվեստական գրականության մեջ և Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» («Իվան Սուսանին») օպերայում։

Կոստրոմայում կանգնեցված է Սուսանինի հուշարձանը։

ՊատկերասրահԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։