Ջարեդ Մեյսոն Դայմոնդ (անգլ.՝ Jared Mason Diamond, սեպտեմբերի 10, 1937(1937-09-10)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի աշխարհագրագետ, պատմաբան, թռչնաբան, գիտության մասսայականացնող, հանրահայտ «Երրորդ շիմպանզեն» (1991), «Զենքեր, մանրէներ, պողպատ» (1997, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր), «Կոլապս. ինչպես են որոշ հասարակություններ գոյատևում, իսկ մյուսները՝ մահանում» (2005), «Աշխարհը մինչև երեկ» (2012), և «Ճգնաժամ» (2019) գիտական աշխատությունների հեղինակը։ Ի սկզբանե մասնագիտացած լինելովկենսաքիմիայի և հոգեբանության մեջ[9]՝ Դայմոնդը հայտնի է մի շարք ոլորտների իր մեկնաբանություններով, ներառյալ մարդաբանության, բնապահպանության, աշխարհագրության և էվոլյուցիոն բուսաբանության։ Նա Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում աշխարհագրության պրոֆեսոր է[10]։

Ջարեդ Դայմոնդ
JaredDiamond.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1937(1937-09-10)[1][2][3] (84 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկացիներ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունկենսաբան, ֆիզիոլոգ, աշխարհագրագետ, գրող, համալսարանի դասախոս, թռչնաբան, բնապահպանագետ և գիտության մասսայականացնող
Հաստատություն(ներ)Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գործունեության ոլորտէկոլոգիա և Էվոլյուցիոն կենսաբանություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4] և Skeptic Society?
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Թրինիթի քոլեջ, Հարվարդի քոլեջ և Roxbury Latin School?
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Պարգևներ
ՀայրLouis Diamond?
Կայքjareddiamond.org(անգլ.)
Commons-logo.svg Jared Diamond Վիքիպահեստում

2005 թվականին, Prospect և Foreign Policy ամսագրերի իրականացրած քվեարկության արդյունքում, 100 ամենաինտելեկտուալ մարդկանց շրջանում Ջարեդ Դայմոնդն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[11]։

Վաղ կենսագրություն և կրթությունԽմբագրել

Դայմոնդը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա երկու ծնողներն էլ Աշկենազ հրեաներ են եղել, որոնք ներգաղթել էին Միացյալ Նահանգներ։ Ջարեդ Դայմոնդի հայրը՝ Լուիս Դայմոնդը մանկաբույժ էր, որը Միացյալ Նահանգներ էր ներգաղթել Քիշնևից (Մոլդովա), իսկ մայրը՝ Ֆլորա Կապլանն ուսուցչուհի, լեզվաբան և դաշնակահար էր[12]։ Դայմոնդը դաշնամուր նվագել է սովորել 6 տարեկանից։ Տարիներ անց, Յոհաննես Բրամսի «Intermezzo in A major»-ը նվագելով, նա ամուսնության առաջարկություն կանի իր կնոջը[13]։

Արդեն 7 տարեկանում նրա մոտ ձևավորվել էր թռչունների դիտման նախասիրությունը[9]։ Սա դարձավ նրա կյանքի ամենամեծ նախասիրություններից մեկը, որի արդյունքում նա դարձավ թռչնաբանության ոլորտի մի շարք գիտական աշխատությունների հեղինակ[14]։

15 տարեկանում առաջին անգամ նրա ծնողները Ջարեդին տարել են ԱՄՆ արևելքից դուրս՝ դեպի Մոնտանա նահանգ, որտեղ ընտանիքն արձակուրդներն անց է կացրել Հիրսչի ընտանիքի՝ Բիգ Հոլ գետի մոտ գտնվող ռանչոյում։ 1956 թվականի ամռանը, արդեն որպես քոլեջի ուսանող, Ջարեդն աշխատանքի նպատակով վերադարձավ այդ ռանչո։ Ավելի ուշ, տպավորված լինելով նահանգի գեղեցկությամբ, նա պարբերաբար իր ընտանիքի արձակուրդներն անց էր կացնում այնտեղ և Մոնտանա նահանգն ու Բիթերռութ դաշտավայրը դարձան նրա «Կոլապս. ինչպես են որոշ հասարակություններ գոյատևում, իսկ մյուսները՝ մահանում» գրքի հիմնական օրինակները։

Նա ընդունվել է Ռոքսբարիի լատինական դպրոց և 1958 թվականին Հարվարդի համալսարանում ստացել կենսաքիմիական գիտությունների բակալավրի աստիճան։ Իսկ արդեն 1961 թվականին Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջում, պաշտպանելով լեղապարկի թաղանթի վերաբերյալ իր թեկնածուական աշխատանքը, Ջարեդ Դայմոնդն ստացել է ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի ոլորտներում պրոֆեսորի գիտական աստիճան[10][15][16]։

ԿարիերաԽմբագրել

 
Ջարեդ Դայմոնդը Սան Ֆրանցիսկոյում, 2007 թվական։

Քեմբրիջի համալսարանն ավարտելուց հետո՝ Դայմոնդը վերադարձել է Հարվարդ և մինչև 1965 թվականը եղել Հարվարդի կրթաթոշակառուների միության կրտսեր կրթաթոշակառու։ 1968 թվականին դարձել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի բժշկության դպրոցի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր։ Զուգահեռաբար, նա զարգացնում էր նաև իր կարիերան թռչնաբանության և բնապահպանության ոլորտներում՝ մասնագիտանալով Նոր Գվինեայով և հարակից կղզիներով, որտեղ սկսեց այցելել սկսած 1964 թվականից[9]։ Ավելի ուշ, երբ արդեն 50-ն անց էր, Դայմոնդը խորացավ երրորդ ուղղության՝ շրջակա միջավայրի պատմության մեջ և դարձավ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր, որտեղ էլ մինչ օրս աշխատում է[16]։ Նա նաև դասավանդում է Հռոմի Լուիս Գուիդո Կարլի համալսարանում (իտալ.՝ Libera Università Internazionale degli Studi Sociali Guido Carli)[17]: 1999 թվականին դարձել է Գիտության ազգային մեդալի դափնեկիր[18], իսկ 2009 թվականին Վեսթֆիլդի նահանգային համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։

Դայմոնդն ի սկզբանե մասնագիտացած է եղել լեղապարկում աղերի կլանման մեջ[15][19]։ Գիտական աշխատություններ է հրապարակել նաև բնապահպանության և թռնչաբանության ոլորտներում[20], սակայն առավել հայտնի է դարձել իր գիտահանրամատչելի մի շարք աշխատություններով, որոնք վերաբերում են գիտության ավելի լայն ոլորտներին, քան նրանց, որոնց մեջ Դայմոնդն ի սկզբանե մասնագիտացած էր։ Իր ակադեմիական բազմազանության պատճառով, Դայմոնդին հաճախ անվանում են «պոլիմաթ» կամ ունիվերսալ մարդ[21][22]։

Գիտական հայտնի աշխատություններԽմբագրել

Երրորդ շիմպանզեն (1991)Խմբագրել

Դայմոնդի առաջին հայտնի գիրքը՝ «Երրորդ շիմպանզեն» կամ «Երրորդ շիմպանզեն. մարդկային կենդանու էվոլյուցիան և ապագան», ուսումնասիրում է մարդկային էվոլյուցիան և դրա արդիականությունը ժամանակակից աշխարհի համար՝ ներառելով տվյալներ մարդաբանությունից, էվոլյուցիոն կենսաբանությունից, գենետիկայից, բնապահպանությունից և լեզվաբանությունից։ Գիրքը անդրադարձ է կատարում նրան, թե ինչպես է տեղի ունեցել կենդանիներից տարբերվելու համար մարդկային զարգացումը, չնայած մեր ԴՆԹ-ի 98 %-ը համընկնում է մարդուն ամենամոտ կենդանատեսակի՝ շիմպանզեի հետ։ Գիրքը անդրադարձ է կատարում նաև լեզվի, արվեստի, գյուղատնտեսության, ծխելու և թմրանյութերի օգտագործման և մարդկային կենսագործունեության մյուս ոլորտների կենդանական ծագմանը, որոնք հաճախ թվում են, թե եզակի մարդկային կենսագործունեություն են։ Գիրքը մեծապես ընդունվել է քննադատների կողմից և 1992 թվականին հաղթել գիտական գրքերի Ռոն-Պուլեն[23] ու The Los Angeles Times-ի գրական մրցանակը[24]։

Զենքեր, մանրէներ և պողպատ (1997)Խմբագրել

Նրա երկրորդ և ամենահայտնի գիտական գիրքը՝ «Զենքեր, մանրէներ և պողպատ»-ը հրապարակվել է 1997 թվականին։ Գիրքն առաջ է քաշում այն հարցադրումը, թե ինչու են Եվրասիայի ժողովուրդները նվաճել և տեղահանել բնիկ ամերիկացիներին, բնիկ ավստրալացիներին և աֆրիկացիներին, այլ ոչ թե տեղի է ունեցել հակառակը։ Հեղինակը պնդում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե Եվրասիայի ժողովուրդների գենետիկական առավելությունների հաշվին, այլ Եվրասիա մայրցամաքի առանձնահատկությունների պատճառով։ Մասնավորապես, այդ մայրցամաքը ունեցել է վայրի բնության բազմազանության և կենդանատեսակների ընտելացման առավել նպաստավոր պայմաններ ու արևելք/արևմուտք առանցքը, ինչը հնարավորություն էր տալիս այդ ընտելցված տեսակների, մարդկանց, տեխնոլոգիաների և հիվանդությունների տարածմանը՝ առանց լայնության փոփոխության մեծ տարածքների վրա։

 
Մայրցամաքային առանցնքներն ըստ Ջարեդ Դայմոնդի։

Գրքի առաջին հատվածը կենտրոնացած է այն հարցի վրա, թե ինչու միայն քիչ քանակով վայրի բույսեր և կենդանատեսակներ են հարմար մարդու կողմից ընտելացման համար։ Երկրորդ հատվածում քննարկվում է է այն հարցը, թե ինչպես է պարենային տեղական արտադրությունը հիմնված այդ ընտելացված տեսակների վրա, ինչը հանգեցրել է բնակչության խտության մեծացմանը և մարդկային բնակչության շերտավորմանը, գրի գյուտի ի հայտ գալուն, կենտրոնացված քաղաքական կուսակցությունների ձևավորմանն ու համաճարակային վարակների տարածմանը։ Գրքի երրորդ հատվածն էլ տարբեր մայրցամաքներում և աշխարհամասերում համեմատում է պարենի արտադրության և մարդկային հասարակության զարգացումը։ Դայմոնդի «Զենքեր, մանրէներ և պողպատ» գիրքը դարձել է միջազգային բեսթսելեր և թարգմանվել աշխարհի 33 լեզուներով՝ ստանալով մի շարք մրցանակներ, ներառյալ Պուլիցերյան մրցանակ, գիտական գրքերի Ավենտիս մրցանակ[23], ինչպես նաև գիտության ոլորտում Փի Բետա Կապա մրցանակ[25]։ 2005 թվականին National Geographic Society-ն գրքի հիման վրա փաստավավերագրական ֆիլմաշար է պատրաստել[26][27]։

Ինչո՞ւ է սեքսն այդքան հաճելի (1997)Խմբագրել

Իր երրորդ «Ինչո՞ւ է սեքսն այդքան հաճելի» գրքում, որը ևս հրապարակվել է 1997 թվականին, Դայմոնդը քննարկում է մարդկային սեռականության առանձնահատկությունների հիմքում ընկած էվոլյուցիոն գործոնները, որոնք համարվում են մարդուն շնորհված, սակայն չափազանց անսովոր են մեր բարեկամ կենդանիների շրջանում։ Այդ առանձնահատկությունները ներառում են երկարատև զուգընկերային հարաբերությունները (ամուսնություն), տնտեսապես փոխգործակցող զույգերի գոյակցությունը ընդհանուր համայնքային տարածքում, հայրերի և մայրերի կողմից ծնողական խնամքի ապահովումը, մասնավոր, այլ ոչ հանրային վայրերում սեռական հարաբերություններով զբաղվելը, թաքնված ձվազատումը, կանանց սեռական զգայունությունը, որն ընդգրկում է դաշտանային ցիկլի մեծ մասը, ներառյալ անպտղության օրերը, կանանց դաշտանադադարը և տարբերակիչ երկրորդային սեռական նշաններ[28]։

ԿոլապսԽմբագրել

Դայմոնդի հաջորդ «Կոլապս. ինչպես են որոշ հասարակություններ գոյատևում, իսկ մյուսները՝ մահանում» գիրքը, որը հրապարակվել է 2005 թվականին, ուսումնասիրում է անցյալի մի շարք հասարակությունների՝ փորձելու հասկանալ, թե ինչու են դրանց մի մասը փլուզվել կամ շարունակել գոյատևել ու համեմատական հասարակություններն ինչ կարող են սովորել այդ պատմական օրինակներից։ Ինչպես «Զենքեր, մանրէներ և պողպատ» գրքում, այս գրքում ևս Դայմոնդը պնդում է այն միտքը, որ անցյալի հասարակությունների անկումը ամբողջությամբ հիմնված չի եղել մշակութային գործոնների վրա՝ փոխարենը հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով բնապահպանության վրա։ Գրքում ներկայացված հասարակությունների շարքում են վիկինգներն ու Գրենլանդիայի ինուիտները, Մայաների քաղաքակրթությունը, Անասազին, Զատկի կղզու բնիկ ժողովուրդները, Ճապոնիան, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը և ժամանակակից Մոնտանան։

Գիրքը ավարտվում է այն հարցով, թե ինչու որոշ հասարակություններ աղետալի որոշումներ են կայացնում, թե ինչպես է խոշոր բիզնեսը ազդում շրջակա միջավայրի վրա, որոնք են մեր հիմնական բնապահպանական խնդիրները այսօր և ինչ կարող են անհատներն անել այդ խնդիրները լուծելու համար։ Ինչպես «Զենքեր, մանրէներ և պողպատ» գիրքը, այնպես էլ այս մեկը թարգմանվել է տասնյակ լեզուներով, դառնալով միջազգային բեսթսելեր։ Այս գրքի հիման վրա ևս նկարահանել է փաստավավերագրական ֆիլմաշար[29]։ Որոշ մարդաբաններ և գիտնականներ քննադատում են Դայմոնդի մեթոդներն ու եզրակացությունները[30]։ «Կոլափսը» ևս նոմինացվել է գիտական գրքերի մի շարք մրցանակների[23]։

«Մեզ համար վրեժխնդրություն» հակասություն (2008)Խմբագրել

2008 թվականին The New Yorker ամսագրում Դայմոնդի հրապարակել է «Մեզ համար վրեժխնդրություն» վերնագրով հոդված[31], որտեղ բացատրում էր Պապուա Նոր Գվինեայում ցեղային պատերազմների ժամանակ վրեժի դերը։ Մեկ տարի անց հոդվածում ներկայացված երկու բնիկներ դատական հայց են ներկայացրել Դայմոնդի և The New Yorker-ի դեմ՝ պնդելով, թե հոդվածը վարկաբեկում է իրենց[32][33][34]։ 2013 թվականին The Observer-ը գրել էր, որ դատական հայցը «փոխադարձ համաձայնությամբ հետ է կանչվել՝ նրանց իրավաբանի հանկարծակի մահից հետո»[12]։

Պատմության բնական գիտափորձերը (2010)Խմբագրել

2010 թվականին, Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին, Դայմոնդը համախմբագրել է «Պատմության բնական գիտափորձերը» աշխատությունը, որն իրենից ներկայացնում է 7 թեմատիկ դեպքերի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս պատմության ուսումնասիրման միջդիսցիպլինար և համեմատական մոտեցումը։ Հենց այս մոտեցման կողմնակից է հանդիսանում Ջարեդ Դայմոնդը։ Գրքի վերնագիրը բխում է այն փաստից, որ անհնարին է պատմություն ուսումնասիրել լաբորատոր գիտությունների նախընտրելի մեթոդներով, օրինակ, վերահսկվող գիտափորձերի ճանապարհով, համեմատելով մարդկային հասարակություններն այնպես, կարծես դրանք մանրէներով լցված փորձարարական սրվակներ լինեն։ Գրքի վերջաբանը դասակարգում է բնական գիտափորձերը, քննարկում դրանց ուսումնասիրության գործնական բարդությունները և առաջարկներ անում, թե ինչպես լուծել այդ բարդությունները[35]։

Աշխարհը մինչև երեկ (2012)Խմբագրել

«Աշխարհը մինչև երեկ» աշխատությունը, որը հրապարակվել է 2012 թվականին, Դայմոնդը քննարկում է այն հարցը, թե արևմտյան աշխարհն ինչ կարող է սովորել ավանդական հասարակություններից։ Այնտեղ քննարկվում է ֆերմերների և որսորդ-հավաքիչների 39 ավանդական փոքր հասարակություններ՝ նկարագրելով, թե նրանք ինչպես են փորձում լուծել համընդհանուր մարդկային խնդիրները։ Քննարկվող խնդիրների թվում են տարածքի բաժանումը, տարաձայնությունների լուծումը, երեխաների դաստիարակումը, տարեցներին դիմելը, վտանգները հաղթահարելը, կրոնների ձևավորումը, մի քանի լեզուներ սովորելը և առողջ մնալը։ Գիրքն առաջարկում է ավանդական հասարակությունների մի քանի պրակտիկաներ, որոնք օգտակար կլինեն ներկայիս արդյունաբերական աշխարհի կամ մնացած հասարակության կողմից ընդհանրապես ընդունվելու դեպքում։

Ճգնաժամ (2019)Խմբագրել

«Ճգնաժամ» աշխատության մեջ Դայմոնդն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են պետությունները ճգնաժամի ժամանակ դասեր քաղել այնպես, ինչպես դա անում են մարդիկ։ Գրքում ուսումնասիրվող պետությունների թվում են Ֆինլանդիան, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան, Ավստրալիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները[36]։ Դայմոնդն առանձնացնում է ժամանակակից չորս սպառնալիքներ. միջուկային զենքը, կլիմայի փոփոխությունները, սահմանափակ ռեսուրսները և ծայրահեղ անհավասարությունը[37]։

The New York Times-ի մեկնաբան Անանդ Գիրիդհարադասը պնդում է, որ գիրքը պարունակում է բազմաթիվ փաստական անճշտություններ[38]։ The New Republic-ի մեկնաբան, պատմաբան Դանիել Իմերվահրը նշում է, որ Դայմոնդը «դուրս է նետել վիճակագրական վերլուծությունը» և դրա հետ կապված խստությունը, անգամ իր նախորդ գրքերի ստանդարտները, որոնք երբեմն ևս այս հիմունքներով քննադատության էին ենթարկվում կամ որոշ փաստեր վիճարկվում էին[39]։

Անձնական կյանքԽմբագրել

Դայմոնդն ամուսնացած է Մերի Քոհենի հետ, որը լեհ քաղաքական գործիչ Էդվարդ Վերների թոռնուհին է։ Նրանք ունեն զույգ որդիներ, որոնք ծնվել են 1987 թվականին[40]։

Խմբագրական աշխատանք և անդամությունԽմբագրել

ԱշխատություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Notable Names Database — 2002.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. http://newsroom.ucla.edu/portal/ucla/UCLA-Physiologist-Dr-Jared-Diamond-1454.aspx?RelNum=1454
  7. http://www.pulitzer.org/citation/1998-General-Nonfiction
  8. https://web.archive.org/web/20090503130745/http://www.expo-cosmos.or.jp/jusyou/1998_e.html
  9. 9,0 9,1 9,2 Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Survive, Penguin Books, 2005 and 2011 (978-0-241-95868-1)
  10. 10,0 10,1 «Jim Al-Khalili talks to Jared Diamond about his journey from the gall bladder to global history via a passion for the birds of Papua New Guinea.»։ Վերցված է December 19, 2012 
  11. «Prospect/FP Top 100 Public Intellectuals Results»։ October 15, 2005։ Վերցված է March 1, 2016 
  12. 12,0 12,1 McKie Robin (January 5, 2013)։ «Jared Diamond: what we can learn from tribal life»։ The Observer։ Վերցված է January 5, 2013 
  13. Jared Diamond in conversation with Michael Berkeley on the BBC Radio 3 program Private Passions (broadcast March 3, 2013)
  14. Ernst Mayr, Jared Diamond, The Birds of Northern Melanesia: Speciation, Ecology, & Biogeography, Oxford University Press, 2001 (0-19-514170-9)
  15. 15,0 15,1 Diamond Jared (1961)։ Concentrating activity of the gallbladder (PhD thesis)։ University of Cambridge 
  16. 16,0 16,1 «The Prize Winner, 1998»։ Expo-Cosmos։ Արխիվացված է օրիգինալից May 3, 2009-ին։ Վերցված է May 18, 2009 
  17. «Geografia politica»։ LUISS Guido Carli։ Վերցված է March 8, 2019 
  18. «The President's National Medal of Science: Recipient Details»։ National Science Foundation։ 1999։ Վերցված է March 8, 2019 
  19. «Understanding History With 'Guns, Germs, And Steel'»։ NPR։ September 8, 2011։ Վերցված է March 8, 2019 
  20. Diamond J., Bishop K. D., Gilardi J. D. (August 5, 2004)։ «Geophagy in New Guinea birds»։ Ibis 141 (2): 181։ ISSN 0952-8369։ doi:10.1111/j.1474-919X.1999.tb07540.x։ Վերցված է March 8, 2019 
  21. «The Animal Attraction»։ Australian Broadcasting Corporation։ 2001։ Արխիվացված է օրիգինալից May 7, 2011-ին։ Վերցված է March 8, 2019 
  22. «Rapa Nui déjà vu»։ The Economist (The Economist Newspaper Limited)։ October 8, 2009։ Վերցված է March 8, 2019 
  23. 23,0 23,1 23,2 «Prize for Science Books previous winners and shortlists»։ Արխիվացված է օրիգինալից June 19, 2018-ին։ Վերցված է May 18, 2009 
  24. «Los Angeles Times Festival of Books – Book Prizes – Winners by Award (science)»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից December 4, 2002-ին։ Վերցված է May 18, 2009 
  25. «1997 Phi Beta Kappa Science Book Award»։ Phi Beta Kappa։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2005-ին։ Վերցված է February 16, 2014 
  26. Lovgren Stefan (July 6, 2005)։ «'Guns, Germs and Steel': Jared Diamond on Geography as Power»։ National Geographic News։ Վերցված է December 6, 2012 
  27. «Guns, Germs & Steel: The Show»։ PBS։ Վերցված է December 6, 2012 
  28. Why Is Sex Fun? (en-US)։ 2017-06-27։ ISBN 978-0-465-01307-4 
  29. Demenocal Peter B., Cook Edward R., eds. (December 2005)։ «Perspectives on Diamond's Collapse: How Societies Choose to Fail or Succeed»։ Current Anthropology։ CA Forum on Anthropology in Public 46 (supplement): S91–S99։ ISSN 0011-3204։ JSTOR 3597146։ doi:10.2307/3597146 (subscription required)
  30. McAnany, P.A. & Yoffee, N. (Eds) (2010). Questioning Collapse: Human Resilience, Ecological Vulnerability, and the Aftermath of Empire. Cambridge University Press.
  31. Diamond Jared (April 21, 2008)։ «Vengeance Is Ours»։ Annals of Anthropology։ էջ 74 (subscription required)
  32. Balter M. (2009)։ «'Vengeance' Bites Back at Jared Diamond»։ Science 324 (5929): 872–874։ PMID 19443760։ doi:10.1126/science.324_872 
  33. Maull Samuel (April 22, 2009)։ «Author Jared Diamond sued for libel»։ AP News։ Վերցված է February 8, 2012 
  34. Smillie Dirk (October 19, 2009)։ «Fresh Legal Jab At 'The New Yorker'»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից November 25, 2009-ին։ Վերցված է February 8, 2013 
  35. «Natural Experiments of History – Jared Diamond, James A. Robinson»։ Harvard University Press։ Վերցված է September 18, 2010 
  36. «Upheaval review: How countries seldom learn from their past»։ The Irish Times։ May 11, 2019։ Վերցված է May 17, 2019 
  37. Martindale David (May 9, 2019)։ «Pulitzer Prize-winning author Jared Diamond to discuss new book, 'Upheaval,' in Dallas»։ The Dallas Morning News 
  38. «What to Do When You're a Country in Crisis»։ The New York Times։ May 17, 2019։ Վերցված է May 20, 2019 
  39. Immerwahr Daniel (June 11, 2019)։ All Over the Map։ The New Republic։ Վերցված է June 12, 2019 
  40. Radio interview with Jim Al-Khalili, BBC Radio 4, series The Life Scientific, broadcast 4/12/2012
  41. «Jared Mason Diamond»։ American Academy of Arts & Sciences (անգլերեն)։ Վերցված է 2022-04-28 
  42. «Jared M. Diamond»։ www.nasonline.org։ Վերցված է 2022-04-28 
  43. «APS Member History»։ search.amphilsoc.org։ Վերցված է 2022-04-28 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջարեդ Դայմոնդ հոդվածին