TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն), մեդիա կազմակերպություն, որը «տարածման արժանի գաղափարներ» կարգախոսի ներքո ազատ արտոնագրով ելույթներ է հրապարակում։ Այն որպես կոնֆերանս հիմնադրվել է 1984 թվականի փետրվարին[2], իսկ ամեն տարի կոնֆերանսներ տեղի են ունեցել 1990 թվականից սկսած[3]։ TED-ի սկզբնական շեշտադրումը տեխնոլոգիաների և դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնային հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր հորիզոնը՝ ներառելով բազմաթիվ գիտական, մշակութային և ակադեմիական թեմաներ[4]։

TED
Изображение логотипа
ted.com(անգլ.)
Կարգախոս«Տարածման արժանի գաղափարներ»
ՏեսակLLC
ԵրկիրԿանադա և Ամերիկա
Շտաբ կայանԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Կանադա Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԼեզուԱնգլերեն, բազմալեզու ենթագրեր, տեքստեր
ՍեփականատերSapling Foundation?
ՀեղինակՌիչարդ Սաուլ Ուուրման
ԲացվածՓետրվարի 23, 1984, 33 տարի առաջ
Եկամուտ US$66.2 միլիոն (2015)[1]
 TED (conference) Վիքիպահեստում
Համաժողովի պատկերանիշը և կարգախոսը` «տարածման արժանի գաղափարներ»

TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)` Վանկուվերի կոնվենցիայի կենտրոնում։ Մինչև 2010 թվականը կոնֆերանսները տեղի են ունեցել Լոնգ Բիչում[5]։ TED իրադարձությունները անցկացվում են նաև Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում[6]՝ ելույթների ուղիղ հեռարձակմամբ։ Նրանք գիտության և մշակույթի հետազոտության և պրակտիկայի մեջ ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, հաճախ նույնիսկ պատմություններ պատմելով[7]։ Խոսնակներին տրվում են առավելագույնը 18 րոպե իրենց գաղափարները առավել նորարարական և գրավիչ ձևով ներկայացնելու համար[8]։ Նախկին խոսնակների թվում են Բիլ Քլինթոնը, Ջեյն Գուդոլը, Ալբերտ Գոռը, Թեմփլ Գրանդինը, Գորդոն Բրաունը, Դևիդ Քեմերոնը, Բիլլի Գրեհեմը, Ռիչարդ Դոքինզը, Բիլ Գեյթսը, Դոլֆ Լունդգրենը, Բոնոն, Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, ինչպես նաև այլ Նոբելյան մրցանակակիրներ[9]։ TED-ի ներկայիս հոգաբարձուն բրիտանացի նախկին համակարգչային լրագրող և ամսագրի հրատարակիչ Քրիս Անդերսոնն է[10]։

Ելույթների թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։ Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իր գաղափարները։ Ներկայացնողներից են եղել անյպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոտսոնը, Մյուրեյ Գել–Մանը, ինչպես նաև Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը և ուրիշները։

Արտաքին տեսաֆայլեր
Jimmy Wales: The birth of Wikipedia, TED (conference), 2005[11]
Chris Anderson: A vision for TED, TED (conference), 2002[12]

2006 թվականի հունիսից[13] TED- ելույթները ներկայացվել են առցանց անվճար դիտելու Attribution-NonCommercial-NoDerivatives Creative Commons-ի լիցենզիայով արտոնագրի՝ TED.com կայքի միջոցով[14]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ կայքէջում հասանելի է ավելի քան 2600 TED ելույթներ[15]։ 2011 թվականի նոյեմբերին TED ելույթները ամբողջ աշխարհով դիտվել էին շուրջ մեկ միլիարդից ավելի անգամ[16]։ Այնուամենայնիվ ոչ բոլոր ԹԵԴ ելույթներն են հայտնի։ Գիտնականների կողմից տրամադրված ելույթները ավելի շատ են հակված դիտելու առցանց, իսկ արվեստի ու դիզայնի տեսանյութերը դիտվում են միջինից ավելի քիչ անգամ[17]։

Պատմություն խմբագրել

1984-99․ հիմնադրում և վաղ տարիներ խմբագրել

 
Բիլ Քլինթոնը TED համաողովի ժամանակ, 2007

TED-ի գաղափարը ծագել է 1984 թվականին ճարտարապետ և գրաֆիկ դիզայներ Ռիչարդ Սաուլ Ուուրմանի կողմից, ով շեշտը դրել է տեխնոլոգիայի, զվարճանքի և դիզայնի (այսինքն՝ «TED»-ի) ոլորտների կոնվերգենցիայի վրա[18]։ Առաջին համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր Հարրի Մարքսի և Ուուրմանի կողմից նույն թվականին, ներկայացվել էր Philips-ի և Sony-ի կողմից մշակված կոմպակտ սկավառակի (CD) ցուցադրությունները և Էփլ Մակինտոշ համակարգչի առաջին ցուցադրումներից մեկը[13][19]։ Ներկայացումներով է հանդես եկել հայտնի մաթեմատիկոս Բենոու Մանդելբրոտը և այլ տեղեկատվական վերնախավի այլ ազդեցիկ անդամներ, որոնցից են Նիկոլաս Նեգրոպոնտեն և Ստյուարտ Բրանդը։ Համաժողովը ֆինանսապես անհաջողություն ապրեց․ սրանից միայն վեց տարի անց իրականացավ երկրորդ TED համաժողովը[20]։

1990 թվականից առաջընթաց ապրող «TEDsters» համայնքը մինչև 2009 թվականը ամեն տարի հավաքվում էր Կալիֆոռնիայի Monterey Bay ազգային համալսարանում, սակայն իր մասնակիցների տարեց տարի հսկայական աճի շնորհիվ՝ այն շուտով տեղափոխվում է Լոնգ Բիչ[21]։ Սկզբնապես TED խոսնակները ընտրվում էին վերջինիս կարգախոսին համապատասխան, սակայն 1990-ականների ընթացքում խոսնակների ցանկը ընդլայնվում է, ներառելով գիտնականների, փիլիսոփաների, երաժիշտների, կրոնական առաջնորդների, բարերարների և այլոց[20]։

2000-16․ աճ խմբագրել

 
Վարիչ Քրիս Անդերսոնը 2007 թվականին

2000 թվականին Ուուրմանը 65 տարեկանում փնտրելով իրեն փոխարինողի՝ հանդիպում է նոր մեդիա գործարարի և TED-ով ոգևորված Քրիս Անդերսոնին, ապա սկսում են քննարկել հետագա իրադարձությունները։ Անդերսոնի բրիտանական Future մեդիա կազմակերպությունը գնել է TED-ը։ 2001 թվականի նոյեմբերին Անդերոսնի շահույթ չհետապնդող The Sapling հիմնադրամը (կարգախոսը`«մեծ գաղափարների տարածման խթանում»)[22] Future-ից 6 միլիոն եվրոյով գնում է TED-ը[23]։ 2002 թվականի փետրվարին Անդերսոնը TED ելույթ ունեցավ, որի ժամանակ նա բացատրեց կոնֆերանսի իր տեսլականը և որպես կուրատոր իր ապագա դերը[24]։ Ուուրմանը լքում է իր պաշտոնը 2002 թվականի կոնֆերանսից հետո։

2006 թվականին մասնակցության համար պետք էր վճարել 4,000 ԱՄՆ դոլար, և մուտքը միայն հրավերով էր[25]։ Անդամության մոդելը 2007 թվականի հունվարին կազմում էր տարեկան 6,000 դոլար անդամավճար, որը ներառում էր կոնֆերանսին մասնակցությունը, ակումբային փոստով առաքումը, ցանցային գործիքներ և համաժողովների DVD-ները։ 2017 թվականին կոնֆերանսին մասնակցելու համար մեկ մասնակիցի անդամավճարը կազմում էր 8,500 դոլար[26]։

2014 թվականին համաժողովը տեղափոխվել է Վանկուվեր։

Ներկայումս TED-ը ֆինանսավորվում է տարբեր եկամուտների հոսքերի համակցությամբ, որը ներառում է համաժողովներին անդամակցության վճարը, կորպորատիվ հովանավորումները, հիմնադրամի աջակցությունը, լիցենզավորման վճարները և գրքերի վաճառքը։ Կորպորատիվ հովանավորությունները բազմազան են, որոնցից են Գուգլը, Ջեներալ էլեկտրիկը, AOL, Գոլդման Սաքսը, Կոկա-Կոլան, և շատ ուրիշները։ Հովանավորները չեն մասնակցում միջոցառման ստեղծագործական նպատակներին, և նրանց ոչ էլ հնարավորություն է տրված ներկայանալ հիմնական բեմից՝ անկախության շահերից ելնելով[27][28]։

TED-ի Նյու Յորքի և Վանկուվերի գլխավոր գրասենյակների աշխատակիցների թիվը կազմում է մոտավորապես 180 աշխատակից[29]։

TED մրցանակներ խմբագրել

TED մրցանակը ներկայացվել է 2005 թվականին։ Մինչև 2010 թվականը այն տարեկան կտրվածքով երեք անհատի տրամադրում էր 100,000 ԱՄՆ դոլար և «ցանկանում փոխել աշխարհը»[30]։ Յուրաքանչյուր հաղթող հանդիսավոր կերպով ամենամյա կոնֆերանսի ժամանակ ներկայացնում է իր ցանկությունը։ 2010 թվականից ընտրական գործընթացի փոփուխության պատճառով հաղթող կարող էր դառնար միայն մի անհայտ, որպեսզի TED-ը իր առավելագույն ճիգերով հաղթողի ցանկությունը ի կատար ածեր։ 2013 թվականին մրցանակը կազմում էր 1 միլիոն դոլար[31]։ Նախկին տարիներին TED մրցանակակիրն են․

2005[32] 2006[33] 2007[34] 2008[35] 2009[36] 2010[37] 2011[38] 2012[39] 2013[40] 2014[41] 2015[42] 2016[43] 2017[44]
Բոնո Լարրի Բրիլլանտ Բիլ Քլինթոն Նեիլ Թուրոք Սիլվիա Էրլե Ջեյմի Օլիվեր JR City 2.0[45] Սուգաթա Միթրա Շարմիան Գուչ[46] Դեյվիդ Իսայ Սառա Փարչակ Ռաջ Փանջաբի
Էդվարդ Բուրտինսկի[47] Ջեյհան Նոջեիմը Էդվարդ Ուիլսոն Դեյվ Էգգերս Ջիլ Թարթեր
Ռոբերտ Ֆիսշել Քեմերոն Սինքլեր Ջեյմս Նախտվեյ Քերեն Ամստրոնգ Ժոզե Անտոնիո Աբրոու

Ted talks խմբագրել

Ted համաժողովի ժամանակ յուրաքանչյուր ելույթ կոչվում է Ted talk։ Ելույթների հոլովակները հրապարակում են TED.com կայքում։ Դրանք կարելի է անվճար դիտել կայքում, ներբեռնել համակարգիչ HD որակով, ինչպես նա բաժանորդագրվել։ Հոլովակները հասանելի են նաև YouTube-ում։

Այֆոն և Անդրոիդ սարքավորումների համար հասանելի են, ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական հավելվածները։ Մինչև 2013 թվականը հավելված ռուսական տարբերակը բացակայում էր։ Տարվա վերջում, «TED Open Translation Project» նախագծի շրջանակներում արվել է թարգմանություն։ Հավելվածը ունի պարզ նավիգացիա, որը թույլ է տալիս նայել հոլովակները սուբտիտրներով, ինչպես նաև լսել համացանցային TED ռադիո։ 2009 թվականից TED-հոլովակները հասանելի են անվճար ներբեռման Ovi/Ovi Store համացանցային խանութում։

TED Open Translation նախագծի շրջանակներում ավելի քան 8000 կամավորներ թարգմանում են ելույթները մի քանի տասնյակ լեզուներով։ 2012 թվականի հոկտեմբերին թարգմանվել է ավելի քանի 32 հազար ելույթ։ Թարգմանությունները հասանելի են ենթագրերի ձևաչափով։

TED Prize խմբագրել

TED Prize, TED մրցանակ որը տրվում է 2005 թվականից։ Սկզբնական շրջանում մեկ տարվա ընթացքում տրվում էր երեք մրցանակ 100.000 դլար «աշխարհը փոխելու ցանկության համար»[48]։

2010 թվականից սկսսած տրվում է մեկ պարգև[49]։

  • 2005[50] թվական - Բոնո, Էդվարդ Բուրտինսկի, Ռոբերտ Ֆիշչել
  • 2006[51] թվական - Լարրի Բրիլիանթ, Ջեհանե Նուջամի, Կամերոն Սինկլայր
  • 2007[52] թվական - Բիլ Քլիփթն, Էդվարդ Ուիլսոն, Ջեյմս Նախտվեյ
  • 2008[53] թվական - Նեյլ Թուրոկ, Դեյվ Էգգերս, Կարեն Արմստրոնգ
  • 2009[54] թվական - Սիլվիա Էրլ, Ջիլ Թարթեր, Ժոզե Անտոնիո Աբերու
  • 2010[55] թվական - Ջեյմս Թրեվոր Օլիվեր
  • 2011[56] թվական - ՋՐ
  • 2012[57] թվական - City 2.0

TEDx խմբագրել

TEDx-ը համարվում է TED-ի ծրագրերից, որը թույլ է տալիս մարդկանց կամ խմբերի տարբեր երկրներում, քաղաքներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կազմակերպել TED-ի ոճի համաժողովներ։ TED համաժողվները համարվում են անկախ միջոցառումներ, որոնց անցկացվում է TED լիցենզիայով։

  • 2009, մայիսի 24 - TEDxMoscow, Մոսկվա
  • 2009, սեպտեմբերի 11 - TEDxPerm, Պերմ
  • 2010, սեպտեմբերի 17 - TEDxPerm, Պերմ
  • 2010, հոկտեմբերի 14 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2010, նոյեմբերի 27 - TEDxPermStateUniversity, Պերմ
  • 2010, դեկտեմբերի 16 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2010, դեկտեմբերի 18- TEDxPermU@HSE,Պերմ
  • 2011, փետրվարի 5 - TEDxPermScienceCenter, Պերմ
  • 2011, փետրվարի 16 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, մարտի 2 - TEDxVorobyovy-Gory, Պերմ
  • 2011, մարտի 2 - TEDxEkaterinburg, Եկատիրինբուրգ
  • 2011, մարտի 19 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, ապրիլի 6 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, ապրիլի 14 - TEDxYouth@Vorobyovy-Gory,Մոսկվա
  • 2011, ապրիլի 21 - TEDxYuriGagarinBlvd, \Պերմ
  • 2011, մայիսի 27 - TEDxTomsk
  • 2011, մայիսի 16 - TEDxWinzavod, Մոսկվա
  • 2011, մայիսի 17 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, մայիսի 27 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, հոկտեմբերի 5 - TEDxTomsk
  • 2011, հոկտեմբերի 22 - TEDxNovosibirsk, Նովոսիբիրսկ
  • 2011, հոկտեմբերի 29 - TEDxKIDs@Garage, Մոսկվա
  • 2011, նոյեմբերի 12 - TEDxKIDs@Garage, Մոսկվա
  • 2012, նոյեմբերի 27 - TEDxSkolkovo. Սկոլովո
  • 2012, փետրվարի 4 - TEDxSkolkovo. Սկոլովո
  • 2012, հունիսի 27 - TEDxSkolkovoLive. Մոսկվա
  • 2012, հունիսի 16 - TEDxNevaRiver, Սանկտ-Պետերբուրգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "TED Goes Corporate" Fortune Retrieved February 19, 2018.
  2. «History of TED». TED: Ideas Worth Spreading. TED Conferences LLC. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  3. "What's the big idea?". The Guardian. July 24, 2005. Retrieved December 20, 2014.
  4. «TED Talks». Mashable.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «The next chapter: TED headed to Vancouver in 2014, TEDActive hitting the slopes of Whistler». TED Blog. 2013 թ․ փետրվարի 4. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  6. «About TEDx, x=independently organized event». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  7. "Here's Why TED and TEDx are Appealing". Forbes. June 19, 2012. Retrieved December 20, 2014.
  8. «Tools». RISE UP/GEAR UP (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  9. «Speakers». TED: Ideas Worth Spreading. TED Conferences, LLC. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Chris Anderson is the curator of TED». DumboFeather.com. 2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. «Jimmy Wales: The birth of Wikipedia». TED (conference). July 2005. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «TED's nonprofit transition». TED (conference). February 2002. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  13. 13,0 13,1 Hefferman, Virginia (2009 թ․ հունվարի 23). «Confessions of a TED addict». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  14. "TEDTalks usage policy". TED.com. Retrieved December 20, 2014.
  15. «TED Talks List». TED. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  16. "TED reaches its billionth video view!". TED Blog. November 13, 2012. Retrieved December 20, 2014.
  17. Sugimoto, C. R.; Thelwall, M. (2013). «Scholars on soap boxes: Science communication and dissemination in TED videos». Journal of the American Society for Information Science and Technology. 64 (4): 663. doi:10.1002/asi.22764.
  18. «Tatvasoft world of inspiring people and their ideas».
  19. Cadwalladr, Carole Ted – the ultimate forum for blue-sky thinking July 4, 2010, The Guardian, Retrieved September 20, 2012.
  20. 20,0 20,1 «History of TED | Our Organization | About | TED». www.ted.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  21. Kim, Victoria (2008 թ․ հունվարի 16). «Long Beach to host influential TED conference». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  22. «About TED: Who we are: Who owns TED». TED: Ideas Worth Sharing. TED Conferences, LLC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  23. «'I was losing $1 million a day, every day for 18 months': Meet Chris Anderson, the man behind TED talks». Daily Telegraph. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  24. Anderson, Chris. «TED's nonprofit transition». www.ted.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  25. «Getting Invited (attendees)». TED: Ideas Worth Spreading. TED Conferences, LLC. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  26. «TED Conference». www.ted.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  27. «How TED Works». TED.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  28. Ochoa, Rosmari. «Technology, Entertainment and Design (TED): A case study on how complimentary on- and off-line approaches can build community and cultivate platformsfor innovation and creativity» (PDF). American University School of Communication. American University. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  29. «Who we are - Our organization - About - TED». TED.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  30. Bruno Giussani. "Day 2: Dave Eggers and Tutoring, Neil Turok and the next African Einstein, Karen Armstrong and the Charter for Compassion", Huffington Post, February 28, 2008
  31. «TED Prize | Participate | TED». www.tedprize.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  32. «TED Prize 2005». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին. (primary source)
  33. «TED Prize 2006». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին. (primary source)
  34. «TED Prize 2007». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին. (primary source)
  35. «TED Prize 2008». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին. (primary source)
  36. «TED Prize 2009». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին. (primary source)
  37. «TED Prize 2010». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. (primary source)
  38. «TED Prize 2011». TEDPrize.org. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. (primary source)
  39. «TED Prize 2012». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին. (primary source)
  40. «TED Prize 2013». TEDPrize.org. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին. (primary source)
  41. «TED Prize 2014». TED. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին. (primary source)
  42. «TED Prize 2015». TED. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին. (primary source)
  43. «TED Prize 2016». TED. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին. (primary source)
  44. «TED Prize 2017». TED. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. (primary source)
  45. «A gathering place for urban citizens to share innovations and inspire action». City 2.0. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  46. «Charmian Gooch: Anti-corruption activist». TED. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին. «Global Witness co-founder Charmian Gooch is the 2014 TED Prize winner. At her NGO she exposes how a global architecture of corruption is woven into the extraction and exploitation of natural resources.»
  47. «Edward Burtynsky inspires sustainability». TED. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  48. «TED 2008 / Day 2: Dave Eggers and Tutoring, Neil Turok and the next African Einstein, Karen Armstrong and the Charter for Compassion» (անգլերեն). 28.02.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին-ին.
  49. «TED Blog: TED Prize winner announced!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  50. «TED Prize 2005». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  51. «TED Prize 2006». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  52. «TED Prize 2007». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  53. «TED Prize 2008». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  54. «TED Prize 2009». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  55. «TED Prize 2010». TEDPrize.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
  56. «TED Prize 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին-ին.
  57. «TED Prize 2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել