Վեսպասիանոս[5] Տիտոս Փլավիոս (լատիներեն՝ Titus Flavius Vespasianus, նոյեմբերի 17, 9[1], Falacrine, Հռոմէական Իտալիա - հունիսի 23, 79, Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա), հռոմեական կայսր 69 թ. դեկտեմբերի 20-ից։ Պատմությունից հայտնի է Վեսպասիանոս անունով։ Փլավիոսների դինաստիայի հիմնադիրը։

Վեսպասիանոս
Զինվորական կոչումլեգատ
Ծնվել է՝նոյեմբերի 17, 9[1]
ԾննդավայրFalacrine, Հռոմէական Իտալիա
Մահացել է՝հունիսի 23, 79 (69 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրAquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա
Հռոմ
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմՓլավիոսներ և Flavii Sabini?
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ՀայրՓլավիոս Վեսպասիանոս Տիտոս
ՄայրVespasia Polla?
ԵրեխաներՏիտոս[2][3], Դոմիցիանոս[4] և Domitilla the Younger?
Հավատքհին հռոմեական կրոն

Փլավիոսների դինաստիայի հիմնադիրը։ Ծագում էր հեծյալների դասից։ Կլավդիոս և Ներոն կայսրերի ժամանակ զբաղեցրել է քաղաքացիական և զինվորական բարձր պաշտոններ։ Մինչև 69 թվականը ղեկավարել է Հուդայում բռնկած հակահռոմական շարժման ճնշումը։ 68-69 թվականների գահակալական պայքարի ժամանակ կայսր է հռչակվել արևելյան լեգեոնների կողմից։ Ծերակույտի և հեծյալների դասի մեջ ներգրավել է պրովինցիալ ավագանու բազմաթիվ ներկայացուցիչների, պրովինցիաների վրա լայնորեն տարածել հռոմեական և լատինական քաղաքացիության իրավունքը՝ ընդլայնելով կայսրության սոցիալական հենարանը։ Մտցրել է նոր հարկեր, կրճատել բանակը, վարել է պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծել կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ։ Արևելքում ամրացրել է կայսրության սահմանը Հայաստանի և Պարթևաստանի հետ։ 72 թվականին Կոմմագենեն և Փոքր Հայքը կցել է կայսրությանը։

Երիտասարդ տարիները խմբագրել

Ծնվել է Րեատե քաղաքի մոտակայքում, իտալիական միջին խավի ընտանիքում։ Պապը՝ Տիտոս Ֆլավիոս Պետրոնը ծառայել է Պոմպեոսի մոտ, հայրը՝ Տիտոս Ֆլավիոս Սաբինոսը (առաջին) Ասիայում եղել է հարկահավաք։ Մորական պապն ու քեռին եղել են պրետորներ։ Սկզբում եղել է Թրակիայում ռազմական տրիբուն, այնուհետև Հյուսիսայի Աֆրիկային Կիրենաիկե պրովինցիայում՝ կվեստորի և պրետորի պաշտոնում։ Կալիգուլայի իշխանության տարիներին Հռոմում զբաղեցրել է պրետորի պաշտոն՝ 39 թ. ղեկավարել է այդ ժամանակ բացահայտված դավադրության կազմակերպիչներ Գետուլիկայի և Լեպիդայի հաշվեհարդարը։

Իշխանության հասնելը խմբագրել

Կլավդիոս և Ներոն կայսերի ժամանակ զբաղեցրել է քաղաքացիական և զինվորական բարձր պաշտոններ։ Մինչև 69–ը ղեկավարել է Հուդայում բռնկված հակահռոմեական շարժման ճնշումը։ Ներոնի մահից հետո կայսր է ընտրվում Սերվիոս Սուլպիկիոս Գալբան, ում օրոք սկսվում է քաղաքացիական պատերազմի։ Հռոմի կայսր է դառնում Մարկիոս Սալվիոս Օթոնը, իսկ նրա մահից հետո՝ Ավլոս Վիտելիոսը։ 69 թ. Ալեքսանդրիայում Վեսպասիանոսը հռչակվում է Հռոմի կայսր։ Նրա կողմից էին Ասորիքի, Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում են այն և սպանում Վիտելիոսին։ 70 թ. ամռանը Վեսպասիանոսը ժամանում է Հռոմ։

Կառավարման տարիները խմբագրել

Վեսպասիանոսի կառավարման տարիներին հաջողությամբ ընդարձակվում էին Բրիտանիայում գտնվող տարածքները, ճնշվեցին Բոուդիկիի գլխավորությամբ տեղացիների բարձրացրած ապստամբությունները։ Հռոմի պրովինցիաների կազմի մեջ մտցվեցին Հռոդոսը, Լիկիան, Բյուզանդիոնը, Սամոսը, ինչպես նաև Կիլիկիա թագավորությունը և հայկական Կոմմագենե երկրամասը։ Վեսպասիանոսն աչքի էր ընկնում հասարակ քաղաքացի եղած ժամանակներից մնացած շքեղությունների հանդեպ իր արհամարհական վերաբերմունքով։ Իր ամբողջ ջանքերը նա ուղղում էր բանակում կարգապահությունը վերականգնելու, խաղաղություն պահպանելու և պետության ֆինանսական գործերը կարգավորելու վրա։ Գանձարանը լցնելու համար Վեսպասիանոսը ավելացրեց հարկերը, մտցրեց նորերը, այդ թվում նաև՝ հասարակական զուգարաններից (լատիներեն՝ latrina) գանձվող։ Վերջինս դարձել էր ծաղրի առարկա, ինչին, որպես պատասխան, կայսրն արտասանել է իր այն թևավոր խոսքը, որ. «Փողը հոտ չունի»։ Միևնույն ժամանակ Վեսպասիանոսը մեծ գումարներ էր ծախսում հասարակական կառույցների վրա. նա վերակառուցեց Կապիտոլիումի տաճարը, որը հրդեհվել էր Վիտելիոսի դեմ կռվելու ժամանակ, Ֆորումում կառուցեց խաղաղության տաճարը, որն իր չափերով հավասար էր հին աշխարհի ամենամեծ շենքերին։ Նրա օրոք սկսվեց 80 հազար հանդիսատեսի համար նախատեսված Amphitheatrum Flavium հսկայական ամֆիթատրոնի շինարարությունը (որն ավարտին հասցվեց արդեն Տիտոսի կառավարման տարիներին)։ Կոլոսեում անունն ստացած ամֆիթատրոնն այսօր նույնպես զարդարում է Հռոմը։ Կայսրը նաև մեծ ուշադրություն էր հատկացնում ներքին կարգւկանոնն ամրապնդելու վրա, երբեմն ցուցաբերելով դաժանություն։ Հունաստանի քաղաքներին զրկեց Ներոնից նրանց ստացած արտոնությունները։ Հռոմից արտաքսեց փիլիսոփաներին և աստղաբաշխներին։ Հակառակ դրան, իր իշխանության տարիներին արևմտյան պրովինցիաների շատ քաղաքներ ստացան լատինական քաղաքացիության իրավունքներ, իսկ Գալլիայի և Իսպանիայի արևելյան մասի մի քանի քաղաք հույնիսկ ստացան Հռոմի քաղաքացիություն։

Գործունեությունը խմբագրել

Ծերակույտի և հեծյալների դասի մեջ ներգրավել է պրովինցիալ ավագանու բազմաթիվ ներկայացուցիչների, պրովինցիաների վրա լայնորեն տարածել հռոմեական և լատինական քաղաքացիության իրավունքը՝ ընդլայնելով կայսրության սոցիալական հենարանը։ Մտցրել է նոր հարկեր, կրճատել բանակը, վարել է պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծել կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ։ Արևելքում ամրացրել է կայսրության սահմանը Հայաստանի և Պարթևաստանի հետ։ 72-ին Փոքր Հայքը կցել է կայսրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Vespasian
  2. Titus, Flavius Sabinus Vespasianus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26.
  3. Д. К. Тит Флавий Веспасиан (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 259—260.
  4. Domitian // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 405.
  5. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 382