Ավստրիայի դրոշը իրենից ներկայացնում է կարմիր, սպիտակ, և կարմիր գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։

Ավստրիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԱվստրիա
ՕգտագործումՔաղաքացիական դրոշ և վիմպել
Նշան🇦🇹
Հարաբերություն2:3
Ընդունված էմայիս 1, 1945
Գույներ     Կարմիր     Սպիտակ
Պատկերված էդաշտ և գոտի

Լեգենդ խմբագրել

 
Լեոպոլդ V-ն իր թագավորական դրոշով

Ըստ լեգենդի՝ դրոշի տեսքը հորինվել է Խաչակրաց արշավանքների ժամանակ Ավստրիայի հերցոգ Լեոպոլդ V-ի կողմից։ Արյունարբու մարտերից մեկից հետո հերցոգի երթի սպիտակ համազգեստը պատվել է արյունով, բայց երբ նա հանել է իր գոտին, պարզվել է, որ վերջինիս տակ արյունը չի թափանցել, և արդյունքում մնացել է սպիտակ շերտ։ Հարցոգին այնքան է դուր եկել այդ գույները, որ նա հետագայում այդ երանգները տեղափոխեց թագավորական դրոշակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել