Սանտորինի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտորինի (այլ կիրառումներ)
Սանտորինի (հուն․՝ Σαντορίνη, Հունարեն արտասանությունը` [sandoˈrini]), դասական անվանումը՝ Թիրա (հուն․՝ Θήρα [ˈθira]), հունական կղզի Եգեյան ծովի հարավային հատվածում, Հունաստանի մայրցամաքային տարածքից մոտ 200 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևելք:
Սանտորինի
հուն․՝ Σαντορίνη | ||
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Հարավային Եգեյան կղզիներ | |
Կղզեխումբ | Կիկլադյան կղզիներ | |
Մակերես | 90.69 կմ2 | |
Բնակչություն (2011) | 15,550 մարդ | |
![]() ![]() | ||
Հանդիսանում է համանուն շրջանաձև կղզիախմբի ամենամեծ կղզին, որը հանդիսանում է հրաբխայի ձագման կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք: Սանտորինին համարվում է Կիկլադյան կղզիների ամենահարավային կղզին, որը զբաղեցնում է մոտ 73 կմ քառակուսի տարածք:
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 15,550 մարդ: 2011 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ «Կալիկրատիս» բարեփոխումներից հետո Սանտորինի կղզին և հարակից մի քանի փոքրիկ կղզիները միասին կազմում են Սանտորինիի կամ Թիրայի տարածաշրջանային միավորը կամ նոմոսը[1]: Վարչատարածքային միավորը ներառում է բնակեցված Սանտորինի և Թերասիա կղզիները, ինչպես նաև մի շարք անմարդաբնակ կղզիներ՝ Ասպրոնիսի, Խրիստիանա, Պալայա Կամենի, Նեա Կամենի:
Այստեղ է տեղի ունեցել Թիրայի հրաբխաժայթումը, որը տեղի է ունեցել 3600 տարի առաջ: Կղզու վրա գտնվող գլխավոր քաղաքը Օյան է: Ներկայումս Սանտորինին Հունաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է:
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վարչատարածքային բաժանման վերաբերյալ Կալիկրատիս բարեփոխումներ Archived 2017-04-27 at the Wayback Machine. Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (հուն.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտորինի կատեգորիայում։ |