Տիտոս
Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոս (լատին․՝ Titus Flavius Vespasianus, դեկտեմբերի 30, 39[1][2], Հռոմ, Հռոմեական կայսրություն[3] - սեպտեմբերի 13, 81[4][5][6][…], Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա), Հռոմի կայսր (79 - 81 թթ.):
Տիտոս | |
---|---|
Ծնվել է՝ | դեկտեմբերի 30, 39[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն[3] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 81[4][5][6][…] (41 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Փլավիոսներ և Flavii Sabini? |
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Հայր | Վեսպասիանոս[4][5] |
Մայր | Domitilla the Elder?[5][7] |
Երեխաներ | Julia Flavia?[3][8] և Flavia? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Վեսպասիանոս կայսեր որդին։
Գործունեությունը
խմբագրելԶինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայում և Բրիտանիայում, 66 թ. հոր հետ մեկնել է Պաղեստին՝ այնտեղ ծագած հրեական պաստամբությունը ճնշելու նպատակով։ 69 թ. Վեսպասիանոսը դառնում է կայսր՝ Պաղեստինում պատերազմական գործողությունների վարումը թողնելով որդու վրա։ 70 թ. Տիտոսը հաջողությամբ ավարտում է ռազմարշավը՝ գրավելով ու քարուքանդ անելով Երուսաղեմը։
Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի, որից հետո փաստորեն կիսում է իշխանությունը հոր հետ՝ ստանալով պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, միանձնյա ղեկավարելով պրետորիական գվարդիան։ 79 թ. հոր մահից հետո առանց որևէ բարդության ժառանգում է գահը։
Իշխանության տարիներին վայելել է ժողովրդի հարգանքն ու սերը, անձամբ օգնել 79 թ. Վեզուվիուս հրաբխի ժայթքման և 80 թ. Հռոմում հրդեհի ու համաճարակի հետևանքով տուժած մարդկանց։ Մահից հետո անմիջապես աստվածացվել է սենատի կողմից։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվեց որպես «ոսկեդար», իսկ նրա մահը համընդհանուր վիշտ առաջացրեց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Oxford Classical Dictionary / S. Hornblower, A. Spawforth, E. Eidinow — Oxford: OUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Union List of Artist Names — 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Titus, Flavius Sabinus Vespasianus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Д. К. Тит Флавий Веспасиан (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 259—260.
- ↑ 6,0 6,1 6,2 Любкер Ф. Vespasiani (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1452—1453.
- ↑ Любкер Ф. Domitii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 427—429.
- ↑ Fluß M. Iulius 552a (գերմ.) // Supplementband VI / Hrsg.: W. Kroll, K. Mittelhaus — Stg: J.B. Metzler, 1935.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 15)։ |