Յուվյասկուլյա

քաղաք Ֆինլանդիայում

Յուվյասկուլյա[4], նախկինում Յուվյասկյուլյա և Յուվեսկուլյե[5] (ֆիններեն՝ Jyväskylä [ˈjyvæsˌkylæ]), քաղաք և մունիցիպալիտետ կենտրոնական Ֆինլյանդիայում , Կենտրոնական Ֆինլանդիա մարզի վարչական կենտրոն։ Քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «հացահատիկի գյուղ»։

Բնակավայր
Յուվյասկուլյա
ֆիններեն՝ Jyväskylän kaupunki
Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1837 թ.
Մակերես1171,03 կմ²
ԲԾՄ90 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1][2]
Բնակչություն147 856 մարդ (փետրվարի 29, 2024)[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ40014 - 40740
Պաշտոնական կայքjyvaskyla.fi(ֆին.)(անգլ.)
Յուվյասկուլյա (Ֆինլանդիա)##
Յուվյասկուլյա (Ֆինլանդիա)

Ունի 128,2 հազար բնակչություն[6]։

Քաղաքը գտնվում է Տամպերեից 147 կմ դեպի հյուսիս-արևելք և 270 կմ Հելսինկիից հյուսիս, Պյայանե և Կեյտելե լճերի մոտ։

Հիմնադրվել է Նիկոլայ 1-ին կայսրի հրամանով 1837 թվականի մարտի 22-ին։

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն 2012 թվականին Յուվյասկուլյան Ֆինլանդիայի քաղաքացիների շրջանում գրավել է երրորդ տեղը ապրելու գրավչության առումով[7]։

Կրթություն

խմբագրել
 
Վեսիլինա աշտարակից տեսարան դեպի Յուվյասկուլյա քաղաք

Յուվյասկուլյան հայտնի է որպես Ֆինլանդիայի Աթենք։

1858 թվականին այստեղ բացվել է առաջին ֆիննալեզու լիցեյը, որը համարվել է միջին բարձր մակարդակի առաջին ֆիննալեզու ուսումնական հաստատությունը։ 1863 թվականին բացվել է ֆիննական լեզվի ուսուցիչների պատրաստման առաջին ուսումնարանը, 1864 թվականին՝ առաջին ֆիննալեզու դպրոցը աղջիկների համար, 1914 թվականին՝ Ֆինլանդիայում առաջին ամառային համալսարանը։

1966 թվականից գործում է Ֆինլանդիայի խոշոր համալսարաններից մեկը՝ Յուվյասկուլյայի համալսարանը, որտեղ սովորում է մոտ 16 հազար ուսանող։ Համալսարանում կա յոթ ֆակուլտետ, այդ թվում երկրում միակ ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը։

Բոլոր ուսումնական հաստատություններում սովորում է ընդամենը 40 հազար մարդ։

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքով են անցնում E75 և E63 ավտոմայրուղիները։

Յուվյասկուլյայի երկաթուղային կայարանը միացած է միջազգային կայարանի հետ։

Կայարանից գնացքները շարժվում են դեպի ֆինլանդիայի Հելսինկի, Տամպերե, Տուրկու, Վաասա և այլ քաղաքներ։

Քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս գտնվող Տիկակոսկի շրջանում գտնվում է Յուվյասկուլյայի օդանավակայանը, որն իրականացնում է կանոնավոր ուղիղ չվերթեր դեպի Հելսինկիի և Կայանիի օդանավակայաններ։

  • «Յուվյասկուլյա» — ֆուտբոլային ակումբ
  • ՅՈՒՊ — հոկեյի ակումբ

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քաղաքում գտնվում են Ալվար Աալտոյի նախագծերով կառուցված շենքեր։ Քաղաքում անց է կացվում Ֆինլանդիայի ռալլին։

Քույր քաղաքներ

խմբագրել

Հայտնի բնակիչներ և Յուվյասկուլյայում ծնվածներ

խմբագրել
  • Արի Ահոնեն — Ֆինլանդիայի հոկեյիստ դարպասապահ
  • Ֆերրի Գրաֆ — Ավստրիացի երգչուհի (ներկայումս բնակվում է Յուվյասկուլյայում)
  • Յուհա Կանկունեն — ավտոարշավորդ, ռալիի աշխարհի քառակի չեմպիոն
  • Օտտո Կուուսինեն — Ֆինն քաղաքական գործիչը, 1892-1900 թվականներին սովորել է Յուվյասկուլյայի լիցեյում
  • Օլլի Մյայատտյա — Ֆինն հոկեյիստ, NHL Pittsburgh Penguins ակումբի պաշտպան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Սոֆի Օկսանեն — 1977 թվականին այստեղ ծնված էստոնացի-ֆինն դրամատուրգ (հայրը՝ ֆինն, մայրը` էստոնացի), որի «Մաքրագործում» վեպը և նույնանուն պիեսը թարգմանվել են աշխարհի 28 լեզուներով, այդ թվում` ռուսերեն
  • Յանի Սոյնինեն — Ֆինն ցատկորդ, օլիմպիական չեմպիոն
  • Ռայմո Սումմանեն — Ֆինն հոկեյիստ և մարզիչ

Յուվյասկուլյա քաղաքում կլիման չափավոր մայրցամաքային է ծովային հատկանիշներով։ Ձմեռը երկար է, համեմատաբար մեղմ։ Ամառը կարճ է և զով։ Միջին տարեկան ջերմաստիճանը +3.3 °C է։ Տարեկան տեղումները կազմում են 643 մմ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024Statistics Finland, 2024.
  3. Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024Statistics Finland.
  4. Йювяскюля // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5. Книпович, 1890—1907
  6. «Kuntien Asukasluvut Aakkosjärjestyksessä». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Опрос: Тампере — лучший город Финляндии для проживания // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 апреля 2012.(Ստուգված է 6 Ապրիլի 2012)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուվյասկուլյա» հոդվածին։