Պայթյուն Մագնիտոգորսկում (2018)

Պայթյուն Մագնիտոգորսկի բնակելի շենքում 2018 թվականի դեկտեմբերի 31-ին տեղական ժամանակով 6:02 (Մոսկվայի ժամանակով՝ 4:02) տեղի ունեցավ պայթյուն։ Պայթյունի արդյունքում մասամբ փլուզվեց տասը հարկանի բնակելի շենքի[2] 7-րդ շքամուտքը։ Փլուզման արդյունքում մահացավ 39 մարդ[3]։

Պայթյուն Մագնիտոգորսկում
Տեսակպայթյուն և structural failure?
ՎայրՄագնիտոգորսկի քաղաքային շրջան
ՏեղադրանքՄագնիտոգորսկ
Երկիր Ռուսաստան
Տարեթիվդեկտեմբերի 31, 2018
Զոհվածներ39 մարդ
Վիրավորներ17[1]
Անհետ կորածներ0
Քարտեզ
Քարտեզ
 Explosion in a residential building in Magnitogorsk (2018) Վիքիպահեստում
ԱԻՆ-ի օպերատիվ խորհրդակցությունը դեպքի վայրում

Նախապատմություն խմբագրել

Շենքը տեղակայված է Կարլ Մարքսի պողոտայի 164 հասցեում։ Շինությունն իրենից ներկայացնում է բազմաբնակարանոց տասը հարկանի բնակելի շենք։ Շենքը կազմված է վեց հատ 2-շքամուտքանոց բլոկ-սեկցիաներից, այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 12 շքամուտք ունի։ Բլոկ-սեկցիաները միմյանցից առանձնացված են դեֆորմացիոն կցակարերով:։ Կառուցված է շենքերի կառուցման 1-439А[4] սերիայի հիման վրա (այլ տվյալների համաձայն՝ 81 սերիայի հիման վրա[5]): Շենքի մեջտեղում՝ № 6 և 7 շքամուտքերում (որտեղ տեղի է ունեցել փլուզումը), տեղակայված է ավտոմեքենաների անցակետ[6][7]՝ երկու հարկի բարձրությամբ։ Շենքի առաջին երկու հարկերի պատերը կառուցված են տուֆից, հաջորդ հարկերը՝ խոշոր բլոկներից (ԳՕՍՏ 19010-73), որոնք ծածկում են երկաթբետոնե սալերը։ Շենքն ունի երեք երկայնակի կրող կոնստրուկցիաներ (որոնցից երկուսը՝ արտաքինից)։ Շենքը կառուցվել է 1972-1973 թվականներին[5][8]։ Աղետի պահին 7-րդ շքամուտքի բնակարաններում ապրում էր 133 մարդ[9]։

Որոնողափրկարարական գործողություններ խմբագրել

Աղետի ընթացքում 35 բնակարան փլուզվել է ամբողջությամբ, ևս 10 բնակարան՝ մասամբ[10]։ Հիմնական ավերածությունը տեղի է ունեցել № 7 շքամուտքի ձախակողմյան հատվածում, բեկորները փլվածք են առաջացրել մինչև երրորդ-չորրորդ հարկեր։ Շքամուտքի աջ հատվածում կառուցվածքային մասերը մեծապես փրկված են։ Կառուցվածքային տարրերի մեծ մասն ամրակցված էր՝ առաջացնելով հետագա փլուզումների վտանգ։ Այդ ամենը բարդացնում էր որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը, տեխնիկայի կիրառումը։

 
Շենքի տեղակայման հատակագիծ

Փլուզումից հետո առաջին ժամերի ընթացքում էվակուացվեց 18 մարդ[11], ավերակներից 3 ողջ մարդ դուրս հանվեց, այդ թվում՝ 1 երեխա[12]։ Դեկտեմբերի 31-ին իրականացվեցին կինոլոգիական աշխատանքներ, կազմվեցին աէրոլոգիական խմբավորումներ, «Центроспас» և «Лидер» ջոկատների մասնագետները և հոգեբանները նույնպես միացան իրականացվող աշխատանքներին։ Իրականացվեց շենքի տեխնիկական իրավիճակի գնահատում։ Օրվա ավարտին էվակուացվեց 86 մարդ, փրկվեց 5 մարդ և գտնվեց 4 մահացած[13]։

2019 թվականի հունվարի 1-ին որոնողափրկարարական գործողությունները շարունակվում էին։ Ժամը 17:00-ին՝ 35 ժամ սառնամանիքի մեջ գտնվելուց հետո, գտնվեց 11 ամսական Իվան Ֆոկինը։ Բազմաթիվ վնասվածքներով նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Որոնողափրկարարական աշխատանքների սկսելու պահից մինչ այդ պահը դուրս է հանվել 20 մարդ՝ 6-ը՝ ողջ (այդ թվում՝ 2 երեխա) և 14 մահացած (այդ թվում՝ 1 երեխա)[14]։

Հունվարի 2-ին՝ օրվա ավարտին, փլատակներից հանվեց ևս 14 մահացած մարդ (այդ թվում՝ 3 երեխա)[15]։

Հունվարի 3-ին՝ ողջ օրվա ընթացքում, գտնված մահացածների թիվը ավելացավ՝ հասնելով 39-ի (այդ թվում՝ 6 երեխա)[3]։

Օրվա ավարտին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվեցին, փլատակների հիմնական մասը կարգի էր բերվել, փրկարարները հավաստիացնում էին, որ շենքում մահացածներ չեն մնացել։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվեց փրկել նաև տնային կենդանիների՝ շան, թութակի և մի քանի կատուների[16][17]։ Արտակարգ իրավիճակի վայրում աշխատել է ավելի քան 900 մարդ և 200 միավոր տեխնիկա։ 2 հազար խորանարդ մետր բեկորներ կարգի են բերվել[11]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

 
Դեպքի վայրում ԱԻՆ-ի օպերատիվ խորհրդակցությունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, 2018 թվական դեկտեմբերի 31

Չելյաբինսկի մարզում 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 4-ը մտցվեց շրջանային արտակարգ իրավիճակ[18]։ Մագնիտոգորսկում արտակարգ իրավիճակի տեղական ռեժիմը շարունակեց գործել նաև 2019 թվականի հունվարի 4-ից հետո[19]։

Փլատակներից փրկված 6 մարդու հոսպիտալացրել են քաղաքային հիվանդանոցներում։ Նրանցից մեկին՝ 11 ամսական Իվան Ֆոկինին[20][21], ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվա և հոսպիտալացրել Գիտահետազոտական ինստիտուտի մանկական անհետաձգելի օգնության վիրաբուժության և տրավմատոլոգիայի բաժանմունքում[22]. Եվս մեկ մարդու տեղափոխեցին Չելյաբինսկ[23]։ Ինչպես նաև վնասված բնակարաններից էվակուացված քաղաքացիներից 13 հոգու ցուցաբերվեց ամբուլատոր օգնություն։ Քաղաքի բնակիչների համար կազմակերպվել է հոգեբանական օգնություն։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին Վլադիմիր Պուտինն Սոչիից շտապ թռավ Մագնիտոգորսկ, որտեղ ուսումնասիրեց դեպքի վայրը, խորհրդակցություն անցկացրեց օպերատիվ շտաբում, որին մասնակցում էր Չելյաբինսկի մարզի ղեկավար կազմը, ինչպես նաև այցելեց հիվանդանոց, որտեղ գտնվում էին տուժածները[24][25]։

2019 թվականի հունվարի 1-ին Մագնիտոգորսկ ժամանեց Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Նա խորհրդակցություն անցկացրեց քննչական խմբի և օպերատիվ շտաբի հետ[26]։

Վնասված 4-րդ բլոկ-սեկցիան (7-րդ և 8-րդ շքամուտքերը)նախատեսվում է ապամոնտաժել։ Հաշվի առնելով շենքի կառուցվածքը և բլոկ-սեկցիաների՝ ջերմային կցակարերով տարանջատումները՝ դեֆորմացիաները շենքի մյուս մասերի վրա չէին տարածվել, ինչը հաստատվեց ողբերգությունից[27][28][29] հետո կատարված հատուկ հետաքննության միջոցով։ Իսկզբանե նախատեսվել էր 7-րդ և 8-րդ շաքամուտքերի բնակիչներին բնակարան հատկացնել, ինչպես նաև բլոկ-սեկցիայի ապամոնտաժման ընթացքում ժամանակավոր կացարան հատկացնել հարևան 6-րդ շքամուտքի բնակիչներին։ Շենքի բնակիչների դիմումների համաձայն՝ 2019 թվականի հունվարի 16-ին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նիստի ժամանակ, Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկի մարզի նահանգապետին հանձնարարեց փլուզված շենքի բոլոր բնակիչներին տարաբնակեցնել, ընդ որում՝ այս ամենի կազմակերպումն ու իրականացումը գնահատեց 1 միլիարդ ռուբլի[30]։ Այս ամենի համար նախատեսվում է առաջիկա մեկ տարվա ընթացքում առանձին շենք կառուցել, քանի որ 623 բնակարանների բնակիչներին տարաբնակեցնելու համար քաղաքի բնակֆոնդում ազատ բնակարան չկա[31][32]։

Հունվարի 2-ի գիշերը պայթյունի վայրից ոչ շատ հեռու այրվեց «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս։ Հրդեհի արդյունքում մահացավ 3 մարդ։ Ողբերգության ականատեսները հայտնում էին, որ հրդեհի պահին բարձր կրակոց է լսվել։ Արդյունքում՝ պայթյունի փաստը հաստատվեց տեսագրությամբ։ ՌԴ Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հրդեհի նախնական պատճառը գազի սարքավորման անսարքությունն է եղել («ԳԱԶել»-ի սրահում տեղադրված են եղել գազաբալոններ), ինչն էլ առաջացրել է պայթյուն[33]։ Շուտով որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որոնք այս պատահարը կապում էին շենքի պայթյունի հետ։ Արդյունքում Մագնիտոգորսկի քաղաքապետը և Չելյաբինսկի նահանգապետը պաշտոնապես հերքեցին այս ենթադրությունները[34][35]։ «Լուրերի դաշնային գործակալություն»-ը հրապարակեց ՆԳՆ[36] ներկայացուցչի համանման հերքումը։ Մի քանի հաղորդագրությունների համաձայն՝ այդ նույն գիշերը շրջափակվել է Լենինի փողոցի №91/1 բնակելի շենքը։ «Meduza» հրատարակության լրագրող Եվգենի Բերգի խոսքերով, ով եղել է այնտեղ, իրականացվել է բնակելի շենքի բնակիչների էվակուացիա[37][38]։

Ռուսական որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների խոսքերով՝ շենքի պայթյունից հետո առաջին ժամերին պրովոկացիա էր կազմակերպվել ուկրաինական ցանցային հրատարակությունների կողմից, ինչը դիտմամբ էր արվել՝ Ռուսաստանի բնակիչների շրջանում շփոթմունք և խուճապ առաջացնելու նպատակով։ Մասնավորապես՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հատուկ թղթակից Ալեքսանդր Կոցը և «Վզգլյադ» հրատարակության լրագրողուհի Նատալյա Անուֆրիևան[39][40] հայատարարեցին, որ որոշ ուկրաինական ցանցային հրատարակություններ, ինչպես նաև սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերը տարածում էին ոչ հավաստի տեղեկատվություն ահաբեկչական հարձակման մասին, որն իր մեջ ներառում էր տեղեկություն նաև այրված միկրոավտոբուսի մասին։

Հետաքննություն խմբագրել

Պայթյունի գործով ՌԴ Քրեական օրենսգրքի 109 հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցվեց[41]։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից ձևավորվել է ավելի քան 100 քննիչներից և քրեագետներից կազմված խումբ[42]։ Հետաքննություն են իրականացնում նաև Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության[43] աշխատակիցները։

Ահաբեկչության վարկած խմբագրել

Մագնիտոգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը հունվարի 17-ին իր վրա վերցրեց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունը՝ «Իսլամական պետություն»-ը, ընդ որում՝ չներկայացվեց և ոչ մի ապացույց, որը կհաստատեր «Իսլամական պետության» մասնակցությունը Մագնիտոգորսկում տեղի ունեցած պայթյուններին[44][45]։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն կոչ արեց չվստահել ահաբեկչական խմբավորումների հայտարարություններին, որոնք հաճախ իրենց են վերագրում աշխարհի[46][47] տարբեր պետություններում տեղի ունեցած դժբախտ դեպքերն ու ռեզոնանսային պատահարները։ Պետրենկոն նշեց, որ պատահարի պատճառների մասին եզրակացություններ կարելի է անել միայն համալիր քննչական գործողությունների և ձեռք բերված ապացույցների[48] մանրակրկիտ վերլուծության արդյունքում։

Պատճառների որոշում խմբագրել

Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ Ուսումնասիրվում է մի քանի վարկած, որպես հիմնական պատճառ դիտարկվում է կենցաղային գազի պայթյունը[43]։

Որոշ լրատվամիջոցներ առաջ քաշեցին հնարավոր ահաբեկչության[49] մասին վարկածը։ Ինչպես ենթադրում են լրագրողները, շենքի պայթյունը կանխամտածված էր և պետք է դառնար պայթյունների շարքից հերթականը։ Այդ վարկածի հետ են կապում նաև հունվարի 2-ի գիշերը տեղի ունեցած «ГАЗе́ль» մակնիշի միկրոավտոբուսի հրդեհը, որի արդյունքում մահացավ 3 մարդ[33][50]։ Քաղաքային իշխանությունը հերքեց 2 ողբերգությունների[51] միջև եղած կապը։ Քննչական կոմիտեի պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ին փլատակների ուսումնասիրված մասերում պայթուցիկ սարքերի հետքեր կամ բաղադրիչներ չեն հայտնաբերվել[52]։

Արձագանք խմբագրել

ԶԼՄ և սոցիալական ցանցեր խմբագրել

Պատահարը լայն արձագանք գտավ ԶԼՄ-ի և սոցիալական ցանցերի շրջանում։

Որոշ ԶԼՄ-ներ առաջ քաշեցին ահաբեկչության վարկածը։ Հունվարի 2-ի գիշերը Կարլ Մարքս և Պրավդա փողոցների խաչմերուկում հրդեհ տեղի ունեցավ, որին հաջորդեց ԳԱԶել միկրոավտոբուսի պայթյունը (պաշտոնական վարկածի համաձայն՝ գազի սարքավորման անսարքության պատճառով), ինչի հետևանքով մահացավ 3 մարդ։ Ականատեսները հայտնում էին այն մասին, որ այրվող մեքենայի[33][53] մոտ զինված անձանց են տեսել։ Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ այդ նույն գիշերը շրջափակվել էր Լենինի փողոցի № 91/1 շենքը, և կատարվում էր շենքի բնակիչների էվակուացիա, ինչը կապված էր այն հանգամանքի հետ, որ հաղորդում էր ստացվել շենքում տեղադրված ռումբի մասին[37][38][54]։ «Znak.com» հրատարակությունը, հղում կատարելով ուժային կառույցների ոչ անվանարկված աղբյուրներին, այս պատահարը կապում էր շենքի փլուզման հետ։ Իբր թե շքամուտքի փլուզումից մեկ օր առաջ այդ շքամուտքում բնակարան է վարաձակալել մի միայնակ տղամարդ՝ հավանաբար Միջին Ասիայից։ Շենքի պայթյունից հետո, «Znak.com» հրատարակության վարկածի համաձայն, «Կոնտինենտ» առևտրի կենտրոնում կանխվել է մեկ այլ պայթյուն, և այդտեղ ուժայինները դուրս են եկել այն «ԳԱԶել»-ի վրա, որի ուղղությամբ շարժվում էին ահաբեկիչները, և նրանց լիկվիդացրել են։ Նշվում է նաև, որ Լենինի փողոցի վրա գտնվող շենքի շրջափակումը իբր թե կապված է կասկածյալներից մեկի որոնման հետ, ով, իբր թե, ավելի ուշ[49][55][56] սպանվել է։ Մագնիտոգորսկի քաղաքապետը և երկրամասի նահանգապետը հերքեցին շքամուտքի պայթյունի և այրված «ԳԱԶել»[51][57] միջև կապը։ Այդ նույն ժամանակ ո՛չ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը, ո՛չ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն պաշտոնապես չհերքեցին ահաբեկչության[58] մասին վարկածը։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տվյալների համաձայն՝ պայթյունը ենթադրաբար տեղի է ունեցել № 315 բնակարանում, որտեղ գրանցված էին, բայց չէին ապրում 29-ամյա Վիտալին և իր որդին։ Կամավորների կողմից կազմված բնակիչների ցուցակում նշված է, որ բնակարանը վարձակալել էին Տաջիկստանի քաղաքացիներ։ Շենքի բնակիչների վկայությամբ՝ բնակարանը վարձակալության էր հանձնվում օրավարձով, Ամանորի նախօրեին վարձակալել էր շենքի բնակիչներից Նատալյա անվամբ մի կին, ով այնտեղ պետք էր բնակեցներ տոների համար իր մոտ ժամանած որդուն, ով բանալին իրենից պետք է վերցներ դեկտեմբերի 31-ին[59]։ «Մոսկովսկի կոսմոմոլեց»-ը նաև իրականացրեց «ԳԱԶել»-ի հրդեհի հետաքննություն և պարզեց, որ մեքենան երթուղային տաքսի էր և պատկանում էր այդտեղ ժամանած Մահմուդին, ով պատրաստվում էր մինչ ամանորյա տոները մեկնել հայրենիք։ Հրատարակությունը ենթադրում է, որ ավտոմեքենայի հրդեհը կապված չէ շենքի պայթյունի հետ, այլ ուժային կառույցների՝ պատահարի նկատմամբ գերուշադրության արդյունքն է, ինչը դիտավորյալ առաջ էր բերում ահաբեկիչների լիկվիդացիայի մասին շշուկներ։ Մահմուդի ծանոթները տեղական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմում էին, որ տղամարդը հասցրել էր վաճառել մեքենան և գնալ հայրենիք, ինչից հետո մեքենայի վրա աշխատել է տեղացիներից ինչ-որ մեկը։ Իրավապահ մարմինները չեն նշում «ԳԱԶել»-ում[60][61] մահացած անձանց անունները։

Լրագրողուհի Յուլիա Լատինովան իր հեղինակային «Մուտքի կոդ» հաղորդման ժամանակ պատմեց, որ չի հավատում ահաբեկչության մասին վարկածին, և Մագնիտոգորսկում տեղի ունեցած գազի պայթյունը, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ այլ տարածքներում տեղի ունեցած գազի պատահարները ցույց են տալիս քաղաքային ինֆրակառուցվածքի մաշվածությունը։ Լրագրողուհին նշում էր, որ փլատակներից փրկվածծ 11 ամսական Իվան Ֆոկինի համար այլ հիվանդանոց չգտնվեց՝ բացի Մոսկվայի հիվանդանոցից, և երեխային ստիպված էին այնտեղ տեղափոխել մասնավոր ինքնաթիռով[62]։

Մի շարք խոշոր ռուսական ԶԼՄ-ներ[63][64][65][66], մասնավորապես՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մալկևիչին՝ հայտարարվեց, որ շենքի պայթյունից հետո առաջին ժամերին և օրերին համացանցում տեղի ունեցավ զանգվածային տեղեկատվական հոսք, ինչը կատարվել է սոցիալական ցանցերում՝ կեղծ օգտատերերի կողմից և մի շարք ուկրաինական ԶԼՄ-ների կողմից։ Նրանք տարածում էին իբր թե կեղծ ինֆորմացիա այն մասին, որ պայթուցիկ սարքերի հետքեր են գտել շենքի ավերակների մեջ, մահացածների թվի վերաբերյալ, ահաբեկչության մեջ կասկածվողի հետախուզման մասին, ինչպես նաև միկրոավտոբուսի հրդեհի մասին։ Քննչական կոմիտեն, Մագնիտոգորսկի քաղաքապետը և նահանգապետը պաշտոնապես հերքեցին այդ տեղեկությունները։

Ուկրաինացի Եվգենի Վոլնովը ծաղրում էր ողբերգությունը՝ ներկայացնելով իր պրանկի տեսանյութը՝ պայթյունի թեմայի մասին և գումարային նվիրաբերություններ հավաքեց դիտողներից[65]։

«Նովայա գազետա»-ի և «Znak.com»-ի լրագրողների կարծիքով՝ խուճապի տարածմանը և ասեկոսեների առաջացմանը նպաստում է իշխանությունների կողմից տրվող հակիրճ ինֆորմացիան։ Մագնիտոգորսկի ոստիկանության պետի տեղակալ Անդրեյ Կիյատկինի խոսքերով՝ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական տեղեկատվության բացակայությունը պայմանավորված է քաղաքում իրականացվող մի շարք գործողությունների հետ, որոնց մասին իրենք չեն կարող բարձրաձայնել[54][67]։

Ռուսաստանում խմբագրել

Տուժածներին և նրանց ընտանիքներին ցավակցություններ հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը[68], ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ շրջանների ղեկավարներ՝ Տյումենի շրջանի, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի, Վլադիմիրի մարզի, Մուրմանսկի մարզի, Տվերի մարզի, Խաբարովսկի երկրամասի նահանգապետերը և ուրիշներ։

Չելյաբինսկի մարզում 2019 թվականի հունվարի 2-ը հայտարարվեց սգո օր[69]։

Աշխարհում խմբագրել

Մագնիտոգորսկում տեղի ունեցածի հետ կապված իրենց ցավակցությունները հայտնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը[70], ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը[71], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն[72], ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը[73], Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը[74], Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը[75], Աբխազիայի նախագահ Ռաուլ Ջումկովիչ Խաջիբան[76], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը[77], Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը[78], Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն[79], Հորդանանի թագավոր Աբդալլահ II[80], Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանին[81], Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը[82], Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը[83], Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան[84], Օմանի սուլթան Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդը[85], Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան[86], Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և նրա որդի, ժառանգորդ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը[87], Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը[88], Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը[89], Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը[90], Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն[91], Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը[92], Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը[93], Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին[94], Իսպանիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը[95], Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը[96], Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը[97], Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Թիմո Սոյնին[98], Մեծ Բրիտանիայի ր Իրաքի հյուպատոսները[99], Եվրոպական միության դեսպանությունը Մոսկվայում[100], Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը[101] և այլ պետությունների բարձրագույն մարմինների լիազորված անձինք։

Մագնիտոգորսկում տեղի ուենցած ողբերգության հետ կապված իրեն ցավակցությունն են հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Կիրիլ Պատրիարքը[102], Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Նեոֆիտը[103], Չեխիայի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Ռոստիսլավը[104] և Յոթերորդ օրվա ադվենիստների եկեղեցին[105]։

Օգնություն տուժածներին խմբագրել

Քաղաքի կազմակերպությունների և բնակչության կողմից հենց առաջին օրերին շրջանում հատուկ բացված վարչության հաշվին փոխանցվեցին առաջին նվիրատվությունները՝ շուրջ 7 միլիոն ռուբլի գումար, և հավաքվեցին առաջին անհրաժեշտության առարկաներ ու սնունդ, որոնք փոխանցվում էին տուժած քաղաքացիներին։ Դրամական միջոցներ էին փոխանցում նաև խոշոր ձեռնարկությունները և որոշ հայտնի անձինք. այսպես՝ Մագնիտոգորսկի մետաղագործական գործարանը փոխանցել է շուրջ 10 միլիոն ռուբլի, ՌԴ խնայբանկը՝ 20 միլիոն ռուբլի, Մագնիտոգորսկում ծնված հոկեիստ Եվգենի Մելկինը՝ 4 միլիոն ռուբլի, Չելյաբինսկի օրենսդիր մարմնի պատգամավորները՝ շուրջ 1 միլիոն ռուբլի և այլք[106][107][108][109][110][111]։ Ամանորյա տոների ավարտին հավաքվել էր ավելի քան 50 միլիոն ռուբլի[112]։ 7-րդ և 8-րդ շքամուտքերի տուժած բնակիչներին Ռուսաստանի Դաշնության պահուստային ֆոնդից հատկացվեցին դրամական միջոցներ՝ 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ շքամուտքերում բնակարան վարձակալելու համար։ Տրանսֆերային փոխանցումը կազմեց 147 միլիոն ռուբլի[113][114][115][116][117].

Լուծում ստացան նաև հիփոթեքային վարկերով գնված բնակարանների հարցերը, քանի որ պայթյունի արդյունքում փլուզված կամ վնասված բնակարնների մի մասը հենց այդ տարբերակով էին ձեռք բերել քաղաքացիները։ Հիփոթեքային վարկով բնակարաններ գնվել էին ինը տարբեր բանկերից, և մինչ ողջ վարկի մարումը՝ բնակարանները դե յուրե համարվում էին բանկերի սեփականությունը[118][119][120][121]։

Օդային փոխադրամիջոցների դաշնային ծառայության նախաձեռնությամբ՝ «Աերոֆլոտ»-ի կողմից անվճար իրականացվում էր տուժածների ու զոհերի[122][123] հարազատների տեղափոխումը Մագնիտոգորսկ և հետադարձ ուղղությամբ։

Քանի որ երկրում բուժսպասարկում իրականացնող սանիտարական ավիացիայի ինքնաթիռն այդ պահին գտնվում էր միջթռիչքային տեխնիկական սպասարկման մեջ[124], 11 ամսական Իվան Ֆոկինի, նրան ուղեկցող բուժանձնակազմի և նրա մայրիկի՝ Մոսկվա տեղափոխումն իրականացվեց «Խնայբանկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի անձնական ինքնաթիռով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ria.ru/20181231/1548951973.html
  2. «Аварийно-спасательные работы в Магнитогорске проходят в условиях повышенного риска». mchs.gov.ru. МЧС России. 2018 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 «МЧС завершило поисково-спасательную операцию в Магнитогорске». ria.ru. РИА Новости. 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  4. Анкета дома обл. Челябинская, г. Магнитогорск, пр-кт. Карла Маркса, д. 164. Արխիվացված 2019-01-02 Wayback Machine — Фонд содействия реформированию жилищно-коммунального хозяйства
  5. 5,0 5,1 «Специалист рассказал, что могло стать причиной обрушения дома в Магнитогорске». ren.tv. РЕН ТВ. 2019 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. Панорамы
  7. Фото с обратной стороны, после обрушения
  8. Анкета дома обл. Челябинская, г. Магнитогорск, пр-кт. Карла Маркса, д. 164 Արխիվացված 2019-01-02 Wayback Machine — Фонд содействия реформированию жилищно-коммунального хозяйства
  9. После взрыва газа в Магнитогорске опознали тела двадцати одного погибшего
  10. «Глава МЧС России Евгений Зиничев провел утреннее заседание Правительственной комиссии по ситуации в Магнитогорске». 74.mchs.gov.ru. ГУ МЧС по Челябинской области. 2018-012-01. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  11. 11,0 11,1 «Поисково-спасательная операция в Магнитогорске завершена». 74.mchs.gov.ru. ГУ МЧС по Челябинской области. 2019 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  12. «Происшествие в городе Магнитогорске. По предварительным данным спасены 16 человек эвакуированы, 3 спасены из-под завалов». 74.mchs.gov.ru. ГУ МЧС по Челябинской области. 2018 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  13. «Аварийно-спасательные работы проходят в условиях повышенного риска». 74.mchs.gov.ru. ГУ МЧС по Челябинской области. 2018 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  14. «МЧС: Поисковые работы в Магнитогорске ведутся круглосуточно». 74.mchs.gov.ru. ГУ МЧС по Челябинской области. 2018 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  15. «Спасатели продолжают разбор завалов и поиск людей». 74.mchs.gov.ru. ГУ МЧС по Челябинской области. 2018 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  16. «Спасенная из-под завалов в Магнитогорске кошка растрогала россиян». ТВЦ. 2 января 2019. Վերցված է 04-01-2019-ին.
  17. «Собаку и шесть кошек спасли из обрушившегося дома в Магнитогорске». РИА Новости. 4 января 2019. Վերցված է 04-01-2019-ին.
  18. «В Челябинской области ввели режим ЧС после взрыва газа в Магнитогорске» (ռուսերեն). РИА Новости. 20181231T1428+0300Z. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  19. «Власти Челябинской области сняли режим ЧС на территории региона». ТАСС. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  20. https://www.kp.by/online/news/3344733/
  21. https://politeka.net/news/incidents/856054-pojavilos-foto-11-mesjachnogo-malchika-kotoryj-vyzhil-pod-zavalami-v-magnitogorske-vrachi-postavili-strashnyj-diagnoz/
  22. А. Поперечная (2019 թ․ հունվարի 2). [«Самолет со спасенным в Магнитогорске Ваней Фокиным приземлился в Москве». vecherka.su. Вечерний Челябинск. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  23. «Одного из пострадавших при ЧП в Магнитогорске перевели в больницу Челябинска». tass.ru. ТАСС. 2019-1-2]. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  24. «Путин прилетел на место трагедии в Магнитогорск» (ռուսերեն). РИА Новости. 20181231T1956+0300Z. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  25. «Путин прилетел в Магнитогорск» (ռուսերեն). РИА Новости. 20181231T1544+0300Z. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  26. «Бастрыкин провел совещание по ситуации в Магнитогорске» (ռուսերեն). РИА Новости. 20190101T2237+0300Z. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  27. Газ и трещины. Сергей Бердников прокомментировал техническое состояние дома Արխիվացված 2019-01-19 Wayback Machine // verstov.info, 6.01.2019
  28. «Гипромез» ручается. Специалисты обнародовали результаты наблюдения за конструкциями дома № 164 // verstov.info, 7.01.2019
  29. [1] Արխիվացված 2019-01-19 Wayback Machine // mail
  30. «Путин поручил полностью расселить дом в Магнитогорске, в подъезде которого произошел взрыв». ТАСС. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  31. В Магнитогорске нет квартир, чтобы расселить пострадавший от взрыва дом / Статья от 16.01.2019 г. на «URA.RU» С. Леонов.
  32. Челябинский губернатор назвал срок выполнения поручения Путина. Для этого построят новый дом / Статья от 16.01.2019 г. на «URA.RU» С. Леонов.
  33. 33,0 33,1 33,2 «"Люди валяются обгорелые": пожар и взрывы в магнитогорской маршрутке попали на видео». vesti.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  34. ««Не верьте этим слухам». Губернатор отверг связь между обрушением дома и взрывом в микроавтобусе в Магнитогорске». Meduza. 02.01.2019.
  35. «Дубровский ответил на сообщения о связи взрыва в доме и возгорания "Газели"». РИА Новости. 02.01.2019.
  36. «Полиция Магнитогорска опровергла фейки о связи взрыва «Газели» с обрушением дома». riafan.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  37. 37,0 37,1 «Что происходит в Магнитогорске на третий день после взрыва в жилом доме. Подробности, версии и реакция силовиков». Дождь. 02.01.2019.
  38. 38,0 38,1 «В Магнитогорске оцепили жилой дом. Жильцы рассказали об эвакуации из-за сообщений о бомбе». Meduza. 02.01.2019.
  39. «На Украине распространяют фейки про трагедию в Магнитогорске, заявили в ОП». ria.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  40. «Трагедия с привкусом «Зимней вишни»». kp.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  41. С. Петренко (2019 թ․ հունվարի 2). «Председатель СК России прибыл на место трагедии в Магнитогорск, где в результате обрушения подъезда многоквартирного дома погибли люди». sledcom.ru. СК РФ. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  42. С. Петренко (2019 թ․ հունվարի 1). «Председатель СК России провел ряд оперативных совещаний в Магнитогорске». sledcom.ru. СК РФ. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  43. 43,0 43,1 «К расследованию причин взрыва в Магнитогорске Челябинской области подключилась ФСБ». echo.msk.ru. Эхо Москвы. 2018 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  44. Russia dismisses Islamic State responsibility claim for deadly blast // Рейтер, 18.01.2019
  45. «ИГ» берёт на себя ответственность за взрывы в Магнитогорске. Власти отрицают // РС/РСЕ, 18 января 2019
  46. СК призвал СМИ не доверять сообщениям террористов о трагедии в Магнитогорске // ТАСС, 18.01.2019
  47. В приоритете газ // Коммерсант, 18.01.2019
  48. «Выводы об обстоятельствах трагедии в Магнитогорске будут сделаны по итогам комплекса следственных действий». sledcom.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  49. 49,0 49,1 Марина Малкова (2019 թ․ հունվարի 3). «От обрушения дома до взрыва «Газели»: версия, связывающая события последних дней в Магнитогорске». znak.com. znak.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  50. https://www.bbc.com/russian/news-46734853
  51. 51,0 51,1 Седова Анастасия (2019 թ․ հունվարի 3). «Мэр Магнитогорска опроверг слухи о связи взрывов в доме и в маршрутке». sobesednik.ru. ИД «Собеседник». Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  52. С. Петренко (2019 թ․ հունվարի 2). «Следствие продолжает устанавливать причины взрыва в подъезде дома в городе Магнитогорске». sledcom.ru. СК РФ. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  53. Спасательная операция в Магнитогорске завершена. Найдено 39 тел погибших
  54. 54,0 54,1 ««У людей много вопросов. Следователи молчат»» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2019 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին. «— Смотрите, Иван. В городе сейчас идет ряд операций, о которых мы не можем рассказывать. Потому что если мы что-то скажем, — противная сторона может этим воспользоваться. — Противная сторона? — удивляюсь я. — Гипотетическая, — поправляется полковник. — Сейчас мы придерживаемся версии с газом. Это основная версия. И еще: полиция здесь — не на первых ролях. Наше дело — обеспечить порядок в городе. Пока это все, что вам нужно знать. Возможно, скоро появится официальная информация, которую можно будет озвучить.»
  55. Магнитогорск пять дней спустя: завалы разобраны, силовики молчат, а жители хоронят погибших и задают вопросы
  56. Znak.com: источник в ФСБ подтвердил версию о теракте в Магнитогорске
  57. Губернатор Дубровский ответил на сообщения о связи обрушения дома со взрывом «Газели»
  58. «Следователи не нашли следов взрывчатки после осмотра завалов дома в Магнитогорске» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  59. Версия теракта в Магнитогорске: кто поселился в «нехорошей» квартире // Московский Комсомолец. — 2019. — 4 հունվարի.
  60. В «Газели» в Магнитогорске сгорели не террористы, а семья водителя // Московский Комсомолец. — 2019. — 4 հունվարի.
  61. Взорвавшиеся в магнитогорской маршрутке люди могли быть нелегальными мигрантами // Комсомольская Правда. Челябинск. — 2019. — 4 հունվարի.
  62. «Юлия Латынина / Код доступа // 05.01.19». YouTube. {{cite web}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)
  63. «На Украине распространяют фейки про трагедию в Магнитогорске, заявили в ОП». ria.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  64. «Трагедия с привкусом «Зимней вишни»». kp.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  65. 65,0 65,1 «Украинский пранкер Вольнов поглумился над трагедией в Магнитогорске». mk.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  66. «Блогеры разоблачили волну фейков про Магнитогорск». vz.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  67. Марина Малкова (03.01.2019). «Молчание — золото. Именно так считают наши спецслужбы». Эхо Москвы.
  68. https://russian.rt.com/russia/news/588805-putin-soboleznovaniya-magnitogorsk
  69. «В Челябинской области 2 января объявлен днём траура». gubernator74.ru (ռուսերեն). Официальный сайт Губернатора Челябинской области Дубровского Бориса Александровича. 2019 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  70. https://past.am/?p=209414&l=am
  71. https://armeniasputnik.am/armenia/20190103/16569513/armen-sargsyan-vladimir-putin.html
  72. Лукашенко выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске
  73. Си Цзиньпин выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске
  74. Вучич выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске
  75. Назарбаев выразил соболезнования Путину в связи с ЧП в Магнитогорске
  76. Президент Абхазии выразил соболезнования в связи c ЧП в Магнитогорске // RT, 31.12.2018
  77. Алиев выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 02.01.2019
  78. Condolences over building collapse in Russia Արխիվացված 2019-01-10 Wayback Machine // VGP News, 05.01.2019
  79. Нетаньяху выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 04.01.2019
  80. Король Иордании выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 05.01.2019
  81. Эмир Катара принес соболезнования Путину в после трагедии в Магнитогорске // РИА Новости, 01.01.2019
  82. Глава Киргизии выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 01.01.2019
  83. Додон выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 01.01.2019
  84. Daniel Ortega ofrece sus condolencias por las víctimas del derrumbe de un edificio en Magnitogorsk // RT, 01.01.2019
  85. Condolences to Russian president // Oman Daily Observer, 03.01.2019
  86. Президент Польши выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // RT, 02.01.2019
  87. Саудовская Аравия выразила соболезнования в связи с ЧП в Магнитогорске // РИА Новости, 03.01.2019
  88. Рахмон выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // Sputnik, 03.01.2019
  89. Глава Туркмении выразил соболезнования в связи трагедией в Магнитогорске // РИА Новости, 01.01.2019
  90. Соболезнования Президенту России // Национальное информационное агентство Узбекистана, 01.01.2019
  91. Абэ выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 04.01.2019
  92. «МИД Египта выразил соболезнования россиянам в связи с трагедией в Магнитогорске». ren.tv (ռուսերեն). Российский федеральный телевизионный канал "РЕН ТВ". 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  93. Глава МИД Германии выразил соболезнования в связи с ЧП в Магнитогорске // РИА Новости, 03.01.2019
  94. Иран выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // RT, 03.01.2019
  95. Spain expresses condolences to Russia for the 39 dead in the collapse of a building // The Diplomat in Spain, 05.01.2019
  96. Глава МИД Латвии выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 03.01.2019
  97. Сирия выразила соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 03.01.2019
  98. Глава МИД Финляндии выразил соболезнования в связи с ЧП в Магнитогорске // РИА Новости, 02.01.2019
  99. Послы Британии и Ирака выразили соболезнования в связи с ЧП в Магнитогорске // РИА Новости, 03.01.2019
  100. Посольство ЕС выразило соболезнования в связи с трагедией в Магнитогорске // РИА Новости, 03.01.2019
  101. Генсек Совета Европы выразил соболезнования в связи с ЧП в Магнитогорске // РИА Новости, 31.12.2018
  102. Святейший Патриарх Кирилл выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // Русская православная церковь, 31.12.2018
  103. Предстоятель Болгарской Православной Церкви выразил соболезнования в связи с трагедией в Магнитогорске // Русская православная церковь, 04.01.2019
  104. Предстоятель Православной Церкви Чешских земель и Словакии выразил соболезнования с трагедией в Магнитогорске // Русская православная церковь, 08.01.2019
  105. Condolences of the Seventh-day Adventist Church in connection with the tragedy in Magnitogorsk // Seventh-day Adventist Church, 01.07.2019
  106. Россияне собрали более 47 млн рублей пожертвований для пострадавших в Магнитогорске // ТАСС, 10.01.2019
  107. Сумма пожертвований для пострадавших в Магнитогорске превысила 22 млн рублей, Иван Комогорцев, Life (интернет-издание), 06.01.2019
  108. Сбербанк выделил 20 млн рублей на поддержку пострадавшим при ЧП в Магнитогорске Արխիվացված 2019-01-19 Wayback Machine // Znak.com|Znak, 03.01.2019
  109. Более 20 миллионов пожертвовали жильцам обрушившегося дома в Магнитогорске // Аргументы и факты, 05.01.2019
  110. Фонд Кадырова поможет пострадавшим при обрушении дома в Магнитогорске // Евгений Александров, Ура.ру, 11.01.2019
  111. Малкин пожертвовал 4 млн рублей пострадавшим в Магнитогорске // sports.ru, 09.01.2019
  112. Более 50 млн руб. поступило на благотворительный счет для пострадавших в Магнитогорске // ТАСС, 14.01.2019
  113. Магнитогорск получил первые 18 млн рублей от правительства РФ // Интерфакс, 06.01.2019
  114. Завершить выплаты пострадавшим при обрушении дома в Магнитогорске необходимо в ближайшее время - МЧС // Интерфакс, 09.01.2019
  115. Пострадавшие при ЧП в Магнитогорске получили из бюджета 43 млн рублей // РИА Новости, 09.01.2019
  116. Мэр Магнитогорска: эпицентр взрыва мог находиться на втором или третьем этаже // ТАСС, 11.01.2019
  117. Объём выплат пострадавшим в Магнитогорске превысил 108 млн рублей Արխիվացված 2019-01-19 Wayback Machine // Mail.Ru, 17.01.2019
  118. Выплаты и пожертвования растут. Борис Дубровский распорядился выделить пострадавшим 93 миллиона Արխիվացված 2019-01-19 Wayback Machine // verstov.info, 06.01.2019
  119. Кредит Урал Банк урегулирует задолженность пострадавших при ЧП в Магнитогорске // Банки.ру, 04.01.2019
  120. Сбербанк может урегулировать задолженность пострадавших в Магнитогорске // РИА Новости, 02.01.2019
  121. Губернатор второй день проводит личный прием пострадавших в Магнитогорске // Олеся Денисова, Урал-пресс-информ, 03.01.2019
  122. Росавиация и Сбербанк помогут семьям погибших и пострадавших в Магнитогорске // Урал-пресс-информ, 03.01.2019
  123. «Аэрофлот» бесплатно перевезет в Магнитогорск семьи жертв взрыва в жилом доме // Ведомости, 02.01.2019
  124. Встали и пошли на свет. Как спасалась семья чудом уцелевшего младенца в Магнитогорске // ТАСС, 02.01.2019

Արտաքին հղումներ խմբագրել