Ալեքսանդր Վուչիչ (սերբ.՝ Александар Вучић, մարտի 5, 1970(1970-03-05)[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ քաղաքագետ, անվտանգության ազգային միության գլխավոր քարտուղար, Սերբիայի կառավարության նախագահ, Սերբիայի առաջադիմական կուսակցության նախագահ։ Սերբիայի պաշտպանության նախկին նախարար։ Ավելի քան տասնչորս տարի եղել է Սերբիայի արմատական կուսակցության գլխավոր քարտուղար։

Ալեքսանդր Վուչիչ
սերբ.՝ Александар Вучић
Դրոշ
Դրոշ
Սերբիայի նախագահ
 2017 թվականի ապրիլի 3
Նախորդող Տոմիսլավ Նիկոլիչ
Դրոշ
Դրոշ
Սերբիայի վարչապետ
2014 թվականի ապրիլի 27 - 2017 թվականի ապրիլի 1
Նախորդող Դրագան Շուտանովաց
Հաջորդող Նեբոյշա Ռադիչ
 
Կուսակցություն՝ Սերբական առաջադեմ կուսակցություն
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (նոյեմբերի 16, 1994) և Zemun Gymnasium?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 5, 1970(1970-03-05)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Սերբիա
Ամուսին Tamara Vučić?
 
Կայք՝ vucic.rs
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականի մարտի 5-ին Բելգրադում, Անգելինիի և Անջելկա Վուչիչի ընտանիքում։ Տարրական և միջնակարգ դպրոցներում եղել է լավագույն աշակերտներից մեկը։ Հաղթել է պատմության օլիմպիադայի քաղաքային և հանրապետական փուլերը։ Ավարտել է Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1993 թվականին Վուչիչը համալրում է Սերբիայի արմատական կուսակցության շարքերը։ 1996 թվականին Զեմունում անցկացվող տեղի ընտրություններում արմատական կուսակցության հաղթանակից հետո, Ալեքսանդրը «Պինկի» սպորտային բիզնես-կենտրոնում զբաղեցրեց տնօրենի պաշտոնը[3]։

Խորհրդարանական ընտրություններից հետո Առաջադիմական կուսակցությունը խորհրդարանում ստացավ 250 տեղերից 158-ը և Սերբիայի սոցիալիստական կուսակցության հետ ձևավորեց իշխող կոալիցիա։ Վուչիչը ընտրվեց նաև Սերբիայի վարչապետ։

Անձնական կյանք խմբագրել

Զբաղվել է բասկետբոլով և ֆուտբոլով։ Հայտնի է նաև որպես բելգրադյան «Ցրվենա Զվեզդա» ակումբի երկրպագու[4]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել