Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ

Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ (արաբ․՝ محمد بن سلمان آل سعود‎‎, օգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2][3], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[4]), Սաուդյան Արաբիայի գահաժառանգ[6], Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի երկրորդ որդին, երկրորդ փոխվարչապետ և պաշտպանության նախարար։ Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը[7]։ Ղեկավարում է Մուհամմադ իբն Սալման բարեգործական ֆոնդը (MiSK)[8], թագավորական դատարանը, ինչպես նաև պետության տնտեսական հարցերի և զարգացման խորհուրդը։

Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ
 
Կրթություն՝ Սաուդ արքայի համալսարան (ապրիլի 24, 2007)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[4]
Դինաստիա սաուդցիներ
Քաղաքացիություն  Սաուդյան Արաբիա
Հայր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ
Մայր Fahdah bint Falah bin Sultan?[5]
Ամուսին Sara bint Mashhur bin Abdulaziz Al Saud?
 
Պարգևներ
Պակիստանի շքանշան, ալ Հուսեյն իբն Ալի շքանշան, Օմանի շքանշան, Հանրապետության շքանշան և

Թայմ 100 (2018)

Կենսագրություն խմբագրել

Մուհամմադ իբն Սալմանը ծնվել է 1985 թվականին Էր Ռիադում[9]։ Նա Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և նրա երրորդ կնոջ Ֆահդի բինտ Ֆալահ իբն Սուլթան ալ Հիթլայանի որդին է[10]։ Նրա եղբայրն է Թուրքի իբն Սալմանը, ով սաուդական Saudi Research and Marketing Group (SRMG) ընկերության համանախագահն է[10]։ Արքայազնը ստացել է իրավունքի բակալավրի կոչում Արքա Սաուդի համալսարանում[11]։

Համալսարանը ավարտելուց հետո՝ մի քանի տարի աշխատել է մասնավոր հատվածում։ Այնուհետև զբաղեցրել է իր հոր օգնականի պաշտոնը։ Մինչ այդ, նա արդեն աշխատում էր սաուդական կառավարության փորձագիտական հանձնաժողովում։

Ամուսնացած է արքայադուստր Սարա բինտ Մաշհուր իբն Աբդալազիզ ալ Սաուդի հետ և ունի չորս զավակ՝ արքայազն Սալման, արքայազն Մաշհուր, արքայադուստր Ֆահդու և արքայադուստր Նուրու[12]։

Գործունեություն խմբագրել

2009 թվականի դեկտեմբերի 15-ին արքայազնը սկսել է իր քաղաքական գործունեությունը՝ զբաղեցնելով հոր հատուկ խորհրդականի պաշտոնը։ Այնուհետ զբաղեցրել է Էր Ռիադ նահանգի նահանգապետի պաշտոնը[13]։ Մինչ 2011 թվականը եղել է նաև նահանգի մրցութային խորհրդի քարտուղար, Աբդուլ Ազիզ արքայի ֆոնդի հետազոտությունների և արխիվների կառավարման բաժնի հատուկ խորհրդական և նահանգի Ալբիր համայնքի խորհրդի անդամ։

2011 թվականին գահաժառանգ Նաիֆ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի մահվանից հետո, պաշտպանության նախարար դարձավ հաորդ գահաժառանգ արքայազն Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը։ Նա արքայազն Մուհամմադին նշանակեց իր անձնական խորհրդական[14]։

Արքայազն Մուհամմադը հիմնել է արքայազն Մուհամմադ իբն Սալման ֆոնդը (MISK), որի նպատակը հանդիսանում է օժանդակել կարիքավոր երիտասարդներին[15]։

2011 թվականին գահաժառանգ Նաիֆի մահվանից հետո, արքայազն Սալմանը Մուհամմադին նշանակեց գահաժառանգ արքայազնի գրասենյակի ղեկավար[16]։ 2013 թվականի մարտի 2-ին գահաժառանգ արքայազնի դատարանի ղեկավար Սաուդ իբն Նաիֆ ալ Սաուդը նշանակվեց Էշ Շարքիա նահանգի նահանգապետ և Մուհամմադը զբաղեցրեց նրա պաշտոնը՝ ստանալով նախարարի կարգավիճակ[17][18][19]։ Ապրիլի 25-ին արքայազնը նշանակվեց պետական նախարարի պաշտոնում[20], իսկ 2015 թվականի հունվարի 23-ից զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը[21]։ 2017 թվականի հունիսի 20-ին հայտարարվել է որպես թագի նոր գահաժառանգ[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.skynewsarabia.com/web/article/958478/مسيرة-محمد-بن-سلمان-ولي-العهد
  5. Lundy D. R. The Peerage
  6. Король Саудовской Аравии сменил наследного принца
  7. «Mohammed bin Nayef kingpin in new Saudi Arabia: country experts»։ Middle East Eye։ փետրվարի 1, 2015։ Վերցված է փետրվարի 1, 2015 
  8. «About MiSK » MiSK Foundation» (en-GB)։ www.misk.org.sa։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2017-01-28 
  9. «قصة-السعودية-مع-الوزراء-الثلاثينيين»։ Al Arabiya։ փետրվարի 4, 2015։ Վերցված է մարտի 28, 2015 
  10. 10,0 10,1 «Family Tree of Salman bin Abdulaziz bin Abdul Rahman Al Saud»։ Datarabia։ Վերցված է մարտի 2, 2013 
  11. «Council of Ministers: Membership»։ Embassy of Saudi Arabia, Washington DC։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին։ Վերցված է հունվարի 25, 2015 
  12. «الأمير محمد بن سلمان يُرزق بمولود جديد.. ويسميه «مشهور» | صحيفة تواصل الالكترونية» (արաբերեն)։ twasul.info։ Վերցված է 2017-01-28 
  13. «HRH Prince Mohammed bin Salman bin Abdulaziz to inaugurate Cityscape Riyadh 2011»։ AMEinfo։ հոկտեմբերի 31, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-01-ին։ Վերցված է մարտի 2, 2013 
  14. «Prince Sultan arrives to Bahrain to attend Bahrain Grand Prix»։ Bahrain News Agency։ ապրիլի 22, 2012։ Վերցված է ապրիլի 23, 2012 
  15. Profile: Prince Mohammed bin Salman bin Abdulaziz Al Saud Archived 2017-08-15 at the Wayback Machine. Al Arabiya. 27 January 2015. Retrieved 28 February 2015
  16. «Crown Prince Salman arrives in Jeddah»։ Saudi Gazette։ հոկտեմբերի 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին։ Վերցված է մարտի 2, 2013 
  17. «Leadership’s trust in me is my motivation – Muhammad»։ Saudi Gazette։ մարտի 3, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-20-ին։ Վերցված է մարտի 2, 2013 
  18. «Prince Mohammad appointed president of crown prince court»։ Saudi Business News։ մարտի 2, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է մարտի 2, 2013 
  19. «Prince Mohammed bin Salman appointed Special Advisor to Crown Prince»։ Asharq Alawsat։ մարտի 3, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-11-ին։ Վերցված է ապրիլի 12, 2013 
  20. «Chairman of the Board»։ MISK։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-28-ին։ Վերցված է հունվարի 25, 2015 
  21. «Mohammed bin Salman named Saudi Arabia's crown prince»։ www.aljazeera.com։ Վերցված է 2017-06-22 
  22. «Saudi king's son Mohammed bin Salman is new crown prince»։ BBC News (en-GB)։ 2017-06-21։ Վերցված է 2017-06-22