Ուզումբարական մանուշակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Գեսներիազգիներ (Gesneriaceae)
Ցեղ Ուզումբարական մանուշակ (Saintpaulia)
H.Wendl.

Ուզումբարական մանուշակ կամ Սենտպուլիա (լատին․՝  Saintpaulia), աֆրիկյան կամ ուզումբարական մանուշակ։ Հանդիպում է Արևելյան Աֆրիկայի լեռնային շրջաններում՝ ծովի մակերևույթից 500-1800 մ բարձրության վրա գտնվող անտառներում։

Ուզումբարական կամ աֆրիկյան մանուշակը իր մեջ ներառում է 20 ցեղ, որոնք միասին պարունակում են բույսերի ավելի քան 1500 տեսակ[1]։

Տարածվածություն խմբագրել

Սենտպուլիա բույսերի բազմազանությունը սահմանափակվում է Տանզանիայի և Քենիայի լեռնային շրջաններով, մինչդեռ տեսակների ճնշող մեծամասնությունը հանդիպում է միայն Տանզանիայում, Ուլուգուր և Ուսամբարա (Ուզբամբարա) լեռներում՝(ժամանակակից քարտեզների վրա՝ «Ուսամբարայի լեռներ» անվանումը)[2]։

Քենիայում տարածված տեսակներից են 1958 թվականին բրիտանացի բուսաբան՝ Բիլ Բերտտի[3] կողմից հայտնաբերված Saintpaulia teitensis տեսակը[4]։ Սենտպուլիաները հաճախ աճում են ջրվեժների թանձր մառախլապատ տարածքներում, գետերի առափնյա հատվածներում։

Պատմություն խմբագրել

 
Saintpaulia violet

Բույսն իր անունը ստացել է ի պատիվ Վալտեր Սեն-Պոլի, որը 1892 թվականին առաջին անգամ Ուզամբարի սարերով ճանապարհորդելիս նկարագրել է ծաղիկը[5]։ Տանզանիան, որտեղ էլ գտնվում է Ուզամբարի սարը, 19-րդ դարի վերջին, գերմանական գաղութ էր։ Այնտեղ գերմանական ղեկավարությունը շրջանային ղեկավար է նշանակում ծագումով շվեյցարացի Վալտեր Սեն-Պոլին, որն էլ իր ադմինիստրատիվ ծառայությունները կատարելու ընթացքում ուսումնասիրում է տեղանքն ու տեղի բուսական աշխարհը[6]։

Ուսումնասիրած ու հավաքած սերմերն ուղարկում է հորը՝ Գերմանական դենդրոլոգիական ընկերության նախագահ՝ Ուլրիխ ֆոն Սեն Պոլին, որն էլ իր հերթին սերմերը հանձնում է բուսաբան Հերման Վենդլանդին (1825-1903)։

1893 թվականին Վենդլենդը բույսը նկարագրում է որպես Saintpaulia ionantha (Saintpaulia violet կամ Saintpaulia violet), և այն առանձնացնելով որպես առանձին սեռի ներկայացուցիչ, անվանում է Սեն Պոլի հոր և որդու անունով[7]։

Ուզումբարական մանուշակն առաջին անգամ ներկայացվում է 1893 թվականին Գենտում կայացած ծաղիկների միջազգային ցուցահանդեսին, որից հետո Է. Բենարիի ֆիրման արդյունաբերական բուծման իրավունք է ձեռք բերում[8]։

1927 թվականին ուզումբարական մանուշակը հասնում է Միացյալ Նահանգներ, անմիջապես ձեռք բերելով մեծ հետաքրքրություն։ Մինչև 1949 թվականը արդեն առնվազն 100 տեսակ աճեցվել էր այդ բույսից։ Այսօր սորտերի թիվը գերազանցում է 32 հազարը, որից ավելի քան 2 հազարը` հայրենական։

Կենսաբանական նկարագրություն խմբագրել

Սեռի ներկայացուցիչները ցածր աճող մշտադալար բազմամյա խոտաբույսեր են[9]։ Բարձր դեկորատիվությամբ սորտերի շարքում տարածված են դքսուհի, պատրաստուս, ցրտահարված բալ, մոխրոտի երազանք, իսադորա, անգելիկա, լիտուանական այլն։

Ցողուն - խիստ կարճացած

Տերևներ - թավշյա տեսքով, խավապատ, ամբողջաեզր կամ կտրտված եզրերով, սովորաբար մի փոքր անհավասար սրտաձև հիմքով։ Նրանք կարող են լինել կամ միատեսակ կանաչ գույնի կամ բծավոր։

Ծաղիկներ - հինգ պսակաթերթիկներով ու նույն քանակի բաժակաթերթիկներով։ Ունի երկու առէջ, վարսանդ՝ սպի, սռնակ, սերմնարանով[10]։

Պտուղ - տուփիկ է, բազմաթիվ փոքր սերմերով, ուղիղ սաղմով։

Ծաղկաբուծություն խմբագրել

 
Ուզումբարական մանուշակի օրգանների կառուցվածքը

Մանուշակը բազմամյա թուփ է` խավոտ, հյութալի, բայց դյուրաբեկ տերևներով, որոնք փնջով դասավորված են արմատակիր ցողունի շուրջը։ Տեսակից կախված` տերևները օվալ-սրտաձև են, երկարությունը հասնում է մինչև 10 սմ։

Բույսի ծաղիկները բազմերանգ են` մուգ կապույտ կամ թանձր մանուշակագույն, բալագույն, սպիտակ, վարդագույն և այլ գույների։ Ճիշտ խնամքի և բավարար լուսավորության դեպքում` բույսը ծաղկում է կլոր տարին, բայց ծաղկառատ շրջան է համարվում գարնանային և աշնանային սեզոնները։ Ծաղկակիր ցողունները դուրս են գալիս տերևների փնջաձև կենտրոնից և ձգվում են դեպի լույսը։ Ծաղկակիր ցողունի երկարությւոնը կարող է ձգվել մինչև 10 սմ, ամեն ցողունի վրա կարող է նստել 3-8 կոկոն։ Դրանք ապրում են մեկից-երկու շաբաթ, որից հետ թոշնում են և առաջանում նոր երիտասարդ ծաղկակիրները։

Բույսի արմատային համակարգը շատ թույլ է զարգացած, այդ պատճառով այն անհրաժեշտ է տնկել ծանծաղ և խորություն չունեցող թաղարներում։ Բույսի հողը չի կարելի շատ պարարտացնել, որովհետև դրանից, թեպետ կարող են աճել հաստ և խոշոր տերևներ, սակայն դրա փոխարեն այն չի ծաղկի։ Սենտպուլիան խոնավասեր բույս է, այդ պատճառով պահանջում է օրը մեջ առատ ջրում, իսկ ձմռանը` շաբաթը երկու անգամ։ Ջրել պետք է շատ զգույշ, որպեսզի տերևների վրա ջուրը բացառվի։

Ուզումբարական մանուշակը կարելի է մի տեղից մյուսը տեղափոխել, սակայն դա պետք է կատարել վաղ գարնանը, երբ բույսը չի մտել ակտիվ աճի շրջան։

Սենտպուլիան սիրում է մաքուր օդ, այդ պատճառով սենյակը պետք է հաճախակի օդափոխել, այդ թվում ձմռանը։ Բույսը լուսասեր է և հարավային լուսաամուտներին լավ է զգում ձմռանը, սակայն գարնան գալու հետ նրան պետք է տեղափոխել ավելի ստվերոտ անկյուններում, որպեսզի տերևները չվառվեն։ Ձմռանը սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան։

Բույսը բազմացվում է տերևներով կամ թփի բաժանումով։ Կոթունավոր տերևը ինչպես նաև տերևի անկոթուն մասը ջրով բաժակի մեջ շատ հեշտ արմատակալում է։ Իսկ մայրական բույսից առաջացած բույսը պետք է առանձնացնել այն դեպքում, երբ արմատակիր ցողունի շուրջը մի քանի թփիկներ կան գոյացած։

Դասակարգում խմբագրել

Բույսը բաժանված է մի քանի խմբերի` հիմնականում ըստ ծաղիկների գույնի, ձևի և դրանց տեսակի։ Այս սկզբունքի համաձայն կան դասական, աստղաձև, ֆանտազիայ, եզրերով սենտպուլիա և սենտպուլիա-խիմերաներ։

Ըստ տերևների տեսակի, բույսերը հիմնականում առանձնանում են որպես «արական» (անգլ.՝ boy) և «իգական» (անգլ.՝ girl) տեսակների։ Բույսերի իգական տերևի հիմքի վերին մասում կա թեթև բիծ,«արական» սորտերում տերևները ամբողջովին կանաչ են։

Առավել տարածված են վարդագույն ծաղիկներով բույսերը, որոնց տրամագիծը տատանվում է 20-ից 40 սմ-ի։ Կան նաև հսկա սորտեր (տրամագիծը `40-ից 60 սմ), մանրանկարչական նախշերով (մինչև 15 սմ), որտեղ ծաղկի տրամագիծը ընդամենը մոտ 6 սմ է։

Բույսը բնական վիճակներում սիրում է ստվերոտ և խոնավ վայրեր` ոչ մեծ քարերի առկայությամբ, որոնք կարող են հանդիպել մանր գետակների ու առուների շրջակայքում։ Սենյակային պայմաններում դժվար է հանդիպել բնական սենտպուլիայի, քանի որ տնային պայմաններում դրանք 2-3 տարի անց կորցնում են իրենց դեկորատիվությունը։

  • Saintpaulia 'Chimera Monique' — Բույսի ծաղիկներն ունեն մանուշակագույն երանգ՝ սպիտակ եզրագծով[11]։
  • Saintpaulia 'Chimera Myrthe' — Բույսի ծաղիկներն ունեն կարմրա-վարդագույն պսակաթերթեր սպիտակ եզրագծով։
  • Saintpaulia 'Ramona' — Բույսի ծաղիկներն ունեն թավ վարդագույն երանգ, որոնց կենտրոնում երևում է լավ տեսանելի են վարսանդն ու առէջները։.
  • Saintpaulia 'Nada' — Բույսի ծաղիկներն ունեն սպիտակ երանգ։

Ագրոմշակություն խմբագրել

 
Ուզումբարական մանուշակ

Բույսի համար նախատեսված ծաղկամանը իր չափսերով չպետք է շատ մեծ լինի։ Ծաղկամանի տրամագիծը պետք է երեք անգամ փոքր լինի մանուշակի թփի տրամագծից։

Տեղադրություն խմբագրել

Նպատակահարմար է ծաղկամանները տեղադրել արևմտյան կամ արևելյան կողմի պատուհանների գոգերին՝ պարբերաբար պտտեցնելով, որպեսզի բույսը լուսավորվի բոլոր կողմերից։

Արհեստական լուսավորությունը կարող է օգտագործվել ամբողջ տարին։ Այս նպատակով լյումինեսցենտային լամպերը լավագույն տարբերակն են։

Օպտիմալ ջերմաստիճանը 20-22 °C է, առանց կտրուկ տատանումների։ Ուզումբարական մանուշակները վախենում է ցուրտ հոսանքներից, միջանցիկ քամիներից և արևի ուղիղ ճառագայթներից։

Հող խմբագրել

 
Կոկոն ծաղիկ

Բույսի աճի և զարգացման համար կարևոր է, որ հողն ունենա տերևավոր հողի, հումուս-խոտածածկի, փշատերևի և տորֆի հողային խառնուրդ` 3։ 2։ 1։ 1 հարաբերությամբ` փխրեցուցիչի հավելումով` պեռլիտ, վերմիկուլիտ, գետի կոպիտ ավազ և մանրեցված սֆագնում։ Այսինքն՝ հողի իդեալական խառնուրդները հիմնված են տորֆի վրա։

Ջուր խմբագրել

Հողը պետք է անընդհատ խոնավ լինի։ Ավելի լավ է ջուրը լցնել ծաղկամանի եզրին, կամ ծաղկամանը տեղադրել ջրով լցված ամանի մեջ, որպեսզի ջուրը բույսի ստորին հատվածից ներծծվի բույսի մեջ։ Կարևոր է, որ ջուրը չընկնի տերևների վրա։ Ոչ մի դեպքում չպետք է սենպոլիան սառը ջրով ջրել։ Ներքին ծաղկաբուծության մեջ տարածված է նաև ֆիտիլային կամ քուղային ոռոգման մեթոդը։

Սնուցում խմբագրել

Հանքային պարարտանյութերով սնուցումը իրականացվում է պարբերաբար բույսի աճի և ծաղկման շրջանում՝ 2 շաբաթը մեկ անգամ։

Օդի խոնավություն խմբագրել

Օդի խոնավությունը պետք է լինի առնվազն 50%։ Բույսերի սրսկումը անցանկալի է։ Դա կարելի է անել միայն ծաղկման ժամանակ, մինչդեռ ջուրը պետք է շատ նուրբ ցողել։ Ծաղկամանը դնելով խոնավ խճաքարերի սկուտեղի վրա կամ այլ բույսերի շարքում, ապահովվում է բույսի համար անհրաժեշտ խոնավություն։

Ձմեռային խնամք խմբագրել

Ձմռանը՝ ցերեկային ժամերի տևողության նվազման պատճառով ավելի լավ է օգտագործել լրացուցիչ արհեստական լուսավորություն։ Դրա տևողությունը պետք է լինի օրական 11-13 ժամ։ 15 °C-ից ցածր ջերմաստիճանում լուսավորությունը շոշափելի արդյունքներ չի բերում։ Բույսերի բոլոր գործընթացները դանդաղում են։ Ձմռանը ջրելու գործընթացը պետք է մի փոքր սահմանափակվի։

Բազմացում խմբագրել

 
Արմատակալած ուզումբարական մանուշակ

Ուզումբարական մանուշակը կարող է հեշտությամբ բազմանալ վեգետատիվ ճանապարհով՝ ցողունային հատվածներով, տերևավոր հատումներով, տերևի մի մասով և դուստր բույսերով։ Ամենատարածված ձևը տերևի կտրվածքն է, որն առաջացնում է առողջ, ձևավորված տերև։

Տերևները տեղադրվում է ջրի մեջ մինչև արմատները ձևավորվեն (որոշ մեծ տերևներով սորտեր կարող են միանգամից փոքրիկ թփիկներր ձևավորվել), որոնք տնկվում են փխրուն հողում՝ 1-2 սմ-ից ոչ ավելի խորության վրա։ Սածիլը ջրվում է սենյակային ջերմաստիճանի ջրով և ծածկվում խոնավության օդը պոլիէթիլենային տոպրակով պահելու համար, մինչդեռ կարևոր է ապահովել, որ խտացում չստեղծվի, երբ այն ձևավորվի, անհրաժեշտ է հեռացնել տոպրակը։ Ջերմաստիճանը` 20-22 °C-ից ցածր։ Նոր առաջացած արմատների ձևավորումը և զարգացումը տևում են մինչև 1-2 ամիս։

Բույսը բազմանում է նաև սերմերով, որի արդյունքում սերմերով տարածումը տեղի է ունենում հատկանիշների անտեսմամբ, որտեղ սածիլները չեն ժառանգում իրենց ծնողներից հատկանիշները։

Վնասատուներ խմբագրել

Սենտպուլիան վարակվում է հետևյալ վնասատուներով՝

Ծծող որդանման միջատներ են, որոնք հստակ տեսանելի են անզեն աչքով։ Իրենց անունը ստացել են սպիտակ, բամբակի նման մոմե արտանետումից։ Թրթուրները և հասուն էգերը ծծում են բույսի մատղաշ տերևները, բողբոջները։

Գրեթե անհնար է տեսնել առանց խոշորացույցի, քանի որ նրա մարմնի երկարությունը հասնում է առավելագույնը 0,3 մմ-ի։ Ցիկլամենի ոջիլի արմինը ամբողջությամբ թափանցիկ է, օվալաձև, ունի 8 ոտք։ Սովորաբար, այս վնասատուն գաղութներ է ստեղծում տերևի ստորին մակերեսին, և մեծ թվով անհատներ կուտակվելիս դրանք փոշու շերտ են հիշեցնում։

Փոքր միջատների անթև և թևավոր ձևեր են, որոնց չափը չի գերազանցում մի քանի միլիմետրը։ Միայն որոշ տեսակներ հասնում են 5-ից 7 մմ երկարության։ Որպես ֆիտոֆագեր, լվիճներն օժտված են հատուկ պրոբոսկիսով, որով կարող են ծակել ծիլերի կամ տերևների մակերեսը։ Անթև ձևերը ապահովում են զանգվածային վերարտադրություն պարթենոգենեզի միջոցով, իսկ թևավորները նպաստում են ընդունող բույսի տարածմանը և փոփոխությանը։

Պատկերասրահ խմբագրել

Ուզումբարական մանուշակի տեսակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Great Merger – Current Taxonomic Status
  2. Жизнь растений… (см. раздел Литература)
  3. «B. L. Burtt: Plant taxonomist». The Independent (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Kamau Wakanene Mbuthia, Gerard Hertel. The Conservation status of Saintpaulia teitensis B.L.Burtt (Taita African Violet) in the forests of the Taita Hills, Kenya. — Статья на сайте службы US Forest Service(անգլ.) (Ստուգված է 18 Սեպտեմբերի 2009)
  5. Ботаника. Энциклопедия… (см. раздел Литература).
  6. «В 1892 году барон Вальтер фон Сен Поль нашел в Восточной Африке, в районе...». OK.RU (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Text "Интересный контент в группе ДОМ ФИАЛКИ" ignored (օգնություն)
  7. Эпитет «фиалкоцветковая» — согласно «Жизни растений…» (см. раздел Литература), эпитет «фиалкоцветная» — согласно изданию «Ботаника. Энциклопедия…» (см. раздел Литература).
  8. В мире более 32 тысяч сортов сенполий
  9. «Воронцова Е.А. Отечественная литература – литературные музеи – энциклопедия «Литературные музеи в России»: проблема памяти и забвения». 2017-06. էջեր 96–112. doi:10.7256/2454-0625.2017.6.23333. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  10. Жизнь растений… (см. раздел Литература)
  11. Ботаника. Энциклопедия… (см. раздел Литература)
  12. pod obscei red. V.E. Sokolova (2000). «Piatiiazycnyi slovar' nazvanii zivotnych : latinskii, russkii, angliiskii, nemeckii, francuzskii = Dictionary of animal names in five languages : Latin, Russian, English, German, French». Russo. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Google Translate». translate.google.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Тля и методы борьбы с ней». Министерство сельского хозяйства и продовольствия Рязанской области. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Залесский Д. М. Сенполии: Их дикорастущие виды и вопросы культуры. — Л.: Изд-во ЛГУ, 1983. — 144 с.
  • Иванина Л. И. Семейство геснериевые (Gesneriaceae) // Жизнь растений: в 6 тт. Т. 5. Ч. 2. Цветковые растения / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — С. 436—439.
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006 (русское издание). — С. 809. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8
  • История узамбарских фиалок (сенполий)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզումբարական մանուշակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզումբարական մանուշակ» հոդվածին։