Լուսամուտ (ճարտարապետություն)

Լուսամուտ, պատի ապակեպատ մակերեսներն անվանում են լուսամուտներ։

Փեղկավոր պատուհան

Նշանակություն և կիրառությունԽմբագրել

Լուսամուտների հիմնական դերը արդյունաբերական շենքերում նույնն է, ինչ որ քաղաքացիական շենքերում՝ լուսավորել և օդափոխել։ Սակայն արդյունաբերական կառույցների լուսամուտները զգալիորեն տարբերվում են իրենց չափերով, քանի որ ավելի շատ լուսավորություն և մաքուր օդ պետք է ապահովեն։ Լուսամուտները լինում են առանձին բացվածքների ձևով, ժապավենաձև ամբողջ մակերեսի կամ նրա առանձին մասերի հոծ ապակեպատմամբ։

Արդյունաբերական կառույցներում, որտեղ աշխատատեղերը արտաքին պատից հեռու են մինչև 2մ, լուսամուտները կառուցվում են մեկ շերտ ապակիով։ 3.6 մ բարձրության դեպքում կառուցում են 2 շերտանի, սակայն դրանից ավելի բարձրի դեպքում ավելացվում է ևս մեկ շերտ։

Հաստատուն ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ամբողջ բարձրությամբ օգտագործում են 2 շերտ ապակի։ Օդափոխության համար ապակեկալների միայն մի մասն է արվում բացվող։ Խուլ մասերում փեղկերից մեկը արվում է բացվող, որպեսզի հարմար լինի վերջիններիս մաքրումը։

Այժմ լուսամուտները պատրաստվում են փայտից, պլաստմասսայից, ալյումինից և այլն։ Նորմալ ջերմախոնավային ռեժիմ ունեցող շենքերում օգտագործվում են փայտե լուսամուտներ, իսկ ավելի կապիտալ շենքերում՝ մետաղյա։

 
5 խցիկանի պլաստմասե պատուհանի կտրվածք

ԿառուցվածքԽմբագրել

Փայտե լուսամուտները հիմնականում կազմված են շրջանակից և ապակեկալներից։ Շրջանակը հենվում է շենքի կարկասին, որի մեջ զետեղվում են ապակեկալները։ Հորիզոնական առանցքի շուրջը բացվող ապակեկալները կոչվում են ֆրագմա։ Դուրս և ներս բացվող փայտե պատուհանների փեղկերը վերևից կախված են։ Լուսամուտի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 7.2 մ, հակառակ դեպքում կիրառվում են հատուկ կոնստրուկտիվ միջոցներ։

  • Միափեղկ պատուհանները լինում են 1.5 մ լայնությամբ
  • Եռափեղկ պատուհանները լինում են 2.7 մ և 3.0 մ լայնությամբ
  • Քառափեղկ պատուհանները լինում են 4.5մ լայնությամբ։

Արդյունաբերական շենքերում պողպատե լուսամուտները պատրաստում են 6մ պանելի ձևով և ավելի փոքր բլոկներով։ Լուսամուտների արտաքին գոգը պետք է ծածկվի ցինկապատ թիթեղյա գոգնոցով։

 
Գլանաձև վանդակաճաղով պատուհան Սամբուրգից:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Վ.Մ. Տեր-Ավագյան «Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետություն»