Ծաղկաման
Ծաղկաման, հոլանդացի նկարչուհի Մարգարետ Հավերմանի նկարը Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուից[3], որը նկարվել է 1716 թվականին։
Ծաղկաման | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարգարետա Հավերման[1] |
տարի | 1716[1] |
բարձրություն | 79,4 սանտիմետր |
լայնություն | 60,3 սանտիմետր |
ժանր | ծաղկային նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[2] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
սեփականատեր | William T. Blodgett?[1] և Louis Fould? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
A Vase of Flowers by Margaretha Haverman (MET 71.6) Վիքիպահեստում |
Նկարի նկարագրություն
խմբագրելՆկարի մեջ բույսերից պատկերված են Rosa × centifolia, մեխակ, վարդագույն տուղտավարդ, վաղենակ, պասիֆլորա, գնարբուկ, քնաբեր խաշխաշ, վարդակակաչ, անմոռուկ։ Պտուղներից պատկերված են դեղձենի, խաղող, ինչպես նաև՝ ադմիրալ թիթեռ, ճանճ, մրջյուն և խխունջներ[3]։ Ծաղկամանի վրա բարկայի ռելիեֆ է[3]։
Նկարը հետևում է հոլանդական և ֆլամանդական ծաղկային նատյուրմորտներին, որոնք պատկերում են ծաղկաման՝ միջատների հետ։ Նման նատյուրմորտները տարածված են եղել Հավերմանի ժամանակակից նկարիչների շրջանում, ինչի մասին վկայել է Ռաշել Ռյուիշի ստորագրությունը Օտոմար Էլիգեր Մեծի՝ նման ոճով նկարի վրա. այդ նկարը գտնվել է Բրենտանի հայտնի հավաքածուում, հետո ձեռք է բերվել Ադրիան վան դեր Հոոպի և Ռյուշի կողմից. տվյալ նկարը եղել է օրինակ, որի հիման վրա նկարչուհին ստեղծել է իր նատյուրմորտները[4]։ Հավերմանը եղել է Յան վան Հյոյսումի աշակերտուհին, որը նույնպես առավելապես նկարել է ծաղկային նատյուրմորտներ[5]։ «Ծաղկամանը» արտահայտում է Հյոյսումի ոճի ազդեցությունը. կոմպոզիցիան պատկերված է նույն քարե որմնախորշում։
-
Օտոմար Էլիգեր Մեծի աշխատանքը, որում ավելի ուշ հայտնվում է Ռաշել Ռույշի կեղծ ստորագրությունը։
-
Յան վան Հյոյսումի նատյուրմորտը (գրեթե 1715), ֆոնում հենց այդ քարե որմնախորշերն են, որը երևում է Հավերմանի «Ծաղկաման» նկարում ևս։
Հավերմանի ժամանակակիցների նմանատիպ աշխատանքները.
-
Նատյուրմորտ ծաղիկներով և թիթեռներով քարե նստարանին, Ռաշել Ռյույշ։
-
Ծաղկամանը քարե ցցվածքում, Կատարինա Բաքեր։
-
Ծաղկամանը քարե որմնախորշում, Հակոբ Մարիա վան Նիկելեն
Հավերմանի հնարավոր հետևորդներից գեղարվեստում եղել են Ֆրանսինա Մարգարետա վան Հյոյսումը և Կորնելիա վան դեր Միյնը, որոնց աշխատանքներում կանաչ գույնը, ինչպես Բակկերի և Հավերմանի մոտ, ժամանակի ընթացքում կապույտ երանգ է ստացել։ Դրա պատճառը համարվում է դեղին գունանյութի օգտագործումը, որը ստացվել է չիչխանից (անգլ.՝ Stil de grain yellow)[6]։
-
Ծաղկային նատյուրմորտ, Կորնելիա վան դեր Միյ
-
Դելֆետյան ծաղկաման, Ֆրանսինա Մարգարիտա վան Հյոյսում
Նկարը 174 ուրիշ ստեղծագործությունների հետ գնվել է 1871 թվականին, Ուիլյամ Տիլդեն Բլոջետի կողմից, որը Մետրոպոլիտենի թանգարանի առաջին մեկենասներից և հոգեբարձուներից մեկն էր։ Նկարի վրա Margareta Haverman fecit / A 1716 ստորագրությունն է[6]։ Աշխատանքը վաճառվել է թանգարանի վրա 2100 ֆրանկով[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Stilleven van een boeket bloemen in een terracotta vaas en vruchten in een nis, 1716 gedateerd». RKD.
- ↑ «Stilleven met bloemen, 1673». Amsterdam Museum catalog.(չաշխատող հղում)
- ↑ «Stilleven met bloemen, 1673». Amsterdam Museum catalog.(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Walter Liedtke (2007). «Dutch Paintings in the Metropolitan Museum of Art Volume I».
- ↑ Delia Gaze. «Dictionary of Women Artists».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաման» հոդվածին։ |