Լվիճներ
Լվիճներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Հավասարաթևավորներ
Ենթաընտանիք Լվիճներ
Լատիներեն անվանում
Aphididae
Latreille, 1802


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 109191
NCBI 27482

Լվիճներ (լատին․՝ Aphidodea), հավասարաթևերի կարգի միջատների ենթաընտանիք։ Մանր, նուրբ միջատներ են։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 0,5-6 մմ է։ Թևավոր լվիճներ ունեն 2 զույգ միակերպ թևեր՝ ջղերի նոսր ցանցով։ Բերանային ապարատը ծակող-ծծող է։

Սննդառություն խմբագրել

Մարմինը ծածկված է նուրբ աղվամազով կամ մոմաշերտով։ Սնվում են ասեղնատերև և ծածկասերմ բույսերի հյութերով։

Կենսակերպ խմբագրել

Սովորաբար նստում են ծառերի վրա՝ մեծ գաղութներով։ Շատ տեսակների ծակոցից առաջանում են բուսական հյուսվածքներն այլանդակող տարաճումներ (գալեր), ոլորքներ, հաստացումներ, կնճռոտումներ, ծռումներ, ճնշվում է բույսերի աճը։ Շատ լվիճներ արտազատում են քաղցր՝ մեղրացողի նման հյութ։

Տեր-բույս հարաբերություններ խմբագրել

Օժտված են խիստ ընտրողականությամբ տեր-բույսի տեսակի և բույսի որոշակի մասերի հանդեպ։ Կան լվիճներ, որոնց զարգացման բոլոր փուլերն ընթանում են միևնույն բույսի վրա (միատեր) կամ տարբեր բույսերի վրա (բազմատեր)։ Լվիճներ ունեն բարդ կենսակերպ։

Բազմացում և զարգացում խմբագրել

Ձմեռում են բեղմնավորված ձվերը, գարնանը ձվերից դուրս են գալիս անթև էգերը, որոնք բազմանում են առանց բեղմնավորման (կուսածնությամբ)՝ սկիզբ տալով շարժուն լվիճների։ Ամառվա ընթացքում լվիճներ տալիս են մի քանի սերունդ, և տեղի է ունենում սերունդների հերթափոխություն։ Բազմանում են շատ արագ, ամառվա ընթացքում 1 անհատը կարող է աճել 1013 անգամ։

Վնաս և պայքարի միջոցներ խմբագրել

Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Վնասակար լվիճների տեսակային կազմը բավական մեծ է։ Դրանցից է խաղողի ֆիլոքսերան (Viteus vitifolie), որի դեմ դեռևս պայքարի էժան և արդյունավետ եղանակ մշակված չէ։ Այգեգործությանը մեծ վնաս է պատճառում արյունային լվիճը (Eriosoma lanigerum), որի դեմ պայքարում են կենսաբանական եղանակով։ Խնձորենու կանաչ լվիճը (Aphlis pomi) ամառվա ընթացքում բազմանում է կուսածնությամբ, տալիս է 7-17 սերունդ։ Դրա դեմ կարելի է պայքարել գարնանային ցողարկումների միջոցով՝ օգտագործելով կարբոլինեումի էմուլսիա, այդ լվիճի բնական թշնամին զատիկն է։ Ճակնդեղի լվիճը (Aphis fabae) ամառվա ընթացքում տալիս է 10-12 սերունդ։ Դաշտավլուկազգիների արմատային լվիճը մեծ վնաս է հասցնում ծխախոտի, ճակնդեղի, լոբու ցանքերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 670