Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պսակ (այլ կիրառումներ)

Պսակ, գրական, քաղաքական, պատմական և մանկավարժական շաբաթաթերթ։

Պսակ
Տեսակշաբաթաթերթ և պարբերական
Ժանրգրականություն, քաղաքականություն, պատմություն և մանկավարժություն
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՎասակ Պապաջանյան
Հիմնադրվել է1880
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրԵրևան
Լուծարվել է1884

Լույս է տեսել 1880-1884 թվականներին, Երևանում։

Խմբագիր-հրատարակիչ՝ Վասակ Պապաջանյան։

Երևանի անդրանիկ պարբերականը քարոզել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ, մատնանշել ռուս ժողովրդի հետ մերձեցման նշանակությունը հայ ժողովրդի ճակատագրում, կոչել գյուղացիությանը պայքարել հող և ազատություն ձեռք բերելու։

Թերթն իր տեսակետները հիմնավորել է Միքայել Նալբանդյանի դրույթներով՝ չհասնելով, սակայն, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման նալբանդյանական ծրագրերի մակարդակին։

«Պսակը» որոշակի ազդեցություն է գործել ժամանակի հասարակական կյանքի և հարաբերությունների ձևավորման, աշխատավորությանը հոգևո-գաղափարական առաջադեմ գիտելիքներով զինելու բնագավառներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 402