Օդի խոնավություն, օդում ջրային գոլորշիների պարունակությունը՝ արտահայտված բացարձակ և հարաբերական արժեքներով։ Բնութագրվում է հետևյալ մեծություններով.

Պարզագույն խոնավաչափ.
1. Չոր ջերմաչափ,
2. Թրջված ջերմաչափ,
3.Գործվածք,
4.ջրով բաժակ
Ցողի կաթիլներ

1. Ջրային գոլորշիների առաձգականություն կամ օդում ջրային գոլորշիների մասնական ճնշում. չափվում է Ն/Մ² մմ սնդիկի սյուներով կամ մեգաբայթերով։ Օդի ջրային գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքներ Հայաստանում դիտվում են հունվար-փետրվարին, առավելագույնը՝ հուլիս-օգոստոսին։ Ըստ բարձրության՝ գոլորշիների առաձգականությունը նվազում է։ Հյուսիս-արևելքում և Լոռի-Փամբակում ջրային գոլորշիների առաձգականությունը հունվարին 3,54,5 մբ է, հուլիսին՝ 16-17 մբ, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեզուրում՝ համապատասխանաբար 2,5-3 և 11,5-13 մբ, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 մբ, Արագած բլկում՝ 1,9 և 7,4 մբ

2. Հագեցման առաձգականություն. ջրային գոլորշիների առավելագույն սահմանային առաձգականությունն է տվյալ ջերմաստիճանում՝ արտահայտված դրանց առաջացրած ճնշմամբ կամ ջրային գոլորշիների քանակով (գրամներով)։

3. Բացարձակ խոնավություն. օդի միավոր ծավալում պարունակվող ջրային գոլորշիների քանակը՝ արտահայտված գրամներով։ Հայաստանում օդի բացարձակ խոնավությունն ըստ բարձրության նվազում է (հատկապես տաք ամիսներին), հյուսիս արևելքում, Լոռի-Փամբակում ձմռանը՝ 2,6-3,4 գ/մ3, ամռանը՝ 12-13 գ/ւ/3, Արարատյան դաշտում, Մեղրիում համապատասխանաբար՝ 2,6-3 և 10-12 q/մ3, Արագած բլկ-ում՝ 1,4 և 5,6 գ/մ3։ Օդի բացարձակ խոնավությունը չափվում է խոնավաչափերով։

4. Տեսակարար խոնավություն. 1 գ կամ 1 կգ խոնավ օդում ջրային գոլորշիների քանակն է արտահայտված գ-ով։

5. Հարաբերական խոնավություն. օդում փաստացի պարունակվող ջրային գոլորշիների առաձգականության և տվյալ ջերմաստիճանում գոլորշիների հագեցման առաձգականության հարաբերությունը՝ արտահայտված %-ներով։ Հայաստանում տարեկան միջին հարաբերական խոնավությունը 56-75 % է։ Տարեկան ամենաբարձր հարաբերական խոնավություն (75-80 %) դիտվում է հյուսիս-արևռլքում և Լոռի-Փամբակում, որտեղ լայնույթը 10-20% է։ Արարատյան դաշտում միջին հարաբերական խոնավությունը 60% է, մնացած շրջաններում՝ 65-70%: Հարաբերական խոնավության առավելագույն արժեքը (70-80%) դիտվում է դեկտեմբեր-հունվարին, նվազագույնը (32-45%)՝ հուլիս-օգոստոսին։ Չոր օրերի թիվը (երբ ժամը 13-ին օդի հարաբերական խոնավությունը ≤ 30%-ից) Արարատյան դաշտում 100-107 է, Սևանա լճի ավազանում՝ 10-20: Խոնավ օրերի թիվը (երբ հարաբերական խոնավությունը ժամը 13-ին ≥ 80% է) բարձրլեռնային շրջանում 100-110 է (Արագած բլկ-ում՝ 152), Արարատյան դաշտում և չոր հովտային շրջանոււՐ 30։

6. Խոնավության պակասորդ. օդի չորության կամ խոնավության աստիճանը բնութագրող մեծություն է։ Որոշվում է տվյալ ջերմաստիճանի օդում ջրային գոլորշիների առավելագույն առաձգականության և իրական առաձգականության տարբերությամբ։ Հունվարին խոնավության պակասորդը Հայաստանում 0,5-3 մբ է, հուլիսին՝ 3-22,4 մբ. Չոր շրջաններում խոնավության պակասորդը հուլիսին (4-5 մբ) ավելի մեծ է, քան խոնավ շրջաններում։ Ըստ բարձրության՝ խոնավության պակասորդը յուրաքանչյուր 100 մ բւսրձրանալիս 0,30,4 մբ-ով նվազում է։ Խոնավության պակասորդի առավելագույն արժեքներ դիտվում են Արենիում՝ 22,4մբ, Արարատում՝ 20,7, Արմավիրում՝ 20,6 մբ։ Օրվա ընթացքում խոնավության պակասորդի նվազագույն արժեքը դիտվում է գիշերը, առավելագույնը՝ ժամը 13-14-ին։ Օդի բացարձակ խոնավության օրական ընթացքը համընթաց է ջերմաստիճանի ընթացքին, իսկ հարաբերական խոնավությանը՝ հակառակը։ Օդի խոնավությունը մեծ նշանակություն ունի բույսերի աճի, գոլորշացման և ջերմափոխանակության ընթացքի համար։

7. Ցողի կետ. այն կրիտիկական ջերմաստիճանն է, որի դեպքում օդում պարունակվող ջրային գոլորշիները հասնում են հագեցման վիճակի (հարաբերական խոնավությունը՝ 100%) և խտանում։ Միջին կլիմայական պայմաններում մարդու համար ամենանպաստավոր վիճակը հարաբերական խոնավության 40-60 %-ն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։