Սկուտեղ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Սկուտեղ շրջանաձև, քառանկյունաձև և ձվաձև, երկու բռնակով կամ առանց դրանց արծաթյա, պղնձյա կամ փայտամեծ ափսե։ Հիմնականում օգտագործվում է որպես մատուցարան, հնում ծառայել է նաև որպես սեղան, պաստեղ չորացնելու, ցորեն քամհարելու սկավառակ են։ Սկուտեղները դրվազարդարվում են երկրաչափական և բուսական զարդանախշերով, կենդանիների և թռչունների պատկերներով։ Ունեն նաև դեկորատիվ նշանակություն, այդօրինակ հին հայկական սկուտեղների վրա փորագրվել են տարբեր զարդամոտիվներ, նաև հայ թագավորների դիմանկարներ, «Ոգի Հայաստանի» թեմայով պատկերներ, մակագրություններ (թագավորների անունները, պատրաստման թվականը են)։

Սկուտեղ

Սկուտեղները պատրաստող նշանավոր վարպետներ են գործել Ջուղայում, Վանում, Թոքատում, Երզնկայում, Կարինում, Ալեքսանդրապոլում, Երևանում և այլուր։ Մեր օրերում սկուտեղ արտադրվում է նաև գործարանային եղանակով, պլաստմասսայից և այլ նյութերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 448