Բացել գլխավոր ցանկը

Թոնի Կրոս (հունվարի 4, 1990(1990-01-04)[1], Գրայֆսվալդ, Rostock District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլլիստ է, ով խաղում է, որպես կիսապաշտպան իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի և Գերմանիայի հավաքականի համար։ Կարիերան սկսել է 17 տարեկանում հադնես գալով Մյունխենի Բավարիայում, հաղթելով Բունդեսլիգան, և 2012-2013 թվականների Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2014 թվականին Գերմանիայի հետ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո տեղափոխվում է Ռեալ Մադրիդ 6 տարի ժամկետով և 20 միլիոն եվրոյով։ Ռեալ Մադրիդի հետ նվաճում է չորս ՉԼ-ի գավաթ և դառնում առաջին գերմանացին, ով նվաճել է չորս ՉԼ գավաթ։ Կրոսը Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ էր և ՈւԵՖԱյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում համարվել է լավագույն ֆուտբոլիստը։ Մեծահասակների հավաքականում իր առաջին միջազգային դեբյուտը եղել է 2010 թվականի ԱԱ-ում, ուր Գերմանիան հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ։

Football pictogram.svg
Թոնի Կրոս
Toni Kroos
FIFA WC-qualification 2014 - Austria vs. Germany 2012-09-11 - Toni Kroos.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1990(1990-01-04)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Գրայֆսվալդ, Rostock District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Հասակ 182 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2018 Գերմանիա Բավարիա II 13 (4)
2007-2014 Գերմանիա Բավարիա 130 (13)
2009-2010   Գերմանիա Բայեր Լևերկուզեն 43 (10)
2014-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 97 (6)
Ազգային հավաքական
2005-2007 Գերմանիա Գերմանիա Մ17 34 (17)
2009 Գերմանիա Գերմանիա Մ19 5 (3)
2008-2009 Գերմանիա Գերմանիա Մ21 10 (2)
2010-ներկա Գերմանիա Գերմանիա 76 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 21-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 26-ի, 2017

Վաղ կարիերաԽմբագրել

Իր երիտասարդության ընթացքում Կրոսը այքան էլ հետաքրքրված չէր ուսանողությամբ և զբաղվում էր ֆուտբոլով։ Նրա առաջին թիմը երիտասարդական տարիներին եղել է Գրիսֆիլդը, այնուհետև տեղափոխվել է Հանզա Ռոստոկ։ Նա Բավարիայի երիտասարդական թիմին միացել է 2006 թվականին։

2007-2008 մրցաշրջանում Կրոսը միացավ Բավարիայի առաջին թիմին։ Նա Բունդեսլիգայում իր առաջին խաղը անցկացրեց 2007 թվականի սեպտեմբերի 26-ին, որտեղ թիմը հաղթեց Կոտբուսին 5-0 հաշվով և Կրոսը երկու գոլային փոխանցում կատարեց Միրոսլավ Կլոզեին։ Կրոսը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Բավարիայի կազմում։ 2010 թվականին Դավիդ Ալաբան կարողացավ շրջանցել այդ ռեկորդը։ Կրոսը մրցաշրջանն ավարտեց 20 խաղով, որոնցից 6-ում նա դուրս է եկել դաշտ որպես մեկնարկային կազմի խաղացող։ 2009 թվականի հունվարի 31-ին Կրոսը վարձավճարով տեղափոխվեց Բայեր։

Բայեր ԼևերկուզենԽմբագրել

2009 թվականի փետրվարի 28-ին, թիմը առաջին անգամ դաշտ դուրս եկավ Բայերի կազմում, որտեղ թիմը 1-0 հաշվով զիջեց Հանովեր 96-ին։ Ապրիլի 12-ին նա առաջին անգամ դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, որտեղ գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվն ընդդեմ Բրեմենի Վերդերի հետ։ Կրոսի վերջին մասնակցությունը փոփոխության տեսքով էր, որտեղ թիմը պարտվեց 1-0 հաշվով։ 2008-2009 մրցաշրջանում Կրոսը մասնակցեց 13 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ։

ԲավարիաԽմբագրել

Բավարիա վերադառնալուց հետո Կրոսը մեկնարկային կազմում այնքան էլ տեղ չուներ։ Սակայն հետո կարողացավ ձեռք բերել թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի վստահությունը։ Նա իսկական փլեյմեյքերի հմտություններ էր դրսևորում։ Բավարիայի կազմում Կրոսը անցակցրեց 4 մրցաշրջան՝ դառնալով 25 գոլի հեղինակ 205 խաղում: Բավարիայի հետ 3-ական անգամ հաղթեց Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը ու 1-ական անգամ հաղթեց Գերմանիայի լիգայի գավաթը, Գերմանիայի սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ Ակումբային առաջնությունը:

Ռեալ ՄադրիդԽմբագրել

Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո՝ 2014 թվականի հուլիսի 17-ին Կրոսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ՝ կնքելով 6 տարվա պայմանագիր: Ակումբը նրա համար վճարեց 25-30 միլիոն եվրո: Կրոսը դարձավ 9-րդ գերմանացի ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Ռեալ Մադրիդի կազմում: Իր դեբյուտը Ռեալի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Սևիլյայի դեմ խաղում: Այս խաղում նա նվաճեց իր առաջին տիտղոսը իսպանական ակումբի կազմում:

2014 թվականի նոյեմբերի 8-ին Կրոսը խփեց իր առաջին գոլը Ռեալ Մադրիդի կազմում՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում:

Կրոսը Ռեալի հիմնական կազմի խաղացող էր 2015-2016 մրցաշրջանում, երբ Ռեալը հաղթեց իր 11-րդ Չեմպիոնների Լիգայի գավաթը: Կրոսը դարձավ առաջին գերմանացի ֆուտբոլիստը, ով հաղթել է ՉԼ-ն 2 տարբեր ակումբների կազմում:

Ռեալի հետ Կրոսը հաղթեց Չեմպիոնների Լիգան նաև 2016-2017 մրցաշրջանում՝ դառնալով առաջին գերմանացի ֆուտբոլիստը, ով հաղթել է ՉԼ-ն 3 անգամ: Այս մրցաշրջանում Ռեալը նաև հաղթեց Լա Լիգան:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել