Բացել գլխավոր ցանկը

Ոսկու պաշարներ, ոսկու ձուլածոների ու ստակների կենտրոնացված ռեզերվների ֆոնդ, որը պատկանում է երկրի կենտրոնական էմիսիոն բանկերին կամ գանձատանը։ Ոսկու ազատ շրջանառության ժամանակաշրջանում կատարում էին միջազգային վճարումների (համաշխարհային փողի), ներքին մետաղադրամայի շրջանառության, ավանդների վճարումների ու բանկային տոմսերի փոխանակման ռեզերվային ֆոնդերի դեր։ Գրեթե ամբողջովին դրանց տնօրինում էին կենտրոնական էմիսիոն բանկերը։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում կենտրոնական էմիսիոն բանկերի ոսկու պաշարներ դադարեցին որպես բանկային տոմսերի մետաղական ապահովություն ծառայել, խիստ ընդլայնվեց բանկային տոմսերի էմիսիան, դրանք արժեզրկվեցին, բայց բարձրացավ ոսկու պաշարների դերը որպես միջազգային վճարումների ռեզերվային ֆոնդ և կապիտալիստական երկրների ռազմաֆինանսական ռեսուրս։ Արդի ժամանակաշրջանում ոսկու պաշարների մեծ մասը կենտրոնացված է գանձատների վալյուտային ֆոնդերում։ Միայն ՄՎՖ-ի ոսկու պաշարներ

ՄՎՀ-ի ոսկու պաշարներԽմբագրել

ՄՎՖ-ի ոսկու պաշարները 1980 թվականին կազմում էին մոտ 100 միլիոն ունցիա։ Սոցիալիստական երկրներում ոսկու պաշարները արտաքին տնտեսական հարաբերություններում ծառայում են որպես միջազգային հաշվարկների ռեզերվային ֆոնդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 637