Հորդանանի կենտրոնական բանկ

Հորդանանի կենտրոնական բանկ (անգլ.՝ Central Bank of Jordan, արաբ․՝  البنك المركزي الأردني‎‎), Հորդանանի կենտրոնական բանկն է, որի հիմնական պարտականություններն են Հորդանանի ազգային արժույթի թողարկումն ու տարածումը, ոսկու և արտարժույթի ազգային պահուստի պահպանումը։ Բանկը նաև պահպանում և ապահովում է Հորդանանի բանկային ոլորտի անվտանգությունը։

Հորդանանի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Հորդանան
Հիմնադրված է1964
Պաշտոնական կայք

Հիմնադրումը

խմբագրել

Հորդանանի կենտրոնական բանկի (ՀԿԲ) հիմնադրումն սկսվել է 1950-ականների վերջին։ Հորդանանի կենտրոնական բանկի (ՀԿԲ) մասին օրենքն ընդունվել է 1959 թվականին։ Այնուհետև գործառնական ընթացակարգերն սկսվել են 1964 թվականի հոկտեմբերի սկզբին։ ՀԿԲ-ն ընդունեց Հորդանանի Արժույթի Խորհուրդը, որը հիմնադրվել էր 1950 թվականին։ ՀԿԲ-ի կապիտալը, որն ամբողջությամբ պատկանում է պետությանը, աստիճանաբար ավելացել է մեկ միլիոնից մինչև 18 միլիոն հորդանանյան դինարի։ ՀԿԲ-ն ունի անկախ և ինքնավար կորպորատիվ մարմնի կարգավիճակ, թեև նրա կապիտալն ամբողջությամբ պատկանում է պետությանը։

ՀԿԲ-ի նպատակները և գործառույթները

խմբագրել

ԿԲ-ի մասին օրենքի համաձայն «Կենտրոնական բանկի նպատակներն են` ընդհանուր տնտեսական քաղաքականության համապատասխան` պահպանել Թագավորության դրամավարկային կայունությունը, ապահովել հորդանանյան դինարի փոխարկելիությունը և նպաստել Թագավորության տնտեսության կայուն աճին»։

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար ՀԿԲ-ի գործառույթներն ընդարձակվել են` ներառելով հետևյալը.

1- Թղթադրամների և մետաղադրամների թողարկումը և կարգավորումը

խմբագրել

ՀԿԲ-ն հորդանանյան արժույթի միակ թողարկողն է։ Համապատասխանաբար, ՀԿԲ-ն ապահովում է թղթադրամների և մետաղադրամների առկայությունը` ազգային տնտեսության կարիքների բավարարման համար, և այդ նպատակով պահպանում է թղթադրամների և մետաղադրամների համարժեք գույքագրումը։ ՀԿԲ-ն նաև վերաթողարկում է հորդանանյան արժույթը և փոխարինում է վնասված, աղտոտված և փչացած թղթադրամները։ Բացի այդ, ՀԿԲ-ն թողարկում է հիշարժան մետաղադրամներ։

2- Թագավորության ոսկու և արտարժույթի պահուստների պահպանումն ու կառավարումը

խմբագրել

ՀԿԲ-ն պատասխանատու է ներդրումային հնարավորությունների որոշման համար, ինչպես նաև պահուստների հարաբերակցությունը և բաղադրիչները սահմանելու համար` ապահովելով դրանց անվտանգությունը, իրացվելիությունը և եկամտաբերությունը, քանի որ այդ պաշարները հիմք են հանդիսանում հորդանանյան դինարի փոխարժեքի կայունության համար։ Այս խնդիրը լուծելու համար, ՀԿԲ-ն ընդունում է ճկուն ներդրումային քաղաքականություն, որը համապատասխանում է արտարժույթի և միջազգային ֆինանսական շուկաների ընթացիկ զարգացումներին։

3- Կառավարության և պետական մարմինների համար որպես բանկիր և հարկային գործակալ հանդես գալը

խմբագրել

ՀԿԲ-ն հանդես է գալիս որպես բանկիր և կառավարության ու պետական հաստատությունների համար ֆինանսական գործակալ, քանի որ իրականացնում է դրանց եկամուտների և ծախսերի հաշվառումը, փոխանցումներ է կատարում, բացում է ակրեդիտիվներ, վարում և իրականացնում է վարկային և առևտրային համաձայնագրերի կառավարումը, ինչպես նաև վարկ է տրամադրում գանձապետարանին։ Բացի այդ, ՀԿԲ-ն Հորդանանի կառավարության և պետական կառույցների անունից կառավարում է պետական պարտքի արժեթղթերը ։ ՀԿԲ-ն կառավարության անունից ղեկավարում է Հորդանանի բաժանորդագրությունները միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտներում, կառավարում և իրականացնում է կառավարության և այլ երկրների միջև վճարային համաձայնագրերը։

4- Բանկերի և մասնագիտացված վարկային հաստատությունների համար որպես բանկիր հանդես գալը

խմբագրել

ՀԿԲ-ն ապահովում է բանկերի դեպոզիտները, տրամադրում է վարկեր՝ ի հաշիվ կանխավճարների և վերահաշվարկների, ինչպես նաև բանկերին տալիս է տեղեկատվություն վարկային ռիսկի վերաբերյալ, տրամադրում պահառության և էլեկտրոնային քլիրինգի ծառայություններ։ Բացի այդ, ՀԿԲ-ն տրամադրում է լիցենզիա, որը թույլ է տալիս բանկերին գործունեություն իրականացնել և մասնաճյուղեր ունենալ Հորդանանում։

5- Բանկային համակարգի անվտանգության ապահովումը

խմբագրել

ՀԿԲ-ի հիմնական խնդիրներից մեկը բանկային համակարգի վերահսկողությունն է, որպեսզի ապահովի իր վերջինիս կայունությունը և պաշտպանի ավանդատուներին ու բաժնետերերին։ Այսպիսով, ՀԿԲ-ն կենտրոնանում է վճարովի կապիտալի ավելացման, կապիտալի համարժեքության հարաբերակցության բարելավման և վճարունակության, ակտիվների, շահութաբերության, իրացվելիության և կառավարման հետ կապված միջազգային աուդիտի և հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման շրջանակն ընդլայնելու վրա։ Ավելին, ՀԿԲ-ն կարևորում է բանկի աշխատակիցների շարունակական կրթության և վերապատրաստման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան գործել ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումներին համընթաց։ Բացի այդ, ՀԿԲ-ն վերահսկում է լիցենզավորված բանկերի գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս։

6- Կառավարությանը ֆինանսական և տնտեսական քաղաքականությունների ձևավորման և իրականացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը

խմբագրել

ՀԿԲ-ն, իր նախաձեռնությամբ կամ կառավարության խնդրանքով, ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ և խորհրդատվություն գերակա տնտեսական, ֆինանսական և դրամավարկային պայմանների վերաբերյալ։ Բացի այդ, նա մասնակցում է տնտեսական քաղաքականության ձևավորմանը` կապված տնտեսական զարգացման ծրագրերի հետ։ Բացի այդ, ՀԿԲ-ն առանձնահատուկ դեր ունի Հորդանանի իշխանությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև պարբերական խորհրդակցությունների ժամանակ, մասնավորապես դա վերաբերվում է 1989թ. ընդունված տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերին։

7- Դրամավարկային խնդիրների կառավարումը և մասնակցությունը երկրի տնտեսական խնդիրների լուծմանը

խմբագրել

ՀԿԲ-ն, իր իրավասության սահմաններում, ընդունում է ընթացակարգեր և իրականացնում է միջոցառումներ` տնտեսական խնդիրների լուծման համար, որպեսզի խուսափեն Հորդանանի տնտեսության վրա վերոհիշյալ խնդիրների բացասական ազդեցություններից։

8- Վարկի կարգավորումը

խմբագրել

ՀԿԲ-ն կարգավորում է վարկի քանակը, որակը և արժեքը` տնտեսական զարգացման և դրամավարկային կայունության պահանջները բավարարելու համար։ Դրամավարկային քաղաքականության գործիքները, որոնք մատչելի են ՀԿԲ-ին վարկի կարգավորման համար, ներառում են բաց շուկայի գործառնությունները, պահուստային ֆոնդի պահանջի հարաբերակցությունը և զեղչման դրույքաչափը։

9- Այլ գործառույթներ

խմբագրել

Բացի վերը նշված գործառույթներից, ՀԿԲ-ն արդյունավետ կերպով մասնակցում է մի շարք ֆինանսական հաստատությունների և կորպորացիաների ստեղծմանը, ինչպիսիք են Ամմանի ֆոնդային բորսան, Հորդանանի հիպոտեկային վարկի վերաֆինանսավորման ընկերությունը, Հորդանանի վարկային երաշխավորության կորպորացիան[1], Ավանդների ապահովագրության կազմակերպությունը, որոնք բոլորը Հորդանանում տնտեսական զարգացման ջանքերի աջակցման գործում ակնհայտ դեր են խաղացել։

Կառավարիչները

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Previous Governors». CBJ. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել