Ուկրաինայի ազգային բանկ

կենտրոնական բանկ

Ուկրաինայի ազգային բանկ (ուկրաիներեն՝ Національний банк України), Ուկրաինայի կենտրոնական բանկը։

Ուկրաինայի ազգային բանկ
Изображение логотипа
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Ուկրաինա
Հիմնադրված1991
Գլխադասային գրասենյակNational Bank of Ukraine
Գլխավոր քարտուղարYakiv Smolii?
ՀիմնադիրՈւկրաինայի Գերագույն ռադա
Կայքbank.gov.ua(ուկր.) և bank.gov.ua/en/(անգլ.)

Ուկրաինայի ազգային բանկը ստեղծվել է ԽՍՀՄ պետական բանկի Ուկրաինայի հանրապետական բանկի հիման վրա՝ 1991 թվականի մարտի 20֊ին Ուկրաինայի բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի Վերին ռադայի ընդունմամբ։

90֊ականների սկզբին Ուկրաինան կանգնած էր բարձր գնաճի վրա, դրամավարկային համակարգի անհամապատասխանությունը շուկայական պայմանների հետ առաջացրել է խնդիրներ, այդ պատճառով 1994֊1996 թվականներին իրականացվել է դրամավարկային լայնածավալ բարեփոխում, որը փոխեց Ուկրաինայի դրամական շրջանառության ամբողջ համակարգը։

Իրավական կարգավիճակ խմբագրել

Բանկի գործունեությունը կարգավորվում է Ուկրաինայի Սահմանադրությամբ (հոդված 85 (կետ 18, 19), 99, 100, 106 (կետ 12))[1]՝ Ուկրաինայի ազգային բանկի մասին օրենքով[2], Ուկրաինայի Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքով[3] և այս ոլորտի այլ օրենքներով։

Ուկրաինայի ազգային բանկի մասին օրենքի համաձայն Ուկրաինայի կենտրոնական բանկը կառավարության կոնկրետ մարմին է, որը համարվում է ազգային արժույթի միակ թողարկողը և դրանց շրջանառության կազմակերպողը, սահմանում է վճարումների համակարգը և կարգը, այդ թվում նաև բանկերի միջև անցկացվող բանկային գործառնությունների կանոնները, կազմակերպում և իրականացնում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների արտարժութային վերահսկում։ Ուկրաինայի ազգային բանկը սահմանում է գրիվնայի պաշտոնական փոխարժեքն արտասահմանյան արժույթների դեմ և տարածում այն։ Ազգային բանկը սահմանում է անվանումներ, անվտանգության համակարգեր, վճարային նշաններ, պահպանում է իրենց պահուստային ֆոնդերը։ Թանկարժեք մետաղների, քարերի և այլ արժեքների պահպանումը մտնում է բանկի ֆունկցիաների մեջ։ Բանկը տեղաբաշխում է ոսկու և արտարժութային պահուստները, դրանց հետ իրականացնում է գործառնություններ։ 2014 թվականին Ազգային բանկը պաշտոնապես տեղափոխվեց գրիվենի ճկուն փոխարժեք։ Այսպես, փետրվարի 7֊ին գրիվնայի փոխարժեքը դոլարի նկատմամբ մի անգամից բարձրացավ 8,95%-ով[4]։

2015 թվականի հունիսին ամրապնդվեցին այս մարմնի անկախությունը և ինստիտուցիոնալ կարողությունները[5]։

Ուկրաինայի ազգային բանկն ունի սեփական ֆոնդ, 2015 թվականին ֆոնդի ակտիվները կազմել են 1,7 միլիարդ գրիվնա (երկրի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվների 65%-ը[6])):

Նախագահներ խմբագրել

Ուկրաինայի ազգային բանկը ղեկավարել են՝
Ժամանակաշրջան նախագահ
1 1991 թվականի հունիսի 6֊ից 1992 թվականի մարտի 24 Վլադիմիր Մատվիենկո
2 1992 թվականի մարտի 24֊ից 1992 թվականի դեկտեմբերի 18 Վադիմ Հետման
1992 թվականի դեկտեմբերի 18֊ից 1993 թվականի հունվարի26
3 1993 թվականի հունվարի 26֊ից 1997 թվականի հունվարի 27 Վիկտոր Յուշչենկո
1997 թվականի հունվարի 27֊ից 1997 թվականի փետրվարի 7 Վիկտոր Յուշչենկո
3 1997 թվականի փետրվարի 5֊ից 2000 թվականի հունվարի 11 Վիկտոր Յուշչենկո
2000 թվականի հունվարի 11֊ից 2000 թվականի հունվարի 21
4 2000 թվականի հունվարի 21֊ից 2002 թվականի դեկտեմբերի 17 Վլադիմիր Ստելմախ
5 2002 թվականի դեկտեմբերի 17֊ից 2004 թվականի դեկտեմբերի 16 Սերգեյ Տիգիպկո
6 2004 թվականի դեկտեմբերի 16֊ից 2010 թվականի դեկտեմբերի 23 Վլադիմիր Ստելմախ
7 2010 թվականի դեկտեմբերի 23֊ից 2013 թվականի հունվարի 11 ՍԵրգեյ Արբուզով
8 2013 թվականի հունվարի 11֊ից 2014 թվականի փետրվարի 24 Իգոր Սորկին
9 2014 թվականի փետրվարի 24֊ից 2014 թվականի հունիսի 20 Ստեփան Կուբին
10 2014 թվականի հունիսի 20  — Վալերիա Հոնտարևա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի ազգային բանկ» հոդվածին։