Հնդկաստանի պահուստային բանկ

Հնդկաստանի կենտրոնական բանկ

Հնդկաստանի պահուստային բանկ (անգլ.՝ Reserve Bank of India, հինդի՝ भारतीय रिज़र्व बैंक), Հնդկաստանի կենտրոնական բանկ։

Հնդկաստանի պահուստային բանկ
Изображение логотипа
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Հնդկաստան
Հիմնադրվածապրիլի 1, 1935 և 1935[1]
Գլխադասային գրասենյակՄումբայ, Հնդկաստան
Կայքrbi.org.in(անգլ.)

Պատմություն խմբագրել

 
Հնդկաստանի պահուստային բանկ, 10 ռուփի (1938), թղթադրամի թողարկման առաջին տարին
 
2010 թվականի նամականիշ՝ նվիրված Հնդկաստանի պահուստային բանկի 75-ամյակին

Հնդկաստանի պահուստային Բանկը հիմնադրվել է 1934 թվականին Հնդկաստանի Պահուստային բանկի մասին օրենքով (անգլ.՝ Reserve Bank of India Act, 1934)[2][3]: Բանկն իր գործունեությունը սկսել է 1935 թվականի ապրիլի 1-ին։ Սկզբում բանկի կենտրոնակայանը գտնվել է Կալկաթայում, սակայն 1937 թվականին այն տեղափոխվել է Մումբայ։ Բանկը ստեղծվել է որպես բաժնետիրական ընկերություն և այս ձևով գոյություն է ունեցել մինչև 1949 թվականը, երբ այն ազգայնացվել է Հնդկաստանի կառավարության կողմից։

Գործառույթներ խմբագրել

Հնդկաստանի Պահուստային բանկը խորհրդատվություն է տալիս Հնդկաստանի կառավարությանը ֆինանսական խնդիրների վերաբերյալ և հանդիսանում է Հնդկաստանի կառավարության, նահանգային կառավարությունների, առևտրային բանկերի և մի շարք այլ ֆինանսական հաստատությունների բանկիրը։ Բանկը կառավարում է երկրի և նահանգների կառավարությունների պետական պարտքը։ Այն պահում է երկրի արտարժութային պահուստները և վերահսկում արտահանման եկամուտների վերադարձն ու ներմուծման դիմաց վճարումները։ Հնդկաստանի պահուստային բանկը կարճաժամկետ վարկեր է տրամադրում նահանգային կառավարություններին և գրանցված բանկերին, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ վարկեր նահանգային կոոպերատիվ բանկերին և ֆինանսական ու արդյունաբերական հաստատություններին։

Բանկը լայն լիազորություններ ունի ուղղակիորեն կարգավորելու Հնդկաստանի բանկային համակարգը, որը նախատեսված է Բանկային կարգավորման մասին 1949 թվականի օրենքով, և անուղղակիորեն կարգավորելու` փոխելով իր զեղչի տոկոսադրույքը, պահանջվող ռեզերվների նորմերը, վարկերի ընտրովի վերահսկողությունը և բաց շուկայի գործառնությունները։ Բացառությամբ սննդամթերքի գնման և արտահանման վարկերի վերաֆինանսավորման` առևտրային բանկերի վերաֆինանսավորման քաղաքականությունն իրականացվում է Հնդկաստանի պահուստային բանկի հայեցողությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «Reserve Bank of India». www.rbi.org.in. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  3. The Reserve Bank of India Act, 1934 Արխիվացված 25 Փետրվար 2017 Wayback Machine. rbi.org.in

Գրականություն խմբագրել

  • Чарльз Дж. Вулфел. Индия // Энциклопедия банковского дела и финансов. — М.: Фёдоров, 2000. — С. 573. — ISBN 5-88833-064-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաստանի պահուստային բանկ» հոդվածին։