Նորին Մեծության գանձապետարան

Նորին Մեծության գանձապետարան (անգլ.՝ Her Majesty's Treasury), ոչ պաշտոնապես Գանձապետարան կամ Գանձատուն, գերատեսչություն, որը գործում է որպես Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարություն[1]։ Գանձապետարանը իրականում գլխավորում է Ֆինանսների նախարարը (Գանձապետարանի կանցլեր)։ Այն պատասխանատու է կառավարության հանրային ֆինանսների քաղաքականության և տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման համար[2]։ հարկերի հավաքագրման և բյուջեի պատրաստման համար։ Վերահսկում է պետական ծախսերը, կառավարում է պետական պարտքը և կառավարում է ընդհանուր տնտեսությունը[3][4]։

Նորին Մեծության գանձապետարան
HM Treasury east entrance.jpg
Տեսակdepartment of the United Kingdom Government? և ֆինանսների նախարարություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1066
Գլխադասային գրասենյակGovernment Offices Great George Street, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գլխավոր քարտուղարՖիլիպ Հեմոնդ
Անձնակազմ1460 մարդ
Կայքgov.uk/government/organisations/hm-treasury

Գանձապետարանն օժանդակում է Կենտրոնական հաշվապահական հաշվառման և հաշվետվության առցանց համակարգը (OSCAR), որը փոխարինում է Համակցված առցանց տեղեկատվական համակարգին (COINS), որը գերատեսչությունների ծախսերը դասակարգում է հազարավոր կատեգորիաների ներքո[5], և որոնցից կազմվում են Կառավարական ամբողջ հաշիվների (WGA) տարեկան ֆինանսական հաշվետվությունները։

Գերատեսչության անվանումը կախված է Միացյալ Թագավորության միապետի սեռից։

ՊատմությունԽմբագրել

 
Գանձապետարան, Ուայթհոլ փողոցում

Բրիտանական գանձապետարանի պատմության հետքերը տանում են մինչև Վիլհելմ I-ի կողմից Անգլիայի նորմանդական նվաճումը[6][7]։ Սկզբում Գանձատունը զբաղվել է ֆեոդալական հարկերի հավաքագրմամբ։ Դարերի ընթացքում այս մարմինը զարգացել է, նրա լիազորությունները փոխվել են, կառուցվածքն ինքնին դարձել է ավելի բարդ։ Եթե, օրինակ, 17-րդ դարում գանձապետարանը սահմանափակվում էր միայն ֆինանսական հարցերի լուծմամբ, ապա 18-րդ դարի կեսերից սկսած՝ Կաբինետի աճող ազդեցության պատճառով (որոշ պատմաբաններ այս ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ անվանում են «գահակալության ժամանակաշրջան. Նախարարների կաբինետ»), գանձապետարանի ազդեցությունը տարածվում է պետական այլ գերատեսչությունների վրա։

Ժամանակակից շրջանԽմբագրել

Այսօր գանձապետարանը կարևորագույն կառավարական գերատեսչություններից մեկն է, որոնք ընդհանուր թվով 25-ն են[8]։ Ֆորմալ առումով գանձապետարանը ղեկավարում է Լորդ Գանձապետը՝ ի դեմս Գանձապետական հանձնաժողովի (մշտապես 1714 թվականից), որը բաղկացած է լորդ ատենակալներից ( անգլ.՝ Lords Commissioners of the Treasury)՝ Առաջին լորդի գլխավորությամբ։ Այս գերատեսչության փաստացի ղեկավարը Գանձապետարանի կանցլերն է, որը նաև հանձնաժողովի կազմում է որպես Գանձապետարանի Երկրորդ լորդ ( անգլ.՝ Second Lord of Treasury):

Գանձապետարանի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Գանձապահի գրասենյակներ կան Նորվիչում և Էդինբուրգում[9]։

2012 թվականից Անգլիայի բանկի հետ համատեղ իրականացնում է տնային տնտեսությունների և ընկերությունների վարկավորման միջոցով տնտեսական ակտիվությունը խթանելու «Ֆինանսավորում վարկավորման սխեմայի» ծրագիր[10]։

Գանձապետական թղթադրամներԽմբագրել

 
Գանձապետարանի թողարկած 10 շիլինգ, 2-րդ թողարկում

Ըստ Օրենքի՝ Գանձապետարանը թղթադրամներ թողարկելու իրավունք չունի, այդ իրավունքը տրված է Անգլիայի բանկին, երեք շոտլանդական և չորս հյուսիսիռլանդական բանկերին։ Այնուամենայնիվ, այս կանոնից մեկ բացառություն է եղել։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ, օրենքով (Արժույթի և բանկային թղթադրամների մասին ակտ 1914 թվական) Գանձապետարանն իրավունք է ստացել թողարկել 10 շիլլինգ և 1 ֆունտ արժողությամբ թղթադրամներ, որոնք հնարավոր չէ հետգնել ոսկով, դրանք ունեին օրինական վճարման կարգավիճակ։

10 շիլինգի թղթադրամները թողարկվել են երեք շարքով՝ 1914 թվականի օգոստոսի 14, 1915 թվականի հունվարի 21 և 1918 թվականի հոկտեմբերի 22։ 1 ֆունտ արժողությամբ թղթադրամներ նույնպես երեք շարքով՝ 1914 թվականի օգոստոսի 7, 1914 թվականի հոկտեմբերի 23 և 1917 թվականի հունվարի 22։

Առաջին երկու շարքի երկու անվանական թղթադրամները շրջանառությունից հանվել են 1920 թվականի հունիսի 12-ին։ 1928 թվականին վերացվել է գանձապետարանի թղթադրամների թողարկման իրավունքը, սակայն երրորդ թողարկման երկու անվանական արժեքների թղթադրամները շարունակել են շրջանառության մեջ մնալ մինչև 1933 թվականի օգոստոսի 1-ը[11][12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «HM Treasury - GOV.UK» (անգլերեն)։ www.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-08-ին։ Վերցված է 2017-03-21 
  2. «Her Majesty's Treasury (HM Treasury)»։ devex.com. 
  3. «Role Of HM Treasury - HM Treasury Careers» (անգլերեն)։ www.hmtreasurycareers.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-22-ին։ Վերցված է 2017-04-22 
  4. Егорова Ю.А. Модели организации казначейской системы исполнения бюджета в зарубежных странах // Вестник Брянского государственного университета. — 2012-01-01. — В. 3 (2). — ISSN 2072-2087. Архивировано из первоисточника 22 Մարտի 2017.
  5. Rosenbaum Martin։ «BBC - Open Secrets: How big is the Coins database?»։ www.bbc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2022-05-18 
  6. «History of 11 Downing Street - GOV.UK» (անգլերեն)։ www.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-31-ին։ Վերցված է 2017-04-22 
  7. Hollister Charles Warren։ «The Origins of the English Treasury»։ academic.oup.com։ էջ The English Historical Review. 93 (367): 262–275։ JSTOR 567061։ doi:10.1093/ehr/XCIII.CCCLXVII.262։ Վերցված է 2022-05-18 
  8. «Departments, agencies and public bodies - GOV.UK» (անգլերեն)։ www.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2017-03-21 
  9. «About us - HM Treasury - GOV.UK» (անգլերեն)։ www.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-22-ին։ Վերցված է 2017-04-22 
  10. Rohan Churm, Amar Radia, Jeremy Leake, Sylaja Srinivasan, Rishard Whisker The Funding for Lending Scheme(անգլ.) // Bank of England Quarterly Bulletin. — 2012. — В. 4. — Т. 52. — С. 306–320. Архивировано из первоисточника 1 Մարտի 2020.
  11. Withdrawn Banknotes Reference Guide Archived 2017-11-16 at the Wayback Machine., сайт Банка Англии(անգլերեն)
  12. Выпуски Казначейских билетов (Treasury Notes) 1914—1928 Archived 2017-06-06 at the Wayback Machine., fox-notes.ru

ԳրականությունԽմբագրել