Հունաստանի բանկ (հուն․՝ Τράπεζα της Ελλάδος Trapeza tis Ellados, abbreviated ΤτΕ), Հունաստանի կենտրոնական բանկն է։ Նրա շտաբակայանը տեղադրված է Աթենքում, Պանեպիստիմիու փողոցի վրա, բայց այն ունի տարբեր մասնաճյուղեր ամբողջ երկրով մեկ։ Այն հիմնադրվել է 1927 թվականին, իսկ նրա գործունեությունը պաշտոնապես սկսվել է 1928 թվականին։ Շենքը, որտեղ ներկայումս տեղակայված է շտաբակայանը, կառուցվել է տասը տարի անց` 1938 թվականին[6]։

Հունաստանի բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1927[1]
ՎայրԱթենք, Հունաստան
Երկիր Հունաստան
ՏնօրենYannis Stournaras?[2]
Ընդհանուր ակտիվներ241 մլրդ € (հունվարի 31, 2022)[3]
Հասույթ843 մլն € (2020)[4]
Կայքbankofgreece.gr(անգլ.)
Մասնակից էNetwork for Greening the Financial System?[5]
 Bank of Greece Վիքիպահեստում

Հունաստանի բանկը Աթենքի ֆոնդային բորսայի ցանկում է։

Ներածություն խմբագրել

 
Հունաստանի բանկի Աթենքի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքը: Մակագրությունը կարդացվում է` ΤΡΑΠΕΖΑ ΤΗΣ ΕΛΛΑΔΟΣ, որը նշանակում է Հունաստանի բանկ:
 
Հունաստանի բանկ մակագրություն

Հունաստանի բանկը, որը Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ է, Հունաստանի ազգային կենտրոնական բանկն է և հիմնադրվել է 1927 թվականի 3424/7 օրենքով։ Հունաստանի բանկի բաժնետոմսերը 1930 թվականի հունիսի 12-ից գրանցված են և գտնվում են են Աթենքի բորսայում։

Այն մասնակիորեն պետական պատկանող SAA բաժնետիրական ընկերություն է հատուկ արտոնություններով, հատուկ սահմանափակումներով և պարտականություններով[7]։ Այն չի կարող գործել որպես առևտրային բանկ և բաժնետոմսերի տոկոսը, որոնք կարող են լինել հունական պետական սեփականության տակ, չպետք է գերազանցի 35% -ը [սկզբից այդ սահմանը 10% էր[8])): Այն ունի ավելի քան 3000 աշխատակից։

Հունաստանի բանկի հիմնական խնդիրը Հունաստանի գնային կայունության ապահովումն է։ Այն նաև վերահսկում է մասնավոր բանկերը և գործում է որպես գանձապետ և ֆինանսական գործակալ Հունաստանի կառավարության համար։ 3867/2010 օրենքի ընդունումից հետո Հունաստանի բանկը պատասխանատու է նաև մասնավոր ապահովագրական ընկերությունների վերահսկման համար` 3229/2004 օրենքով միանալով Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կոմիտեի հետ։

Նրա եվրոյի թղթադրամների տպիչի նույնականացման կոդը Y- ն է[9]։

Հունաստանի բանկը վաճառում է նաև ոսկե սովերեններ։

 
Հունաստանի բանկի մասնաճյուղը Հունաստանի երկրորդ քաղաք Սալոնիկում
 
Հունաստանի բանկի մասնաճյուղը Հռոդոս կղզում

Կառավարիչ խմբագրել

Հունաստանի բանկի գլխավոր պաշտոնյան կառավարիչն է (հուն․՝ διοικητής, Հունարեն արտասանություն՝ [ðiiciˈtis]), պետության կողմից նշանակված անձ[10]։

Հունաստանի բանկի կառավարիչների ցանկ խմբագրել

Կառավարիչ Անցել է պաշտոնի Թողել է պաշտոնը Ծանոթագրություններ
Ալեքսանդրոս Դիոմիդիս Ապրիլի 21, 1928 Սեպտեմբերի 29, 1931 Վարչապետ 1949–50
Էմանուիլ Ցուդերոս Հոկտեմբերի 31, 1931 Օգոստոսի 13, 1935 Առաջին շրջան
Էմանուիլ Ցուդերոս Մարտի 20, 1936 Հուլիսի 10, 1939 Երկրորդ շրջան; վարչապետ 1941–44 (աքսորում)
Իոանիս Դրոսոպուլոս Հուլիսի 10, 1939 Հուլիսի 28, 1939
Կիրիակոս Վարվարես Օգոստոսի 4, 1939 Փետրվարի 2, 1946
Քսենոֆոն Զոլոտաս Հոկտեմբերի 12, 1944 Հունվարի 8, 1945 Առաջին շրջան; համակառավարիչ
Գեորգիոս Մանձավինոս Փետրվարի 11, 1946 Փետրվարի 2, 1955
Քսենոֆոն Զոլոտաս Փետրվարի 5, 1955 Օգոստոսի 7, 1967 Երկրորդ շրջան
Դիմիտրիոս Գալանիս Օգոստոսի 7, 1967 Մայիսի 4, 1973
Կոնստանտինիոս Պապագիանիս Մայիսի 7, 1973 Օգոստոսի 9, 1974
Պանագիս Պապալիգուրաս Օգոստոսի 9, 1974 Հոկտեմբերի 24, 1974
Քսենոֆոն Զոլոտաս Նոյեմբերի 26, 1974 Նոյեմբերի 3, 1981 Երրորդ շրջան; վարչապետ 1989–90
Գերասիմոս Արսենիս Նոյեմբերի 3, 1981 Փետրվարի 20, 1984
Դիմիտրիոս Չալիկիաս Փետրվարի 20, 1984 Փետրվարի 20, 1992
Էֆթիմիոս Քրիստոդուլու Փետրվարի 20, 1992 Դեկտեմբերի 1, 1993
Իոանիս Բուտոս Դեկտեմբերի 1, 1993 Հոկտեմբերի 26, 1994
Լուկաս Պապադեմոս Հոկտեմբերի 26, 1994 Հունիսի 14, 2002 վարչապետ 2011–12
Նիկոլաոս Գարգանաս Հունիսի 14, 2002 Հունիսի 14, 2008 Հունաստանի ֆինանսական աուդիտ, 2004
Գեորգիոս Պրովոպոուլոս Հունիսի 20, 2008 Հունիսի 20, 2014 Հունաստանի պարտքի ճգնաժամ; Եվրոպայի պարտքի ճգնաժամ
Յանիս Ստուրնարաս հունիսի 20, 2014 Գործող Հունաստանի պարտքի ճգնաժամ; Եվրոպայի պարտքի ճգնաժամ

Տես նաև խմբագրել

Հիմնական.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bankofgreece.gr/trapeza/nomiko-plaisio/katastatiko
  2. https://www.bankofgreece.gr/RelatedDocuments/Governors25102019.pdf
  3. https://www.bankofgreece.gr/Publications/financialstat202201.pdf
  4. https://www.bankofgreece.gr/Publications/Summary_Annrep2020.pdf
  5. https://www.ngfs.net/en/about-us/membership
  6. «Bank of Greece (en) - Contemporary Monuments Database». National Hellenic Research Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. Bank of Greece articles of association, Edition Θ, 2000 Chapter Χ, «ΕΡΓΑΣΙΑΙ ΤΗΣ ΤΡΑΠΕΖΗΣ ΚΑΙ ΜΕΣΑ ΝΟΜΙΣΜΑΤΙΚΗΣ ΠΟΛΙΤΙΚΗΣ» (Retrieved 31/03/2011)
  8. Bank of Greece articles of association, Edition Α, 1928, Part ΙΙ, Article 8, «ΚΕΦΑΛΑΙΟ ΚΑΙ ΑΠΟΘΕΜΑΤΙΚΑ» (retrieved 11/11/2016).
  9. «Euro FAQ». The Euro Information Website. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  10. Governors of the Bank of Greece

[1] Hellenic Parliament June 2015 Page 22

Արտաքին հղումներ խմբագրել