Գերմանիայի դաշնային բանկ

Գերմանիայի դաշնային բանկ (գերմ.՝ Deutsche Bundesbank, հայտնի է նաև Բունդեսբանկ և Դոյչե Բունդեսբանկ), Գերմանիայի կենտրոնական բանկը։

Գերմանիայի դաշնային բանկ
Տեսակկենտրոնական բանկ և Oberste Bundesbehörde?
Երկիր Գերմանիա
Մասն էEuropean System of Central Banks?[1]
Հիմնադրված էօգոստոսի 1, 1957[2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

  • 1875-1945՝ Գերմանիայի գլխավոր էմիսիոն բանկը Ռեյխսբանկն էր։
  • 1946-1948՝ Արևմտյան Գերմանիայում Ռեյխսբանկի մասնաճյուղերի հիմքի վրա 11 նահանգներից յուրաքանչյուրի սահմաններում ստեղծվել է կենտրոնական բանկը։
  • 1948-1957՝ էմիսիոն բանկերի համակարգը գլխավորում էր Գերմանական նահանգների բանկը, որն իր գործառնություններն իրականացնում էր նահանգների կենտրոնական բանկերի միջոցով։
  • 1957-1990՝ Գերմանական նահանգների բանկի և նահանգների կենտրոնական բանկերի միաձուլման արդյունքում ստեղծվել է Գերմանիայի դաշնային բանկը։
  • 1990-1993՝ Բեռլինի պատի փլուզումից և Գերմանիայի միավորումից հետո գերմանական մարկը դարձել է միավորված Գերմանիայի միակ վճարային միջոցը։
  • 1993-2001՝ Մաաստրիխտի պայմանագրի համաձայն՝ որոշում է կայացվել եվրոն ներդնել որպես համաեվրոպական արժույթ և ստեղծել Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգը (ESCB)։
  • 2001-մեր օրեր՝ եվրոյի էմիսիայի հետ կապված գործառույթները փոխանցվել են Եվրոպական կենտրոնական բանկին (ECB)։

Գործառույթներ խմբագրել

Ըստ բանկային գործունեության մասին Գերմանիայի դաշնային հանրապետության օրենքի և այլ հատուկ օրենքների՝ Բունդեսբանկն իրականացնում է դրամաշրջանառության և վարկային կարգավորման գործառույթները․

  • սեփական գործառնություններով տոկոսային և զեղչային տոկոսադրույքների սահմանում,
  • վարկային և բաց շուկաներում սեփական գործառնությունների քաղաքականության մշակում,
  • վարկային ինստիտուտների նկատմամբ պահուստային պահանջների սահմանում,
  • դաշնային և նահանգային կառավարությանը որպես ֆինանսական գործակալ ծառայությունների մատուցում։

Գերմանիայի դաշնային բանկը և Գերմանիայի ֆինանսական վերահսկողության դաշնային կառավարման կառույցը համարվում են երկրի ֆինանսական կարգավորման կառույցները։

Բունդեսբանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում։

2016 թվականի դեկտեմբերին Բունդեսբանկը հայտարարել է արտասահմանից Մայնի Ֆրանկֆուրտ գերմանական ոսկու վերադարձի գործընթացի արագացման մասին[3]։

Ղեկավարություն խմբագրել

Գերմանիայի դաշնային բանկի ղեկավարումն իրականացնում է վարչական մարմինը (Vorstand), որը բաղկացած է նախագահից (Präsident), փոխնախագահից (Vizepräsident) և 4 անդամից (Mitgliedern des Vorstands)։ Նախագահին, փոխնախագահին և անդամներից մեկին նշանակում է դաշնային ղեկավարությունը, իսկ մյուս երեք անդամներին՝ դաշնային խորհուրդը՝ դաշնային ղեկավարության հետ համաձայնությամբ[4]։

Նախագահների ցանկ խմբագրել

Տարածքային ստորաբաժանումներ խմբագրել

Բանկի գլխավոր վարչությունները և մասնաճյուղերը․

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bundesbank.de/Redaktion/DE/Standardartikel/Aufgaben/aufgaben.html
  2. Deutsche Nationalbibliothek Record #1002465-7 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Германия забирает золото домой». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Vorstand der Deutschen Bundesbank». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Hauptverwaltungen und Filialen der Deutschen Bundesbank». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել