ԽՍՀՄ Պետական բանկ

Խսհմ պետական բանկ, Պետական բանկ, ԽՍՀՄ միասնական էիսիոն, դրամարկղային և հաշվարկային կենտրոն, ժողովրդական տնտեսության և բնակչության վարկավորման ու ֆինանսավորման հիմնական բանկ։ Մինչև 1923՝ ՌՍՖՍՀ պետական բանկ։ Հիմնադրվել է Վ․ Ի․ Լենինի նախաձեռ նությամբ։ 1921-ի հոկտեմբերի 4-ին Վ․ ի․ Լենինը ստորագրել է ՌՍՖՍՀ պետբանկ հիմնադրելու մասին ԺԿԽ-ի դեկրետը, որը 1921-ի հոկտ․ 7-ին հաստատել է ՀԿԳԿ-ի 4-րդ նստաշրջանը։ ԽՍՀՄ ԿԳԿ-ի 1923հուլիսի 6-ի որոշումով ՌՍՖՍՀ պետական բանկը երակազմվել է ԽՍՀՍ պետական բանկի։ Պետական բանկը ԽՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանի հիման վրա կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառուբլիությունը, իրականացնում ժողտնտեսության կարճաժամկետ վարկավորումը, գյուղատնտեսական, մթերող և որոշ այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների, սպառուբլիողական կոպերացիայի, անտառային և ջրային տնտեսությունների, ինչպես նաև գյուղական բնակչության կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ու երկարաժամկետ վարկավորումը, հաշվարկները ժողտնտեսության մեջ, բյուջեի դրամարկղային կատարումը, կազմակերպում և ղեկավարում է խնայդրամարկղային գործը, կազմակերպում և իրագործում միջազգային հաշվարկներն ու վարկավորումը, գործառությունները թանկարժեք մետաղներով և արտասահմանյան վալյուտայով։ ԽՍՀՍ պետբանկը խոշորագույնն է աշխարհում։ 1981-ի սկզբին այն սպասարկել է 764 հազար կլիենտ, որոնց համար բացվել են ավելի քան 3,9 միլիոն հաշվարկային, ընթացիկ, վարկային ևն հաշիվներ։ Պետբանկի միջոցով իրականացվող վճարային շրջանառուբլիության ծավալը 1980-ին կազմել է 2539 միլիարդ ռուբլի․։ Պետբանկի իրավական դրությունը որոշվում է ԽՍՀՍ Սինիստրների խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ։ Բանկը խիստ կենտրոնացված համակարգ է, որը գլխավորում է վարչությունը։ Վարչության նախագահ նշանակում է ԽՍՀՄ Գերագույն սովետը։ Ունի կենտր․ ապարատ, միութենական և ինքնավար հանրապետություններում, երկրամասային և մարգային կենտրոններում, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների կենտրոններում՝ գրասենյակներ և պետ․ խնայադրամարկղերի վարչություններ, իսկ շըրջկենտրոններում, քաղաքներում և այլ բնակավայրերում՝ բաժանմունքներ, գործակալություններ (1984-ի սկզբին՝ 4464) և խնայդրամարկղերի լայն ցանց։ ԽՍՀՍ Պետական բանկիհայկական tհանրապետական գրասենյակը (պետբանկի Հայգրասենյակ) ԽՍՀՄ պետբանկի համակարգի օղակներից է։ Կազմակերպվել է 1924-ի մարտին (նախկինում՝ Հայաստանի պետբանկ և ՌՍՖՍՀ պետբանկի բաժանմունք)։ Ղեկավարում է հանրապետության տարածքում գտնվող ԽՍՀՄ պետբանկի հիմնարկությունների գործունեությունը, գտնվում ԽՍՀՄ պետական բանկի վարչության անմիջական ենթակայության տակ։ 1984-ի սկզբին ՀՍՍՀ-ում գործում էր ''ԽՍՀՄ'' պետական բանկի 49 բաժանմունք, քաղաքային մեկ վարչություն, ինֆորմացիոն հաշվողական կայան։ Բաժանմունքներ կան հանրապետության բոլոր շրջաններում (բացառությամբ՝ Գուգարքի) և քաղաքներում, այդ թվում՝ Քաջարանում, Չարենցավանում, Ջերմուկում։ Երևանում գործում է 8 բաժանմունք։ 1980-ի դեկտեմբերին գրասենյակում կազմակերպվել է վարչություն, որը գլխավորում է գրասենյակի կառավարիչը (վարչության նախագահ)։ 1976—1983-ին հանրապետության ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրամադրել է ավելի քան 100 միլյարդ ռուբլի կարճաժամկետ, մոտ 353 միլյոն ռուբլի երկարաժամկետ վարկ։ Ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծավալը 1983-ին կազմել է 269 միլյոն ռուբլի։ 1970—1983-ին կոլտնտեսություններին տրամադրել է ավելի քան 211 միլիոն ռուբլի երկարաժամկետ և 1,02 միլիարդ ռուբլի կարճաժամկետ վարկ։

ԳրականությունԽմբագրել

Госбанк СССР и его роль в развитии экономики страны (1921—1981 гг․), М․, 1981․ Վ․ Աղասյան