Ոսկե վարդ, Կաթոլիկ եկեղեցու Հռոմի պապերի կողմից ամենամյա օրհնվող ոսկյա զարդարանք։ Երբեմն համարվում է ակնածանքի կամ սիրո խորհրդանիշ։ Ստացողների թվում են եղել եկեղեցիներ ու սրբավայրեր, թագավորներ, ռազմական գործիչներ ու կառավարություններ։

Ջիուզեպպե և Պիետրո Պաոլո Սպագնայի հեղինակած ոսկե վարդը։ Հռոմ, մոտավորապես 1818/19 թվական։ Պահպանվում է Վիեննայի Հոֆբուրգ կայսերական պալատում։

Նշանակություն և սիմվոլիզմ խմբագրել

 
Մինուչիո դա Սիենայի ոսկե վարդը (1330), որը Հռոմի պապ Ջոն XXII-ը նվիրել է Նեուչաթելի կոմս Ռուդոլֆ III Նիդաուացուն

Վարդն օրհնում են Մեծ Պասի չորրորդ կիրակի օրը (նաև հայտնի որպես Վարդի կիրակի), երբ վարդագույն հանդերձներն ու վարագույրները փոխարինում են եկեղեցական մանուշակագույնին՝ պահքի հանդիսավորության մեջ հույս ու հրճվանք խորհրդանշելով։ Ամբողջ պահքի ընթացքում կաթոլիկներն աղոթում են, պաս պահում, ինքնախարազանվում ու խորհրդածում մեղքի ու դրա բացասական հետևանքների շուրջ, բայց Վարդի կիրակին հնարավորություն է տալիս հետ նայել Քրիստոսի մահվանն ու անհամբերությամբ սպասել նրա բաղձալի հարությանը։ Գեղեցիկ ոսկե վարդը խորհրդանշում է փառավոր վեհությամբ հարություն առած Քրիստոսին (Աստվածաշնչում Մեսիային անվանում են «դաշտի ծաղիկ ու հովիտների շուշան»)[1]։ Ըստ Հռոմի պապ Լեո XIII-ի՝ վարդի բույրը «խորհրդանշում է Քրիստոսի բույրը, որը նրա հավատարիմ հետևորդները պետք է լայնորեն սփռեն», իսկ փշերն ու ծաղկաթերթերի վարդագույնը վերագրվում են նրա արյունալի տառապանքին։

Հռոմի պապերից շատերն են իրենց քարոզներում ու նամակներում բացատրել վարդի առեղծվածային նշանակությունը։ Իննոկենտիոս III-ն ասում էր․ «Վարդի կիրակին ներկայացնում է սերը ատելությունից հետո, ուրախությունը վշտից հետո, լիությունը քաղցից հետո, ուրեմն և վարդն իր գույնով, բույրով ու ճաշակով բնութագրում է սեր, ուրախություն ու հագեցվածություն համապատասխանաբար»։

Ժամանակակից վարդի պատմություն ու զարգացում խմբագրել

Մշակում խմբագրել

Ծաղիկ

Նախքան Սիքստոս IV պապի (1471–84) գահկալությունը, ոսկե վարդը բաղկացած էր մաքուր ոսկուց պատրաստված մեկ ծաղիկից, որը թեթև կարմիր էին գունավորում։ Հետագայում վարդը զարդարելու համար ծաղկաթերթերին ու վարդի մեջ ավելացվել են սուտակներ ու այլ թանկարժեք քարեր։

Հռոմի պապ Սիքստոս IV-ը մեկ վարդը փոխարինել է տաս և ավելի վարդերի փնջով, որոնցից ամենամեծի շուրջը խմբված էին համեմատաբար ավելի փոքրերը։ Կենտրոնական վարդի մեջտեղում շաղափված կափարիչով մի փոքրիկ գավաթ է, որի մեջ վարդն օրհնելիս պապը մուշկ ու անուշաբույր բալզամ է լցնում։ Ամբողջը պատրաստված է մաքուր ոսկուց, սակայն չափը, կշիռն ու զարդարանքները կարող են տարբեր լինել։ Սկզբնապես վարդն ունեցել է երեք դյույմ բարձրություն ու տեղավորվում էր պապի ձախ ձեռքում, մինչ նա աջով օրհնում էր հավաքված բազմությանը։ Հետագայում ավելացվել են ծաղկամանն ու տակդիրը։

Ծաղկաման և տակդիր

Ծաղկամանն ու դրա տակ գտնվող տակդիրը բազմազանվում են ըստ պատրաստման նյութի, կշռի ու ձևի։ Սկզբում դրանք պատրաստվում էին ոսկուց, հետագայում փոխարինվել են ոսկեզօծած արծաթով։ Տակդիրը կարող է լինել եռանկյունաձև, քառանկյունաձև կամ ութանկյունաձև ու դրվագվածված տարբեր զարդարանքներով, ինչպես նաև տվյալ վարդը պատվիրած Հռոմի պապի զինանշանով։

Զարդարանքի արժեք խմբագրել

 
Վատիկանի գրադարանի ոսկե վարդը

Վարդի արժեքը կախված էր պապի առատաձեռնությունից ու տվյալ ժամանակի տնտեսական հանգամանքներից։ Բալդասսարին նշում էր, թե 1650 թվականին շնորհված վարդն արժեր 500 էքյու (ոսկեդրամ), որը հավասար էր մոտավորապես 1․7 կգ ոսկու։ Հռոմի պապ Ալեքսանդր VII-ի շնորհած վարդերն համապատասխանաբար արժեին 800 և 1200 էքյու։ Ֆրանսիայի թագուհի Մարիա Թերեզա Ավստրիացուն Կլեմենտ IX պապի կողմից ուղարկված վարդն արժեր 1600 էքյու, որը հավասար էր ութ ֆունտ ոսկու։ Պատրաստվել են վարդեր 1450 էքյու արժողությամբ[2], իսկ 19-րդ դարում նաև 2000 էքյու և ավելի արժեքով[3]։

Ծագում խմբագրել

Վարդեր նվիրելու ավանդույթը փոխարինել է կաթոլիկ ղեկավարներին ոսկե բանալիներ ուղարկելու ավանդույթին։ Վարդերի ու բանալիների միջև որոշակի նմանություններ կան․ երկուսն էլ պատրաստված էին մաքուր ոսկուց ու օրհնված պապի կողմից, նաև հանդիսանում էին սուրբ մասունքներ։

Վարդերի ավանդույթի հիմնադրման ստույգ ժամկետը հայտնի չէ։ Ոմանք պնդում են, թե այն եղել է Կառլոս Մեծից (742-814) առաջ, մյուսների կարծիքով այն սկզբնավորվել է 12-րդ դարավերջին։

Ավանդույթը, որը սկզբնավորվել էր, երբ պապերը Ավինյոն էին տեղափոխվել, շարունակվել է նրանց Հռոմ վերադառնալուց հետո նաև։ Պապական արքունիքի ամենաարժանավոր արքայազնը հանդիսավոր արարողությամբ պապից ստանում էր վարդը, իսկ տասնյոթերորդ դարասկզբից վարդով պարգևատրվում էին միայն թագուհիներն ու արքայադուստրերը։ Կայսրերը, միապետները, թագավորներն ու արքայազնները պարգևատրվում էին օրհնված սրով ու գլխարկով, որը տղամարդկանց համար ավելի հարմար նվեր էր։ Սակայն եթե կաթոլիկ կայսրը, միապետը կամ որևէ հզոր արքայազն Հռոմում ներկա էր լինում Վարդի կիրակի օրը, նրան ոսկե վարդ էին նվիրում։

Վարդի օրհնություն խմբագրել

 
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից Վաշինգտոնի Մարիամ Աստվածածնի բազիլիկին նվիրված վարդը։

Սկզբում վարդերը չէին օրհնվում, դրանք սկսել են օրհնել արարողությունն ավելի հանդիսավոր դարձնելու ու ստացողի մոտ ակնածանք առաջացնելու համար։ Ըստ կարդինալ Պետրայի՝ վարդն առաջին անգամ օրհնել է Իննոկենտիոս IV պապը (1245–54)։ Ուրիշները պնդում են, որ Իննոկենտիոս III-ը (1198–1216), Ալեքսանդր III-ը (1159–81) կամ Լեո IX-ն (1049–55) է եղել առաջինը։ Ջիուզեպպե Կատալանուսը պնդում էր, որ թեև առաջին վարդերը օծվում էին մուշկով ու բալզամով, աղոթքներով, խնկով ու սուրբ ջրով դրանց օրհնությունն սկսվել է ավելի ուշ՝ Ջուլիուս II պապի գահակալության օրոք (1503–13)։ Մեր օրերում պապը վարդն օրհնում է ամեն տարի, բայց միշտ չէ, որ այն նոր է լինում կամ տարբեր․ հին վարդն օրհնվում է այնքան ժամանակ, մինչև որ նվիրվում է որևէ մեկին։

Նախքան պապական իշխանությունն Ավինյոն տեղափոխելը վարդն օրհնում էին այն պալատի ավանդատանը, որտեղ գտնվում էր պապը։ Օրհնությանը հետևում էր հանդիսավոր պատարագ, որը մատուցվում էր կա՛մ անձամբ պապի, կա՛մ առաջին կարդինալ-քահանայի կողմից։ Առաջին դեպքում վարդը դրվում էր ոսկով ասեղնագործված վարդագույն մետաքսե քողի վրա, երկրորդ դեպքում պապը վարդը պահում էր իր ձեռքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնկի էր իջնում ու երգում "Laudemus in Domino"։ Վարդը ձեռքում պապը հանդիսավորությամբ վերադառնում էր Լաթեարն պալատ, իսկ Հռոմի քաղաքագլուխը նրա ձիու սանձից բռնած ուղեկցում էր նրան ու օգնում իջնել ձիուց։ Տեղ հասնելով՝ պապը վարդը տալիս էր քաղաքագլխին, որպես նրա ցուցաբերած հարգանքի փոխհատուցում։ Ավինյոնում բնակվելու տարիներին (1305–1375) պապերն իրենց սուրբ գործառույթներից շատերն իրականացնում էին իրենց պալատի մասնավոր մատուռում, սակայն Հռոմ վերադառնալուն պես վերակագնել են այս ավանդույթը։

Այժմ վարդի օրհնությունը կատարվում է ավանդատանը, իսկ պատարագը մատուցվում է պապական մատուռում։ Վարդը դրվում է վառվող մոմերով սեղանի վրա, և սպիտակ հագնված պապը՝ վարդագույն փարաջայով ու գլխին թանկարժեք խույր, սկսում է արարողությունն ընդունված խոսքերով ու աղոթքով։ Աղոթքն ավարտելուց հետո նա խունկը տեղադրում է բուրվառի մեջ, խնկարկում բալզամն ու մուշկը, հետո դրանք լցնում գլխավոր վարդի մեջ բացված փոքրիկ բաժակի մեջ։ Այնուհետև նա խնկարկում է վարդն ու այն ցողում սուրբ ջրով, որից հետո ամենակրտսեր հոգևորականը վարդը տեղափոխում է մատուռ, ու դնում խաչի տակ՝ ասեղնագործ մետաքսե քողի վրա, որտեղ այն մնում է մինչև պատարագի ավարտը։ Պատարագից հետո եկեղեցական թափորն ուղեկցում է վարդը մինչև ավանդատանը դրա համար հատկացված վայրը, որտեղ այն մնում է մինչև որևէ մեկին պարգևատրելը։

Նվիրառուներ խմբագրել

 
Շերպենհուվելի սուրբ տիրամոր բազիլիկի ոսկե վարդը

Ոսկե վարդով պարգևատրվել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ նույնիսկ մեկ ամուսնական զույգ ու եկեղեցիներ։

Մինչև տասնվեցերորդ դարը ոսկե վարդի արժանանում էին տղամարդ միապետները։ Սակայն տասնվեցերորդ դարից ի վեր ավելի տարածված է դարձել դրանով կին միապետներին կամ միապետների կանանց պարգևատրելը։ Վերջին տղամարդը, ով արժանացել է ոսկե վարդի, Վենետիկի դուքս Ֆրանչեսկո Լորեդանն էր 1759 թվականին։ Ոսկե վարդի արժանացած վերջին կինն ու միապետը Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի Շառլոտան էր 1956 թվականին։ .

Ոսկե վարդի արժանացած գլխավոր եկեղեցիներն են՝ Սուրբ Պետրոսի տաճարը (հինգ վարդ), Լաթերանի բազիլիկ եկեղեցին (չորս վարդ)[4] և Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (երկու վարդ)[5]։

  • Քսաներորդ դարում Հռոմի պապեր Պիոս X-ը, Բենեդիկտոս XV-ը, Ջոն XXIII-ը և Հովհաննես Պողոս I-ը ոսկե վարդեր չեն նվիրել։
  • Հռոմի պապ Պիոս XI-ը վերականգնել է ավանդույթը, որը շարունակել է Պիոս XII-ը։
  • Հռոմի պապ Պողոս VI-ը (1963–1978) հինգ պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը (1978–2005) ինը պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը (2005–2013) տասնութ պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր գահակալության ընթացքում ոսկե վարդի հինգ պարգևատրում է արել (2013 թվականի նոյեմբերին, 2016 թվականի հուլիսին, 2017 թվականի մայիսին ու հոկտեմբերին, 2019 թվականի հունիսին)։

Հռոմի պապ Պողոս VI-ից սկսած բոլոր ոսկե վարդերը նվիրվել են եկեղեցիների, Բենեդիկտոս XVI-ի պարգևատրումները եղել են կույս Մարիամի սրբավայրերին։

Տարի Ստացող Հռոմի Պապ Ստացողի տեսակ Աշխարհագրական տարածք Նշումներ
1096 Անժուի կոմս Ֆուլք IV Ուրբանոս II տղամարդ Ֆրանսիա [6]
1148 Լեոնի ու Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VII Յուջին III տղամարդ Իսպանիա
1163 Ֆրանսիայի թագավոր Լուի VII Երիտասարդ Ալեքսանդր III տղամարդ Ֆրանսիա
1182 Շոտլանդիայի թագավոր Ուիլյամ I Առյուծ Լուցիուս III տղամարդ Շոտլանդիա
1227 Ռայմոնդո Օրսինի Գրեգորի IX տղամարդ Իտալիա [7]
1244 Լիոնի սուրբ Ջուսթի եկեղեցի Իննոկենտիոս IV եկեղեցի Ֆրանսիա [7]
1304 Պերուջայի Սան Դոմենիկո եկեղեցի Բենեդիկտ XI եկեղեցի Իտալիա [7]
1348 Նեապոլի թագավոր Լուի I Կլեմենտ VI տղամարդ Իտալիա
1348 Հունգարիայի թագավոր Լուի I Կլեմենտ VI տղամարդ Հունգարիա [7]
1350 Նեապոլի գլխավոր գործակալ Նիկոլո Ասցիայոլի Իննոկենտիոս VI տղամարդ Իտալիա [7]
1362-70 Դանիայի թագավոր Վալդեմար IV Ուրբանոս V տղամարդ Դանիա [7]
1368 Նեապոլի թագուհի Ջոաննա I Ուրբանոս V կին Իտալիա [7]
1369 Սուրբ Պետրոսի տաճար Ուրբանոս V եկեղեցի Իտալիա [7]
1389 Ռայմոնդո Դել Բալզո Օրսինի Ուրբանոս V տղամարդ Իտալիա [7]
1391 Ֆեռերայի մարքիզ Ալբերտո դ՛Էստե Բոնիֆեյս IX տղամարդ Իտալիա [7]
1393 Աստորե I Մանֆրեդի դա Բագնակավալլո Բոնիֆեյս IX տղամարդ Իտալիա [7]
1398 Ֆոլինյոյի լորդ Ուգոլինո III Տրինչի Բոնիֆեյս IX տղամարդ Իտալիա [7]
1410 Ֆեռերայի մարքիզ Նիկոլո III դ՛Էստե Հակապապ Ալեքսանդր V տղամարդ Իտալիա [8]
1411 Ֆրանսիայի թագավոր Շառլ Խելագար Հակապապ Ջոն XXIII տղամարդ Ֆրանսիա [8]
1413 Իմմոլայի լորդ Լուիջի Ալիդոսի Հակապապ Ջոն XXIII տղամարդ Իտալիա [8]
1415 Սիգիզմունդ I Հակապապ Ջոն XXIII տղամարդ Գերմանիա [8]
1419 Ֆլորենցիայի Հանրապետություն Մարտին V տղամարդ Իտալիա [8]
1420 Ուրբինոյի կոմս Գուիդանտոնիո դա Մոնտեֆելտրո Մարտին V տղամարդ Իտալիա [8]
1435 Սիգիզմունդ I Յուջին IV տղամարդ Գերմանիա [8]
1444 Անգլիայի թագավոր Հենրի VI Յուջին IV տղամարդ Անգլիա
1448 Լեհաստանի թագավոր Կկազեմիր IV Նիկողայոս V տղամարդ Լեհաստան
1452 Հռոմեական կայսր Ֆրեդերիկ III ու կայսրուհի Էլեոնորա Նիկողայոս V ամուսնական զույգ Գերմանիա ստացել են իրենց թագադրման հաջորդ օրը
1457 Ֆրանսիայի թագավոր Շառլ Հաղթանակող Կալլիստուս III տղամարդ Ֆրանսիա
1477 Մանտուայի մարքիզ Լուսովիկո III Գոնզագա Սիքստոս IV տղամարդ Իտալիա [9]
1481 Ֆրանսիայի թագավոր Լուի XI Սիքստոս IV տղամարդ Ֆրանսիա [10]
1482 Վյուրտեմբերգի դուքս Էբերհրդ I Սիքստոս IV տղամարդ Գերմանիա
1486 Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III Իննոկենտիոս VIII տղամարդ Շոտլանդիա
1491 Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV Իննոկենտիոս VIII տղամարդ Շոտլանդիա
1493 Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I Ալեքսանդր VI կին Իսպանիա
1505 Լեհաստանի թագավոր Ալեքսանդր Յագիելլոն Ջուլիուս II տղամարդ Լեհաստան
1506 Պորտուգալիայի թագավոր Մանուել I Ջուլիուս II տղամարդ Պորտուգալիա
1514 Պորտուգալիայի թագավոր Մանուել I Լեո X տղամարդ Պորտուգալիա երկրորդ մրցանակ
1518 Սաքսոնիայի Ֆրեդերիկ III Լեո X տղամարդ Գերմանիա
1512? Անգլիայի թագավոր Հենրի VIII Ջուլիուս II տղամարդ Անգլիա
1521? Անգլիայի թագավոր Հենրի VIII Լեո X տղամարդ Անգլիա
1524 Անգլիայի թագավոր Հենրի VIII Կլեմենտ VII տղամարդ Անգլիա
1537 Մանտուայի դուքս Ֆեդերիկո II Գոնզագա Պողոս III տղամարդ Իտալիա [11] Թրենթի խորհրդի հայրերի նկատմամբ ցուցաբերած բարության համար
1543 Ֆեռերայի դուքս Էրկոլ II դ՛Էստե Պողոս III տղամարդ Իտալիա [12]
1548 Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչի Պողոս III կին Ֆրանսիա [12]
1550 Պորտուգալիայի արքայազն Խուան Մանուել Հուլիոս III տղամարդ Պորտուգալիա [12]
1551 Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ Հուլիոս III եկեղեցի Իտալիա [12]
1555 Անգլիայի թագուհի Մարի Թյուդոր Պողոս IV կին Անգլիա [12]
1557 Ալբա դե Տորմեսի դքսուհի Մարիա Էնրիկեզ Ալվարեզ դե Տոլեդո Պողոս IV կին Իսպանիա [12] Ֆեռնանդո Ալբայի կինը
1560 Մարի Ստյուարտ Պիոս IV կին Շոտլանդիա
1561 Բոհեմիայի թագուհի Էնն Պիոս IV կին Բոհեմիա [12]
1564 Լուկկայի Հանրապետություն Պիոս IV պետություն Իտալիա [12]
1572 Ֆրանսիայի թագավոր Շառլ IX Գրեգորի XIII տղամարդ Ֆրանսիա որպես հավանության նշան Բարդուղիմեոսյան գիշերվա մեջ թագավորի խաղացած դերի համար
1574, մարտի 24 Խուան Ավստրիացի Գրեգորի XIII տղամարդ Իսպանիա տրվել է Նեապոլի սբ․ Կլարա եկեղեցում, որպես նորին սրբություն պապի հայրական սիրո նշան[13]
1592 Ֆրանսիայի ու Նավարայի թագավոր Հենրի IV Կլեմենտ VIII տղամարդ Ֆրանսիա
1597 Մորոսինա Մորոսինի Կլեմենտ VIII կին Վենետիկ տրվել է որպես Վենետիկի թագուհի թագադրման արարողության ժամանակ
1598 Իսպանիայի թագուհի Մարգարեթ Ավստրիացի Կլեմենտ VIII կին Իսպանիա ստացել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի հետ ամուսնության օրը
1607 Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ Պողոս V եկեղեցի Իտալիա [14]
1610 Սանկտա Սանկտորում (սրբություն սրբոց) Պողոս V եկեղեցի Իտալիա [14]
1625 Անգլիայի ու Շոտլանդիայի թագուհի Հենրիետտա Մարիա Ուրբանոս VIII կին Անգլիա և Շոտլանդիա [14] ստացել է Ամիենսում
1626/7 Տուսկանիայի մեծ դուքս Ֆերդինանդ II Ուրբանոս VIII տղամարդ Իտալիա [14]
1628 Մարիա Մագդալինա Ավստրիացի Ուրբանոս VIII կին Իտալիա [14]
1630 Հունգարիայի թագուհի Մարիա Աննա Իսպանացի Ուրբանոս VIII կին Գերմանիա [14] հետագայում՝ կայսրուհի
1631 Հռոմի պրեֆեկտ Թադեո Բարբերինի Ուրբանոս VIII տղամարդ Իտալիա [14] պապի զարմիկն էր
1634 Սուրբ Պետրոսի տաճար Ուրբանոս VIII եկեղեցի Իտալիա [14]
1635 Բավարիայի դքսուհի Մարիա Աննա Ուրբանոս VIII կին Գերմանիա [15]
1649 Իսպանիայի թագուհի Մարիանա Իննոկենտիոս X կին Իսպանիա [16]
1651? Լեհաստանի թագուհի Մարի Լուիզ Իննոկենտիոս X կին Լեհաստան [16]
1654 Մոդենայի դքսուհի Լուկրեցիա Իննոկենտիոս X կին Իտալիա [16]
1658 Սիենայի տաճար Ալեքսանդր VII եկեղեցի Իտալիա [16] պապի հայրենի քաղաքի տաճարն է
1668 Մարիա Թերեզա Ավստրիացի Ալեքսանդր VII կին Ֆրանսիա իր փոքրիկ որդու համար, որի կնքահայրը պապն էր
1672 Լեհաստանի թագուհի Էլենոր Կլիմենտ X կին Լեհաստան
1684 Լեհաստանի թագուհի Մարի Կազեմիր Լուիզ Իննոկենտիոս XI կին Լեհաստան
1699 Սուրբ հռոմեական կայսրության կայսրուհի Վիլհելմինա Ամալիա Իննոկենտիոս XII կին Գերմանիա
1701 Մարիա Լուիզա Սավոյացի Կղեմես XI կին Իսպանիա
1726 Տուսկանիայի մեծ արքայադուստր Վիոլանտ Բեատրիս Բենեդիկտ XIII կին Իտալիա [17]
1736 Լեհաստանի թագուհի Մարիա Ջոզեֆա Կլեմենտ XII կին Լեհաստան [18]
1759 Վենետիկի քաղաքագլուխ Ֆրանչեսկո Լորեդան Կլեմենտ XIII տղամարդ Իտալիա
1776 Տեսչենի դքսուհի Մարիա Քրիստինա Պիոս VI կին Ավստրիա
1784 Պարմայի դքսուհի Մարիա Ամալիա Պիոս VI կին Իտալիա
1790 Նեապոլի թագուհի Մարիա Կարոլինա Պիոս VI կին Իտալիա
1819 Ավստրիայի կայսրուհի Կարոլին Ագուստա Լեո XII կին Ավստրիա
1825 Սարդինիայի թագուհի Մարիա Թերեզա Լեո XII կին Իտալիա
1830 Չինգոլիի տաճար Պիոս VIII եկեղեցի Իտալիա [19] պապի հայրենի քաղաքի տաճարը
1832 Հունգարիայի թագուհի Մարիա Աննա Գրիգոր XVI կին Ավստրիա [19] հետագայում՝ Ավստրիայի կայսրուհի
1833 Սուրբ Մարկոսի տաճար Գրիգոր XVI եկեղեցի Իտալիա [19]
1842 Պորտուգալիայի թագուհի Մարիա II Գրիգոր XVI կին Պորտուգալիա
1849 Արքայադուստր Մարիա Պիա Սավոյեցի Պիոս IX կին Իտալիա տրվել է իր կնքահոր կողմից իր մկրտության օրը, հետագայում՝ Պորտուգալիայի թագուհիg
1856 Ֆրանսիայի կայսրուհի Եվգենյա Պիոս IX կին Ֆրանսիա
1861 Սիցիլիայի թագուհի Մարիա Սոֆի Պիոս IX կին Իտալիա
1868 Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացի Պիոս IX կին Ավստրիա
1868 Իսպանիայի թագուհի Իզաբելա II Պիոս IX կին Իսպանիա
1870 Սանտ՛Անտոնիո դեի Պորտոգեշի եկեղեցի Պիոս IX եկեղեցի Իտալիա [20]
1877, սեպտ․ Լուրդի տիրամոր սրբավայր Պիոս IX դամբարան Ֆրանսիա [21]
1886 Մարիա Քրիստինա Ավստրիացի Լեո XIII կին Իսպանիա
1888 Բրազիլիայի կայսերական արքայադուստր Իզաբել Լեո XIII կին Բրազիլիա տե՛ս «Ոսկե օրենք»
1892 Պորտուգալիայի թագուհի Ամելի Լեո XIII կին Պորտուգալիա
1893 Բելգիայի թագուհի Մարի Հենրիետ Լեո XIII կին Բելգիա
1923 Իսպանիայի թագուհի Վիկտորիա Յուջին Պիոս XI կին Իսպանիա
1926 Բելգիայի թագուհի Էլիսաբեթ Պիոս XI կին Բելգիա
1930 Իտալիայի թագուհի Էլենա Պիոս XI կին Իտալիա [22]
1937 Իտալիայի թագուհի Էլենա Պիոս XI կին Իտալիա [23] ամուսնության 40-ամյակի առթիվ
1953 Սե տաճար Պիոս XII եկեղեցի Հնդկաստան [24] տեղադրվել է Ֆրենսիս Զավիերի գերեզմանին
1956 Շառլոտա (Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի) Պիոս XII կին Լյուքսեմբուրգ
1964 Սուրբ Ծննդյան տաճար Պողոս VI եկեղեցի Պաղեստին [25]
1965 Ֆաթիմայի սրբավայր Պողոս VI դամբարան Պորտուգալիա [26]
1966, մարտի 25 Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի (Մեխիկո) Պողոս VI եկեղեցի Մեքսիկա [24]
1967 Ապարեսիդայի տիրամոր բազիլիկ Պողոս VI եկեղեցի Բրազիլիա [24]
1979, հունիս Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը Հովհաննես Պողոս II դամբարան Լեհաստան [27]
1979, սեպտ․ Նոքի դամբարան Հովհաննես Պողոս II դամբարան Իռլանդիա [28]
1982, հունիս Աստվածամոր բազիլիկ (Լուհան) Հովհաննես Պողոս II դամբարան Արգենտինա [29][30][31][32]
1987, հունիս Կալվարի Զեբժիդովսկա Հովհաննես Պողոս II դամբարան Լեհաստան [33]
1988, մայիսի 14 Տիրամոր ավետարանչության սրբավայր Հովհաննես Պողոս II դամբարան Լիմա, Պերու [34]
2000, դեկտ․ Լորետոյի սուրբ շենք Հովհաննես Պողոս II դամբարան Իտալիա [35]
2004, օգոստ․14 Լուրդեսում տիրամոր սրբավայր Հովհաննես Պողոս II դամբարան Ֆրանսիա [36] երկրորդ մրցանակ
2004, հոկտ․ 17 Քվեբեքի սուրբ Ջոզեֆ բազիլիկ Հովհաննես Պողոս II եկեղեցի Մոնրեալ, Կանադա

[37]

2004, դեկտ․ Պպորտուգալիայի Սամեյրո սրբավայր Հովհաննես Պողոս II դամբարան Բրագա, Պորտուգալիա

[38]

2006 Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը Բենեդիկտոս XVI դամբարան Լեհաստան [39] երկրորդ մրցանակ
2007, մայիսի 12 Ապարեսիդայի տիրամոր բազիլիկ (" Ապարեսիդայի նոր բազիլիկ") Բենեդիկտոս XVI դամբարան Բրազիլիա երկրորդ մրցանակ։ Առաջինը տրվել էր 1967 թվականին, երբ նոր բազիլիկը դեռ չէր կառուցվել 1980 թվականին[40]
2007, սեպտ․ 8 Մարիազելլի բազիլիկ Բենեդիկտոս XVI դամբարան Ավստրիա [41][42]
2008, ապր․ 9 Ալթյոթինգի տիրամոր եկեղեցի Բենեդիկտոս XVI դամբարան Ալթյոթինգ, Գերմանիա [43]
2008,ապր․ 16 Վաշինգտոնի տիրամոր տաճար Բենեդիկտոս XVI դամբարան Վաշինգտոն, ԱՄՆ [44]
2008, մայիսի 17 Միսերիկորդիայի տիրամոր սրբավայր Բենեդիկտոս XVI դամբարան Սավոնա, Իտալիա [45]
2008, մայիսի 18 Դելլա Գուարդիայի տիրամոր սրբավայր Բենեդիկտոս XVI դամբարան Ջենովա, Իտալիա [45]
2008, սեպտ․ 7 Բոնարիայի տիրամոր տաճար Բենեդիկտոս XVI դամբարան Քագլիարի, Իտալիա [45]
2008, հոկտ․ 19 Պոմպեի կույս Մարիամի եկեղեցի Բենեդիկտոս XVI դամբարան Պոմպեյ, Իտալիա [46]

[47]

2009, ապր․ 28 Խաչի տիրամոր եկեղեցի Բենեդիկտոս XVI դամբարան Աքուիլա, Իտալիա երկրաշարժից հետո[48]
2009, մայիս Եվրոպայի տիրամոր տաճար Բենեդիկտոս XVI դամբարան Ջիբրալթար [49][50]
2009,նոյ․ 22 Գաբեզայի տիրամոր բազիլիկ Բենեդիկտոս XVI դամբարան Ժաեն, Իսպանիա [45]
2010 Դել Վալլեի բազիիկ տաճար Բենեդիկտոս XVI եկեղեցի Արգենտինա [32][51]
2010, ապր․ 18 Տա՛ Պինուի բազիլիկ Բենեդիկտոս XVI դամբարան Մալթա [52]
2010, մայիսի 12 Ֆաթիմայի սրբավայր Բենեդիկտոս XVI դամբարան Պորտուգալիա երկրորդ մրցանակ[53]

[54]

2010, օգոստ․ 23 Վալլեյի տիրամոր սրբավայր Բենեդիկտոս XVI դամբարան Կատամարկա, Արգենտինա [55]
2010, նոյ․ 13 Սոկորոյի սրբավայր Բենեդիկտոս XVI դամբարան Վալենսիա, Վենեսուելա [56]
2011, մայ․15 Շերպենհուվելի սուրբ տիրամոր բազիլիկ Բենեդիկտոս XVI դամբարան Բելգիա

[57]

2012, մարտի 26 Դե լա Կարիդադ տիրամոր բազիլիկ Բենեդիկտոս XVI եկեղեցի Քոբրե, Կուբա [58][59]
2013, նոյ․ 22 Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի (Մեխիկո) Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Մեքսիկա

[60] երկրորդ մրցանակ

2016, հուլ․28 Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Լեհաստան [61] երրորդ մրցանակ
2017, մայ․13 Ֆաթիմայի սրբավայր Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Պորտուգալիա երրորդ մրցանակ[62]
2017, հոկտ․ 7 Ապարեսիդայի նոր բազիլիկ Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Բրազիլիա երրորդ մրցանակ, որը խորհրդանշում է սրբապատկերի 300 ամյակը[63]
2019, հունիսի 1 Սիկսոմլյոյի տիրամայր Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Տրանսսիլվանիա, Ռումինիա [64]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. of Solomon%202:1&verse=63&src=! Song of Solomon 2:1 63
  2. Antonio Baldassari, La rosa d'oro, che si benedice nella quarta domenica di quaresima dal sommo pontefice (1709), 190f.
  3. Rock, P.M.J., "Golden Rose" in The Catholic Encyclopedia (1909).
  4. According to some sources, two of the four roses were given to the basilica proper and two to the chapel called Sancta Sanctorum.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Gaetano Moroni, "Rosa d'Oro", Dizionario di erudizione storico-ecclesiastica (Venezia: Tipografia Emiliana, 1852), LIX, 116.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Moroni, LIX, 125.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Moroni, LIX, 126.
  9. Treccani.it. Ludovico III Gonzaga.
  10. Joseph Combet (1903). Louis XI et le Saint-Siège: 1461-1483 (French). Paris: Hachette. էջ 186.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Moroni, LIX, 130-31.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Moroni, LIX, 131.
  13. Coloma, Luis. «The Story of Don John of Austria».
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Moroni, LIX, 135.
  15. Moroni, LIX, 135-36.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Moroni, LIX, 136.
  17. Young, G. F.: The Medici: Volume 2, E. P. Dutton and Company, 1920, p. 488
  18. Rożek, M.: The Royal Cathedral at Wawel, Interpress, 1981, p. 158 and 165
  19. 19,0 19,1 19,2 Moroni, LIX, 144.
  20. Lodovico Antonio Muratori, Annali d'Italia dal principio dell'era volgare sino all'anno 1750 (Firenze: Leonardo Marchini, 1827), XXXIII, 33.
  21. [1]
  22. "Pontiff Will Bless Golden Rose Today", New York Times (March 30, 1930): 25.
  23. "Pope Blesses Gift for Queen Elena", New York Times (March 8, 1937): 12.
  24. 24,0 24,1 24,2 Bernard Berthod and Pierre Blanchard, Trésors inconnus du Vatican: cérémonial et liturgie (Paris: Editions de l'Amateur, 2001), 300.
  25. "Paul VI Starts Trip to the Holy Land", New York Times (January 4, 1964): 1.
  26. "Pontiff Adjourns Vatican Council and Honors Mary", New York Times (November 22, 1964): 1.
  27. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  28. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  29. [2]
  30. Papal honors Արխիվացված 2013-04-15 archive.today
  31. Basílica Nacional Nuestra Señora de Luján
  32. 32,0 32,1 «Rosa de Oro y los papas (Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. (Polish)
  34. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  35. http://visnews-en.blogspot.nl/2000/12/cardinal-places-golden-rose-in-marian.html
  36. A Papal rose in tribute to the "Queen" of joy and sorrow"
  37. "Pope honors largest shrine to St. Joseph with Golden Rose"
  38. [3]
  39. http://robertaconnor.blogspot.nl/2011/05/fatima-golden-rose-benedict-and-escriva.html
  40. http://www.marana-tha.net/wp/?p=442
  41. (in German)
  42. «Papst brachte "Goldene Rose" nach Mariazell» (German). 2007 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. http://www.catholicculture.org/news/features/index.cfm?recnum=57728
  44. «Basilica of the National Shrine of the Immaculate Conception» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  45. 45,0 45,1 45,2 45,3 http://popes-and-papacy.com/wordpress/the-golden-rose-more-information-directly-from-the-vatican/
  46. [4]
  47. Pastoral Visit to the Pontifical Shrine of Pompeii
  48. http://www.vatican.va/holy_father/benedict_xvi/speeches/2009/april/documents/hf_ben-xvi_spe_20090428_sisma-laquila_sp.html
  49. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  50. It was conferred by Cardinal Jose Saraiva Martins, Prefect Emeritus of the Sacred Congregation for the Causes of Saints, Pope Benedict XVI's special envoy [5] at the celebrations of the closure of the Jubilee to mark the 700th Anniversary of the veneration of Our Lady of Europe [6].
  51. Basílica Nacional Nuestra Señora del Valle
  52. http://www.vatican.va/holy_father/benedict_xvi/angelus/2010/documents/hf_ben-xvi_reg_20100418_floriana_en.html
  53. http://www.zenit.org/en/articles/fatima-shrine-receives-golden-rose
  54. ZENIT - Fatima Shrine receives Golden Rose
  55. http://www.zenit.org/en/articles/pope-sends-golden-rose-to-our-lady-in-argentina
  56. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  57. «Pauselijke en Internationale Erkenning voor Scherpenheuvel» (Dutch). Kerknet. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. http://www.catholicnewsagency.com/news/pope-to-place-golden-rose-before-patroness-of-cuba/
  59. «Pope gives Golden Rose to sanctuary of the Virgen de la Caridad de Cobre». News.va. 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  60. «Pope Francis sends golden rose to Our Lady of Guadalupe». CNA. 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  61. «Mass in the Jasna Góra shrine on the 1050th anniversary of the baptism of Poland: leave behind all past wrongs and wounds, and build fellowship with all». press.vatican.va. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  62. «Papa Francisco oferece a terceira Rosa de Ouro ao Santuário de Fátima». publico.pt. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  63. http://www.a12.com/santuario/noticias/papa-francisco-concede-terceira-rosa-de-ouro-ao-santuario-nacional
  64. Grogan, Courtney. «Pope Francis celebrates Mass at Transylvania's Marian pilgrimage shrine». Catholic News Agency (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել