Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)
Ջեյմս III (հուլիսի 10, 1451, Ստիրլինգ ամրոց - հունիսի 11, 1488, Ստերլինգ, Շոտլանդիա), Շոտլանդիայի թագավոր 1460 - 1488 թվականների ընթացքում։ Ջեյմսը չսիրված ու անարդյունավետ միապետ էր, քանի որ չէր կարողանում արդարամտորեն վարել արդարադատության գործերը, հետապնդում էր Անգլիայի թագավորության հետ դաշնակցելու քաղաքականություն և օտարացել էր իր բազմանդամ ընտանիքի համարյա բոլոր անդամներից։ Սակայն Մարգարեթ Դանիացու հետ նրա ամուսնության շնորհիվ Շոտլանդիան ձեռք է բերել Օրկնեյան և Շետլանդյան կղզիները։
Ջեյմս III | |
---|---|
Ծնվել է՝ | հուլիսի 10, 1451 |
Ծննդավայր | Ստիրլինգ ամրոց |
Մահացել է՝ | հունիսի 11, 1488 (36 տարեկան) |
Վախճանի վայր | Ստերլինգ, Շոտլանդիա |
Երկիր | Շոտլանդիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)[1] |
Մայր | Մերի Գուելդերս[1] |
Երեխաներ | Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)[1], James Stewart, Duke of Ross?[2] և John Stewart, Earl of Mar?[2] |
Հավատք | կաթոլիկություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ |
Նրա հեղինակությունը որպես Շոտլանդիայում Վերածննդի շրջանի առաջին միապետ երբեմն չափազանցված է, որովհետև հիմնված է հետագա տարեգիրների մեղադրանքների վրա, թե նա ավելի շատ հետաքրքրվում էր տղամարդուն ոչ հարիր այնպիսի զբաղմունքներով, ինչպիսին էր երաժշտությունը որսորդության ու ձիավարելու փոխարեն, ինչպես նաև իր թագավորությունը պատերազմի մեջ ներքաշելով։ Իրականում նրա գահակալության գեղարվեստական ժառանգությունը չնչին է, հատկապես նրա հաջորդներ Ջեյմս IV-ի ու Ջեյմս V-ի գահակալության հետ համեմատած։ Նրա թագավորության օրոք թողարկվել են մետաղադրամներ, որոնցում թագավորը պատկերված է երեք քառորդ պրոֆիլով ու իր կայսերական թագով, նկարվել է Հուգո վան դեր Գուսի սուրբ երրորդության որմնանկարը, որը հավանաբար թագավորի հանձնարարությամբ չի արվել, և կառուցվել է Էդինբուրգի մոտ գտնվող Ռեստալռիգ արտասովոր վեցանկյուն մատուռը, որի մտահաղացումը վերցվել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարից։
Վաղ մանկություն
խմբագրելՋեյմսը Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ի ու թագուհի Մերի Գուելդերսի որդին էր։ Նրա ծննդյան ճշգրիտ տարեթիվն ու վայրը հայտնի չեն։ Ենթադրվում է, որ նա ծնվել է 1452 թվականի մայիսին կամ 1451 թվականի հուլիսի 10-ին կամ 20-ին։ Ծննդավայրը կա՛մ Ստեռլինգ ամրոցն է, կա՛մ սբ․ Էնդրյուսի ամրոցը։ Նրա վերջին կենսագիր, պատմաբան Նորման Մաքդուգալը պնդում էր, նա ծնվել էր 1452 թվականի մայիսի վերջին Ֆայֆի սբ․ Էնդրյուսի ամրոցում։ 1460 թվականի օգոստոսի 3-ին հաջորդել է իր հորը՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ին ու թագադրվել Ռոքսբուրգշայրի Քեսլո վանքում մեկ շաբաթ անց։
Նրա անչափահասության ընթացքում կառավարությունը ղեկավարում էին երեք հաջորդական խմբակցություններ․ նախ՝ թագավորի մայրը՝ Մերի Գուելդերսը (1460–1463), հետո սբ․ Էնդրյուսի եպիսկոպոս Ջեյմս Քեննեդին ու Ջիլբերթ Քեննեդին (1463–1466), այնուհետև Բոյդի 1-ին լորդ Ռոբերտ Բոյդը (1466–1469)։
Կապ Բոյդի խմբակցության հետ
խմբագրելԹագավորի կողմից Բոյդի խմբակցությունը համակրանքի չի արժանացել, քանի որ զբաղվում էր ինքնամեծարմամբ։ Լորդ Բոյդի որդի Թոմասը կարգվել է Առանի կոմս ու ամուսնացել թագավորի քրոջ՝ Մերիի հետ։ Սակայն Բոյդ ընտանիքը հաջողությամբ իրականացրել է Դանիայի թագավոր Քրիստիան I–ի դստեր՝ Մարգարեթ Դանիացու հետ 1469 թվականին թագավորի ամուսնության բանակցությունները, որը Արևմտյան կղզիների համար Նորվեգիային վճարվող տարեկան վճարի դադարեցման մաս էր կազմում (1266 թվականի Փերթի պայմանագրով համաձայնեցված), և որի արդյունքում Օրքնեյն ու Շեթլանդը, որպես Մարգարեթի օժիտ, անցել են Շոտլանդիային։ Վերոնշյալ կղզիները 1472 թվականին մշտապես գահին կցելուց հետո Շոտլանդիան հասել է իր տարածքային ամենամեծ ընդարձակմանը[3]։
Ամուսնություն
խմբագրել1469 թվականի հուլիսին Էդինբուրգի Հոլիրուդ վանքում Ջեյմսն ամուսնացել է տասներեքամյա Մարգարեթ Դանիացու հետ։ Դանիայի թագավոր Քրիստիան I-ը Օրքնեյան ու Շեթլանդյան կղզիները որպես դստեր օժիտ նվիրել է Շոտլանդիային։
Ամուսնությունից ծնվել են երեք որդիներ․
- Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV
- Ռոսսի դուքս Ջեյմս Ստյուարտ
- Մառի կոմս Ջոն Ստյուարտ
Ընդհարում Բոյդերի հետ
խմբագրելՋեյմսի ու Բոյդ ընտանիքի միջև կոնֆլիկտը ծագել է արքայադուստր Մերիի ամուսնությունից հետո։ Ռոբերտ և Թոմաս Բոյդերը (արքայադուստր Մերիի հետ) գտնվում էին երկրից դուրս, երբ նրանց ռեժիմը տապալվել է։ Հետագայում՝ 1473 թվականին, Մերիի ամուսնությունն անվավեր է ճանաչվել։ 1469 թվականին սըր Ալեքսանդր Բոյդի ընտանիքը մահապատժի է ենթարկվել Ջեյմսի կողմից։
Ջեյմս և կղզիների լորդեր
խմբագրելՋեյմսն այնքան էր հզորացել, որ փորձ է արել ղեկավարել 1475 թվականին Շոտլանդիայի արևմտյան կղզիներում ու շոտլանդական լեռնաշխարհում իշխող լորդերին։ 1462 թվականին Անգլիայի հետ լորդերի կնքած Արդթորնիշի համաձայնագիրն օգտագործել է նրանց դեմ՝ որպես թագավորակա իշխանության ուզուրպացման (բռնազավթման) ապացույց։ Ռոսսի կոմս Ջոնին պարսավանքի են ենթարկել Բյուտ կղզում գտնվող Ռոթսեյ ամրոցը պաշարելու համար ու նրան հրամայվել է դեկտեմբերի 1-ին ներկայանալ Էդինբուրգ՝ դատավարության։ Չներկայանալու պատճառով նրան իրավազուրկ են հայտարարել, որից հետո 1476 թվականի հուլիսին նա եկել է Էդինբուրգ ու իրավազրկությունը չեղարկվել է, սակայն նա ստիպված էր գահին հանձնել Ռոսսի կոմսությունը, Քինթայրի ու Նափդեյլի հողերը, Ինվերնեսի ու Նեյրնի շերիֆությունները։ Դրանից հետո Ջեյմսը նրան դարձրել է պառլամենտի լորդ։ 1478 թվականի ապրիլին նա պառլամենտի առաջ պատասխան է տվել Սվին ամրոցը գրաված ապստամբներին աջակցելու համար[4]։
Անգլիայի հետ առաջին դաշինք, հետո պատերազմ
խմբագրել1470-ական թվականներին Ջեյմսի քաղաքականությունը պտտվում էր տարածքների ավելացման ու Անգլիայի հետ դաշնակցության շուրջ։ 1471 և 1473 թվականների ընթացքում նա առաջարկել է նվաճել Բրիթանին, Սենտոնժն ու Գուելդերսը։ Այս ոչ իրատեսական գաղափարները հանգեցրել են պառլամենտի քննադատությանը։
1474 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Շոտլանդիայի ապագա թագավոր Ջեյմս IV-ը պետք է ամուսնանա նրա ու Էլիզաբեթ Վուդվիլի դստեր՝ արքայադուստր Սեսիլիա Յորքեցու հետ։ Դա խելամիտ քայլ կլիներ Շոտլանդիայի համար, բայց նաև դեմ կլիներ Ռոբերտ I-ի ու անկախության պատերազմների ժամանակներից սկսված երկու երկրների միջև թշնամությանը։ Այդ պատճառով այս դաշինքն ու ամուսնության համար վճարելու նպատակով բարձրացված հարկերն այն պատճառներից էին, թե ինչու թագավորին չէին սիրում արդեն 1479 թվականին։
Բացի դա, 1470-ականններին թագավորի ու իր երկու եղբայրների՝ Ալբանիի դուքս Ալեքսանդրի ու Մառի կոմս Ջոնի միջև հակամարտությաուն էր առաջացել։ 1480 թվականին կասկածելի հանգամանքներում Մառը մահացել է, նրա կալվածքները բռնագրավվել ու հանձնվել են թագավորի սիրելիին՝ Ռոբերտ Քոչրեյնին։ 1479 թվականին Ալբանին փախել է Ֆրանսիա, որովհետև նրան մեղադրում էին պետական դավաճանության ու Անգլիայի հետ դաշինքը խախտելու մեջ։
Սակայն 1479 թվականին Անգլիայի հետ դաշինքը փլուզվում էր ու 1480–1482 թվականներին ընդմիջվող պատերազմներ էին տեղի ունենում երկու երկրների միջև։ 1482 թվականին Էդուարդ IV-ը մեծամասշտաբ հարձակում է իրականացրել Գլոուսեստերի դքսի՝ ապագա թագավոր Ռիչարդ III-ի գլխավորությամբ, որին մասնակցում էր նաև իրեն «Ալեքսանդր IV» հռչակած Ալբանիի դուքսը։ Երբ Ջեյմսը փորձել է իր ենթականերին դուրս բերել այս հարձակման դեմ, 1482 թվականի հուլիսին մի խումբ դժգոհ ազնվականներ ձերբակալել են նրան։ Ենթադրվում է, որ նրանք նախօրոք համաձայության էին եկել Ալբանիի դքսի հետ։ Թագավորին բանտարկել են Էդինբուրգյան դղյակում, ու Ալբանիի ղեկավարությամբ 1482 թվականի աշնանը նոր վարչակարգ է հաստատվել։ Այդ ընթացքում անգլիական բանակը, ի վիճակի չլինելով նվաճել Էդինբուրգյան դղյակը, սպառել է իր դրամական միջոցներն ու վերադարձել Անգլիա՝ վերջին անգամ նվաճելով Բերվիք-ըփոն-Թվիդ ամրոցը։
Իշխանության վերականգնում
խմբագրելՄինչ Ջեյմսը բանտարկված էր Էդինբուրգյան դղյակում ու դրա արդյունքում 1482-83 թվականների ընթացքում քաղաքականապես մեկուսացած՝ նրա երկու խորթ հորեղբայրները (այդ թվում և Էնդրյու Ստյուարտը) ձևավորել են նոր կառավարություն[5]։ Ջեյմսին ազատել են 1482 թվականի սեպտեմբերի վերջին[5], որից հետո նա կարողացել է Ալբանիի կառավարության անդամներին կաշառելով վերականգնել իր իշխանությունը, այնպես որ 14820 թվականի դեկտեմբերին Ալբանիի կառավարությունն արդեն կազմալուծվում էր։ 1483 թվականից նա սկսել է "կայուն կերպով նվազեցնել Ալբանիի աջակցության դրսևորումները"[5]։
1483 թվականի հունվարին Ալբանին փախել է Դանբարում գտնվող իր կալվածքները, իսկ ապրիլի 9-ին նրա հովանավոր Էդուարդ IV-ի մահը զգալիորեն թուլացրել է նրա դիրքերը։ Լոքմեյբն Ֆեյրի ճակատամարտից հետո նա նորից ստիպված էր փախչել Անգլիա, որտեղ նրան դատապարտել են[5] ու նա վերադարձել է Շոտլանդիա, ձերբաակլվել ու բանտարկվել նույն դղյակում, որտեղ Ջեյմսն էր բանտարկված եղել[5]։ Սակայն նա կարողացել է պահակին սպանելով փախչել ամրոցից՝ անկողնային սավաններից պարան հյուսելով[5]։ 1483 թվականին նա նավով մեկնել է Ֆրանսիա ու Փարիզում մենամարտի ժամանակ սպանվել Օռլեանի դքսի կողմից[5]։ Նրա աջ ձեռք հանդիսացող Ջեյմս Լիդդեյլը ձերբակալվել է ու մահապատժի ենթարկվել այս ժամանակահատվածում, իսկ 1485 թվականի օգոստոսին Ալբանիի վերջին աջակից Բոսվորտի ճակատամարտում զոհվել է[5]։
1486 թվականի մարտի 5-ին Հռոմի պապ Իննոսենտ VIII-ը ոսկե վարդ է օրհնել ու այն ուղարկել Ջեյմս III-ին։ Արժանի արքայազնին վարդ ուղարկելն ամենամյա ավանդույթ էր ու Իմոլայի եպիսկոպոսն այն բերել է Շոտլանդիա[6]։
Մահ ճակատամարտի ընթացքում
խմբագրել1480-ականների ընթացքում Ջեյմսն այդպես էլ չի ուղղել իր վարքագիծը․ շարունակվում էին Անգլիայի հետ դաշնակցելու փորձերն ու մի խումբ ազդեցիկ մագնատների կողմից չընդունված մտերիմներին ցուցաբերվող բարեհաճությունը։ Նա հրաժարվում էր ճամփորդել արդարադատություն իրականացնելու համար ու անփոփոխ կերպով բնակվում էր Էդինբուրգում։ Օտարացել էր նաև իր կնոջից՝ Մարգարեթ Դանիացուց, որն ապրում էր Ստերլինգում, ու հատկապես իր ավագ որդուց՝ նախապատվությունը տալով իր երկրորդ որդուն։
1488 թվականի հունվարին Ջեյմսը փորձել է պառլամենտում աջակիցներ գտնել՝ իր երկրորդ որդուն՝ Ռոսսի դքսին ու ևս չորս կալվածատիրոջ պառլամենտի լորդեր դարձնելով։ Բայց ընդդիմությունը՝ Անգուսի ու Արջիլի կոմսերի գլխավորությամբ, ինչպես նաև Հյում և Հոփբուրն ընտանիքները, դեմ էին։ Ջեյմսի ավագ որդին ու ժառանգը՝ ապագա թագավոր Ջեյմս IV-ը, 1488 թվականի փետրվարի 2-ին հայտնվել է ապստամբների ձեռքում։ Գուցե դժկամորեն, գուցե իր կրտսեր եղբոր նկատմամբ վերաբերմունքից դրդված՝ արքայազնը դարձել է ընդդիմադիր խմբակցության առաջնորդն ու 1488 թվականի հունիսի 11-ին Ստերլինգի մոտ տեղի ունեցած Սոչիեբուրնի ճակատամարտում թագավորը պարտություն է կրել ու սպանվել[7]։
Հայտնի չէ, արդյոք Ջեյմս III-ը զոհվել է ճակատամարտում, թե՞ սպանվել փախչելիս։ Հուղարկավորվել է Քեմբասկեննեթ վանքում[8] ու նրա գերեզմանը վերականգնվել է Վիկտորիա թագուհու կողմից 1865 թվականին[9]։
16-րդ դարի պատմագիրներ Ադամ Էյբլը, Փիթսքոթիցի Ռոբերտ Լինդսեյը, Ջոն Լեսլին ու Ջորջ Բուչանանը ենթադրում էին, որ թագավորն սպանվել է ճակատամարտից անմիջապես հետո Բենոքբուրն քաղաքի մոտ[10]։
Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ
խմբագրելՋեյմս III-ը պատկերվել է պիեսներում, պատմավեպերում ու կարճ պատմվածքներում, այդ թվում՝
- Նայջել Թրանթերի «Արքայադստեր գինը» (1994) գիրքը, որի իրադարձությունները տեղի են ունենում 1465–1469 թվականների ընթացքում։ Գլխավոր հերոսուհին Առանի կոմսուհի Մերի Ստյուարտն է՝ Ջեյմս III-ի քույրը։ Նա իր ամուսնու՝ Առանի կոմս Թոմաս Բոյդի հետ մեկնում է Դանիայի թագավոր Քրիստիան I-ի արքունիք Օրկնեյան ու Շետլանդյան կղզիները Շոտլանդական թագավորությանը միացնելու շուրջ բանակցելու համար[11]։
- Նայջել Թրանթերի «Ապագա լորդը» (1994) գիրքը, որի իրադարձությունները տեղի են ունենում 1474–1488 թվականների ընթացքում։ Նկարագրում է Ջեյմս III-ի գահակալության իրադարձությունները[12], որտեղ Ջեյմս III-ը պատկերված է արքունի աստղագուշակ ու ալքիմիկոս Ուիլյամ Շիվսի ազդեցության տակ։ Լորդ Դուգլասը կնախընտրեր Մերի Ստյուարտին տեսնել գահին[13]։
- Նայջել Թրանթերի «Ծովակալը» (2001) գիրքը, որի իրադարձությունները տեղի են ունենում 1480–1530 թվականների ընթացքում։ Նկարագրում է լարգոացի Էնդրյու Վուդի գործունեությունն ու արքայական շոտլանդական նավատորմի ստեղծումը։ Նկարագրվում է, թե ինչպես է Ջեյմս III-ը Վուդին շնորհում Շոտլանդիայի լորդ-ծովակալի կոչումը[11]։
- Ռոնա Մունրոյի «Ջեյմս III. իրական հայելի» (2014) պատմական պիեսը, որը Շոտլանդիայի ազգային թատրոնի, Էդինբուրգի միջազգային փառատոնի ու ազգային արքունական թատրոնի համարտադրություն է։ Պիեսում ներկայացված են Ջեյմսի հարաբերություններն իր կնոջ՝ Մարգարեթի հետ, արքունական ֆավորիտներն ու այն լորդերը, որոնցից նա օտարացել է[14]։
- Դորոթի Դաննեթի «Միեղջյուրի որսը» (1993) գիրքը, որը «Նիկոլոյի տունը» շարքի 5-րդ հատորն է[15]։
- Ջեյն Օլիվերի «Մայրամուտը կեսօրին» (1955) գիրքը, որը Ջեյմս IV-ի ու Ֆլոդենի ճակատամարտի գեղարվեստական մեկնաբանությունն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Lynch, Michael (1991). Scotland A New History. 155-56: Pimlico. ISBN 0-7126-9893-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ J. & R. Munro ed., Acts of the Lords of the Isles, (SHS, Edinburgh 1986), pp. lxx-lxxii
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Stevenson, 2014
- ↑ Calendar State Papers Milan, vol.1 (1912), 247: Burns, Charles, 'Papal Gifts' in Innes Review, 20 (1969), pp.150–194: Chrimes, Stanley, Henry VII, Yale (1999), 66, 330–1
- ↑ Mackie, R.L., James IV, (1958), 36–44.
- ↑ Macdougall, Norman. «James III». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/14589. (Subscription or UK public library membership required.)
- ↑ Grave of James III inscription
- ↑ Recent archaeological survey of Milton, alleged site of assassination Արխիվացված 3 Մարտ 2012 Wayback Machine. Scotlandsplaces.gov.uk. Retrieved on 2011-10-02.
- ↑ 11,0 11,1 "Nigel Tranter Historical Novels", listed by chronological order. Cunninghamh.tripod.com. Retrieved on 2011-10-02.
- ↑ "Nigel Tranter Historical Novels", listed by chronological order of events. Cunninghamh.tripod.com. Retrieved on 2011-10-02.
- ↑ "Tranter First edition books, Publication timeline", Part IV covers books published from 1991 to 2005. Cunninghamh.tripod.com (2003-03-03). Retrieved on 2011-10-02.
- ↑ «"Edinburgh International Festival 2014"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «The Unicorn Hunt by Dorothy Dunnett | PenguinRandomHouse.com». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Macdougall, Norman, James III, A Political Study, John Donald (1982)
- Stevenson, Katie (2014). Power and Propaganda: Scotland 1306-1488. Edinburgh: Edinburgh University Press. ISBN 978-0748694204.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)» հոդվածին։ |