Լյուդովիկոս VII Երիտասարդ (ֆր.՝ Louis VII le Jeune, 1120, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 18, 1180[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի արքա (1137 - 1180), Լուի VI-ի որդին։ Հարել է հոր քաղաքականությանը։ 1146 թվականին մասնակցել է խաչակրաց երկրորդ արշավանքին, հասել է մինչև Անտիոք, Տյուրոս։ Դամասկոսի վրա արշավելու ժամանակ պարտության է մատնվել և 1149 թ.-ին վերադարձել է հայրենիք։ Ամուսնացել է երեք անգամ՝ Էլեանորա Աքվիտանցու, Կոստանցիա Կաստիլիացու, Ադել Շամպանցու հետ. միայն երրորդ ամուսնությունից է ծնվել թագաժառանգ Ֆիլիպը։

Լուի VII Երիտասարդ
Ծնվել է՝1120
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է՝սեպտեմբերի 18, 1180[1]
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմԿապետինգներ
գերիշխան և միապետ
ՀայրԼյուդովիկոս VI[2]
ՄայրAdelaide of Maurienne?[2]
ԵրեխաներMargaret of France?, Մարիա, Ալիսա, Alys, Countess of the Vexin?, Ֆիլիպ II Օգոստոս[2] և Agnes of France?
Հավատքքրիստոնեություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծագում և պատանեկություն

խմբագրել

Լուի VII-ը Լուի VI Թանձրամարմինի և Ադելա Սավոյացու երկրորդ որդին էր։ Նրա հայրը, որպես համակառավարիչ, թագադրում է իր ավագ որդի Ֆիլիպ Երիտասարդին (1129 թվական), իսկ Լուի VII-ին նախանշում է հոգևոր կյանքի համար։ Սակայն Ֆիլիպը մահանում է դժբախտ պատահարի պատճառով (վայր է ընկնում ձիուց), Լուի Թանձրամարմինը երկրորդ որդուն հետ է վերցնում մենաստանից և ընդամենը 12 օր անց նրան թագադրում է որպես Ֆրանսիայի արքա։ Թագադրման արարողությունը և թագավորության օծումը Ռեյմսի տաճարում իրականացնում է անձամբ Հռոմի պապ Իննովկենտիոս II-ը։ Լուի VII-ը ամբողջ կյանքի ընթացքում պահպանում է սերը դեպի վանական կյանքը և եկեղեցական գործերին։

1137 թվականին Լուի Ավագը կազմակերպում է որդու ամուսնությունը Գիլյոմ II Աքվիտանացու դուստր և ժառանգորդ Էլեանորայի հետ։ Դրանից որոշ ժամանակ առաջ դուքսը մահացել էր Սանտիագո դե Կոմպոստելա ուխտագնացության ժամանակ և Էլեանորայի ամուսնուն պետք է բաժին հասներ ամենալայնատարած և ամենահարուստ ու ուժեղ կոմսություններից մեկը Ֆրանսիայում։ Համաձայն Օրդերիկ Վիտալիի և Քրոնիկա Մորինյիի, դուքսը իր ժառանգորդուհու ձեռքը կտակել էր Լուի Կրտսերին.

  ...Պատահել է այնպես, որ Վիլհելմը՝ կոմս դը Պուատիեն, սուրբ Հակոբին ուխտագնացության ուղևորվում է պատրաստված, ծանր հիվանդությամբ համակված և հասցվում է մահի։ Այսպիսով, երբ Տիրոջ կամքով ճակատագրական պահը մոտենում է, [նա] նկատում է, որ շնչառությունը խախտվել է. իր երկրի բարձրաստիճան և լավագույն բարոններին կանչում է, նրանց, երդման կապերով կապված, պարտադրում է, որպեսզի իր դուստրը Լուիի՝ արքա Լուիի որդու, հետ (նրանք) ամուսնությամբ կապակցվեն և հողերը նրանց երկուսին, համաձայն ամուսնական ավանդույթի, հանձնվեն։ Անձամ ինքը՝ Վիլհելմը, մարդկային գործերից ազատագրվելով, նույն այդ սուրբ Հակոբի եկեղեցում թաղվում է
- Քրոնիկա Մորինյի, col. 165.[3]:
 

1137 թվականի հուլիսին արքայազնը 500 հեծյալներից կազմված ջոկատով ժամանում է Բորդո և ամսի 25-ին պսակադրվում է Էլեանորայի հետ[4]։ Օգոստոսի 8-ին Պուատիեում նա հռչակվում է Աքվիտանիայի դուքս և Պուատիեի կոմս և նույն օրը իմանում է, որ մեկ շաբաթ առաջ մահացել է նրա հայրը, Լուի Կրտսերին թողնելով Ֆրանսիայի միակ արքա։

Թագավորում

խմբագրել

Շնորհիվ Կապետինգների տան մեջ ավագ որդիներին համակառավարիչ հայտարարելով թագի հանձնման արդեն կայացած գործընթացի, Լուի Կրտսերի գահը ոչ մեկը չի վիճարկում։ Կառավարման սկզբին արքայական կալվածքը ներառում էր Իլ դը Ֆրանսը, Օռլեանը և Բերիի մի մասը։ Լուի VII հայրը 30 տարի չդադարող մանր կռիվների ընթացքում այդ տարածքը դարձնում է բարոններից անվտանգ, ովքեր ճանապարհներին զբաղվում էին ավազակությամբ, քաղաքային և եկեղեցական համայնքների ճնշմամբ։ Այժմ կալվածքը համեմատաբար մեծ չէր, սակայն հաստատուն հիմք էր արքայական իշխանության համար։ Նոր արքայի ժամանակ իրենց դիրքը պահպանում են Լուի Թանձրամարմինի խորհրդականները՝ Սեն Դենիի աբբա Սուգերիի գլխավորությամբ։

Ամուսնության միջոցով Լուին դառնում է թագավորության ամբողջ հարավարևմտյան մասի փաստացի կառավարիչը, որը իր կալվածքից մեծ էր մի քանի անգամ։ Սակայն այդ տարածքների վրա իրական վերահսկողություն ամուսնության 15 տարիների ընթացքում նա այդպես էլ չի կարողանում։ Բացի Աքվիտանիայից, գոյություն ունեին ևս մի շարք ուժեղ կոմսություններ, որոնց կառավարիչները սահմանափակվում էին արքայական ավատատիրության ձևական ճանաչմամբ։ Նրանց մեջ առանձնանում էր Նորմանդական դքսությունը, նախկին անգլոնորմանական միապետության մասը և Անժուի կոմսությունը։

Կառավարման սկիզբ

խմբագրել

Լուին փորձում է իր մարդկանց նշանակել Աքվիտանիայի կառավարման համար։ 1138 թվականին նա ճնշում է Պուատիե քաղաքի բնակիչների խռովությունը, որոնք ձգտում էին կոմունայի կարգավիճակ ստանալուն, 1141 թվականին, կնոջ անունից, նա հավակնություններ է հայտարարում Թուլուզի կոմսության համար և արշավով շարժվում է դեպի հարավ, սակայն գրավել Թուլուզը չի հաջողվում և բավարարվում է տեղական Ալֆոնսո Իորդանի դինաստիայի ներկայացուցչի վասալային երդման ընդունմամբ։ Անդ տարիներին մշտապես տեղի էին ունենում արքայի և կղերականության հետաքրքրությունների բախումներ, կապված եկեղեցական հոգորականության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտրության հետ։ Այսպես, 1138 թվականին Լուին մերժում է հաստատել Լանի նոր եպիսկոպոսին, 1141 թվականին նա փորձում է Բուրժի արքեպիսկոպոս նշանակել իր արքունական եկեղեցու հոգևորականներից մեկին, սակայն ընտրողները գերադասում են մեկ այլ թեկնածուի։ Պուատիեյում մայր տաճարի փոխարինման հարցում արքայի դիրքորոշումը նույնպես հաշվի չի առնվում։

Եկեղեցու հետ ամենալուրջ բախումը սկսվում է արքայական զարմիկ և սենեշալ Ռաուլ Վերմանդուայի պատճառով։ Լուին համոզում է նրան բաժանվել կնոջից, որպեսզի երկրորդ անգամ ամուսնանա թագուհու քույր Պետրոնիլայի հետ (1142 թվական)։ Այդ ամուսնությունը կարևոր էր արքայի համար, քանի որ Էլեանորան դեռևս զավակներ չուներ և համապատասխանաբար Պետրոնիլան համարվում էր Աքվիտանիայի ժառանգորդուհի։ Սակայն Ռաուլի կինը ազգականուհի էր գալիս Շամպանիի կոմս Տիբո Մեծին, ով ուժեղ կոմսություն էր ստեղծել Փարիզից արևելք։ Տիբոն ստանում է պապի աջակցությունը և եկեղեցական հավաք է կազմակերպում Լանիում, որը Ռաուլի առաջին ամուսնությունը ճանաչում է օրինական և լուծարման ոչ ենթակա։ Ռաուլին վտարում են եկեղեցուց, ի պատասխան արքան բանակով ներխուժում է Շամպան։

Ռազմական գործողություններում հաջողությունը Լուիի կողմն էր, սակայն նա խախտում է Աստծո խաղաղությունը, իսկ Վիտրի քաղաքի գրավման ժամանակ մեկ ու կես հազար բնակիչներ, ովքեր փակվել էին եկեղեցում, զոհվում են հրդեհից։ Այդ իրադարձությունը ոչ միայն վարկաբեկում են արքային, այլև նրա համար դառնում է մեծ անձնական ցնցում։ Նա հաշտվում է կոմս Տիբոյի հետ, իսկ Ռաուլ Վերմանդուան մնում է ինտերդիկտի (եկեղեցական գործողությունների և պահանջների ժամանակավոր արգելում) տակ մինչ իր առաջին կնոջ մահը, որից հետո եկեղեցին ճանաչում է Ռաուլի և Պետրոնիլայի ամուսնությունը կայացած։

Մասնակցություն խաչակրաց երկրորդ արշավանքին

խմբագրել

Երբ Արևմտյան Եվրոպայում, Եդեսիայի անկման մասին լուրերի ազդեցության տակ (1144 թվական), սկսվում են նոր խաչակրաց արշավանքի մասին խոսակցություններ, Լուի VII-ը Բուրժայում հավաքի ժամանակ հայտարարում է, որ նա «կընդունի խաչը» և ինքն անձամբ կգլխավորի դեպի Սուրբ Երկիր նոր համընդհանուր արշավը։ Մինչ նրան արքայական կարգի անձինք խաչակրաց արշավանքներին մասնակցություն չէին ունեցել, հնարավոր է, այդ քայլի դրդապատճառ է հանդիսացել իր մեղքերի քավության ցանկությունը, կապված Վիտրիի դեպքերի հետ։ Պաշտոնապես Լուին խաչն ընդունել է 1146 թվականի մարտի 31-ին, Վեզլեում, Բեռնարդ Կլերվոսկու ձեռքից։

Հայտարարվում է, որ միապետի բացակայության ժամանակ նրա կարողությունը, այսինքն ամբողջ թագավորությունը, պետք է գտնվի անձամբ Աստծո պաշտպանության տակ և կառավարվի Դիոնիս Փարիզեցու կողմից, այսինքն Սեն Դենի աբբայության՝ ի դեմս Սուգերիի։ 1147 թվականի ամռանը Լուին հսկայական բանակի գլխավորությամբ, հավաքված ամբողջ թագավորությունից, շարժվում է դեպի արևելք։

Սկզբնապես ենթադրվում էր անցնել Իտալիայի միջով և այնտեղից ծովի միջով ուղևորվել Պաղեստին՝ Լուիի դաշնակից Ռոջեր Սիցիլիացու հետ։ Սակայն կայսր Կոնրադը, ով նույնպես ընդունել էր խաչը, ֆրանսիական արքային համոզում է գնալ Բալկանների միջով։ Լուին Կոստանդնուպոլիս է ժամանում հոկտեմբերի 4-ին, երբ գերմանական խաչակիրները արդեն ժամանել էին Փոքր Ասիա։ Այստեղ նա պայմանագիր է կնքում կայսր Մանուիլի հետ, վերջինից սիրիական քրիստոնյաների ավատային կախման մասին և առանց հապաղման ուղևորվում է Բոսֆորի արևելյան ափ, հույները, բաքվելով խաչակիրների կողոպուտների հետ, ստահոդ լուրեր են տարածում այն մասին, որ գերմանացիները արդեն հաղթել են բոլոր մուսուլմաններին և ֆրանսիացիները երկյուղ էին կրում, որ իրենց փառքի բաժին չի մնա։

Իրականում գերմանացիները պարտություն էին կրել Դորիլեեի մոտ և նահանջում են դեպի Նիկիա։ Այստեղ Լոին հանդիպում է Կոնրադի հետ և խաչակիրենրի միավորված ուժերը Փոքր Ասիայի արևմտյան մասով շարժվում են դեպի հարավ։ Ճանապարհին նրանք տառապում էին մուսուլմանների թեթև հեծելազորի մշտական հարձակումներից։ Լուին պատրաստ չէր նման պատերազմի, նա իր հետ տանում էր հսկայական պարեն և փառավոր շքախումբ և նույնիսկ նրա կինը իր արքունական տիկնանց հետ մասնակցություն էր ունենում արշավանքին։ Եփեսոսից, որտեղ նրանք հասել էին 1148 թվականի սկզբին, Կոնրադը ծովով վերադառնում է Կոստանդնուպոլիս, որպեսզի հանգստանա, իսկ Լուին մարտին հասնում է մինչև Անթալիա և բյուզանդական նավերով իր նոսրացած բանակը ուղարկում է Անտիոք։

Ռայմունդ Անտիոքցու՝ Էլեոնորայի քեռու, արքունիքում ֆրանսիական խաչակիրները կարողանում են հանգստանալ, սակայն այստեղ լուրջ տարաձայնություններ են ծագում։ Ռայմունդը առաջարկում է վերցնել Հալեպը, սակայն Լուին մերժում է այդ առաջարկը (հնարավոր է, Ռայմունդի հետ Էլեոնորայի դավաճանության մասին լուրերի պատճառով) և ուղևորվում է դեպի հարավ՝ Աքքա, որտեղ հունիսի 24-ին տեղի է ունենում նրա հանդիպումը Կոնրադի և Բալդուին III-ի հետ։ Քանի որ Եդեսիան ավերված էր Զանգի ամիրայի կողմից, խաչակիրները որոշում են ընդունում արշավով շարժվել դեպի Դամասկոս, սակայն այն գրավել չի հաջողվում և նահանջում են։ Այդ անհաջողությունից անմիջապես հետո Կոնրադը ծովով ուղևորվում է հայրենիք։ Լուին այցելում է Երուսաղեմ, իսկ 1149 թվականին ապրիլին նույնպես վերադառնում է իր թագավորություն։

Բաժանում Էլեոնորայից

խմբագրել

Լուիի և Էլեոնորա Աքվիտանացու ամուսնությունը ձևականորեն լուծարվում է 1152 թվականին։ Պառտոնական հիմնավորում է հանդիսանում ամուսինների միջև չափազանց սերտ բարեկամական կապը։ Ընդ որում, հարաբերությունների սառեցումը սկսվել էր շատ ավելի շուտ և դա կապում էին ինչպես Հյուսիսային Ֆրանսիայի և Աքվիտանիայի[5] ընդհանուր մշակութային տարբերությունների հետ, այնպես էլ խիստ և աստվածավախ Լուիի և ավելի թեթև և կենդանի Էլեոնորայի (նրան են վերգրում բաժանումից հետո ասված խոսքերը. «Աս ամուսնացած էի միապետի հետ, այլ ոչ թե տղամարդու»)։ Բացի այդ, ամուսնության 15 տարիների ընթացքում Էլեոնորան կարողանում է ծննդաբերել միայն երկու դուստր, այնպես որ դինաստիայի ճակատագիրը գտնվում էր սպառնալիքի տակ։

1151 թվականին Սուգերիայի մահից հետո, ով բաժանման հակառակորդն էր, ոչ մի արգելք չէր մնում։ Բոժանսիի մայր տաճարը 1152 թվականի մարտի 21-ին չեղարկում է ամուսնությունը։ Լուին կարողանում է ամուսնանալ երկրորդ անգամ, որպեսզի շարունակի դինաստիան, սակայն միաժամանակ նա կորցնում է Աքվիտանիան և Պուատիեն, նորից մնալով միայն թագավորության հյուսիսում գտնվող համեմատաբար ոչ մեծ տարածքի անմիջական տերը։ Առավել լուրջ էին Էլեոնորայի երկրորդ ամուսնության հետևանքները։ Նա ամուսնանում է Անժուի կոմս Հենրի II Պլանտագենետի հետ, ով 1154 թվականին դառնում է Անգլիայի արքա։ Արդյունքում, անգլոնորմանդական միապետությանը միավորվում են Անժուն, Տուրենը, Պուատիեն և Աքվիտանիան։

Լուին և Պլանտագենետները

խմբագրել

Լուիի և ձևական վասալներից ամենաուժեղի՝ Հենրի II Պլանտագենետի, հետ հարաբերությունները սկզբում խաղաղ էին։ 1156 թվականին Հենրին Լուիին երդում է տալիս իր ֆրանսիական տիրույթների համար։ 1158 թվականին համաձայնություն է ձեռք բերվում անգլիական արքայի որդու և ֆրանսիական արքայի դստեր ամուսնության վերաբերյալ։ Միաժամանակ, Լուին ձգտում էր թույլ չտալ Պլանտագենետների հետագա ուժեղացումը։ 1159 թվականին, երբ Հենրին, պաշտպանելով իր կնոջ ժառանգական իրավունքները, պաշարում է Թուլուզը, Լուին օգնության է գալիս քաղաքին։ Ամրոցի պարսպին նրա հայտնվելը Պլանտագենետին ստիպում է նահանջել[6]։

Իր երրորդ ամուսնությամբ (1160 թվական) Լուին ամրապնդում է Շամպայնի կոմսերի հետ դաշինքը, ինչը ամրապնդում է նրա դիրքերը անգլոնորմանական միապետների հետ հավանական դիմակայությունում։ Նոր հեռանկարներ են առաջանում 1170-ական թվականների սկզբին, երբ սրվում է իրավիճակը Հենրիխի և նրա որդիների միջև փոխհարաբերություններում, որոնք հավակնում էին երկրի կառավարման մեջ մասնակցություն ունենալուն։ 1173 թվականին Լուին Փարիզում ընդունում է արքայազներից ավագին, իր փեսա Հենրիխ Երիտասարդին և նրան է տրամադրում իր օգնությունը։

Նույն թվականին սկսվում է բաց պատերազմ։ Լուին և Հենրիխ Երիտասարդը պաշարում են Վերնեյը, Ֆիլիպ Ֆլանդրիացին պաշարում է Ռուանը, արքայազն Ռիչարդը հոր դեմ խռովություն է բարձրացնում Պուատույում, իսկ շոտքանդական արքան ներխուժում է Հյուսիսային Անգլիա։ Սակայն Հենրի II-ը կարողանում է ջախջախել շոտլանդացիներին, այնուհետև քսան հազար բրաբանսոնների պետ ափ է դուրս գալիս Նորմանդիայում, պաշարումից ազատում է Ռուանը և Վերնեյը և շարժվում է դեպի հարավ՝ մարտնչելու Ռիչարդի հետ։ Տարվա վերջին Փարիզում հաշտություն է կնքվում, իսկ 1177 թվականին Իվրիում, պապի ճնշման տակ, ստորագրվում է հաշտության պայմանագիր։

Ֆրանսիայի այլ շրջաններում

խմբագրել

Լուին մի շարք արշավանքներ է ձեռնարկում Իլ դե Ֆրանսի «տխմար սենյորների» դեմ՝ Գոտյե դե Մոնտինյիի դեմ 1137 թվականին, Ժոֆրուա դե Դոնզիի դեմ 1153 թվականին, Էտյեն դե Սանսերի դեմ 1157 թվականին, Նևելոն դե Պիերֆոնի և Դրե դե Մուշի դեմ 1160 թվականին։ Արդյունքում նա վերահսկողություն է սահմանում ավատատիրության ամբողջ տարածքի վրա, ավարտին հասցնելով հոր սկսած գործը։ Հենվելով թագավորության աճող հեղինակության վրա, 1155 թվականի Սուասոնի հավաքում Լուին հռչակում է համընդհանուր խաղաղություն։ Այդ խաղաղությունը պահպանել երդվում են Ռեյմսի և Սանսի արքեպիսկոպոսները, Բուրգունդիայի դուքսը, Սուասոնի, Շամպանիի, Նևերի, Ֆլանդրիայի կոմսերը և մի շարք այլ բարոններ։ Արքան հայտարարում է, որ կպատժի յուրաքանչյուրին, ով կխախտի այդ որոշումը և, կատարելով խոստումը, երկու խաղաղասիրական արշավանք է կատարում Բուրգունդիա (1166 և 1171 թվականներ)։ Նրան հաջողվում է այնտեղ կարգ ու կանոն հաստատել առանց արյունահեղության։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

Միայն 1165 թվականին, երրորդ կնոջից, Լուին որդի է ունենում, անվանված ի պատիվ Ֆիլիպ I-ի։ Կատարելով եկեղեցական բարձրաստիճան անձանց խնդրանքը, արքան 1179 թվականինի հայտարարում է որդուն որպես համակառավարիչ թագադրման մասին, որը պետք է կայանար օգոստոսի 15-ին, սակայն արքայազնը Կոմպենյան անտառում որսորդության ժամանակ մոլորվում է և նրան գտնում են միայն երրորդ օրը։ Լուին ուխագնացություն է կատարում Թոմաս Բեկետի գերեզմանին, որպեսզի առողջություն խնդրի ժառանգորդի համար, իսկ վերադառնալուն պես նա կաթվածահար է լինում։ Ֆիլիպ II Օգոստոսը թագադրվում և թագավորելու է օծվում նոյեմբերի 1-ին, իսկ հաջորդ տարվա սեպտեմբերի 18-ին Լուի VII-ը մահանում է։

Անձնականություն

խմբագրել

Լուի VII-ը աստվածավախ և իր ժամանակի չափանիշներով կրթված մարդ էր։ Նա վարում էր հասարակ կյանք, Փարիզով քայլում էր առանց ուղեկցության, ուշադիր էր աղքատների կարիքների նկատմամբ և խիստ արդարադատության հարցերում։ Համաձայն Վալտեր Մապի հուշերի, երբ արքան իմանում է, որ Ֆոնտեբլոյի իր նստավայրը կառուցված է այդ թվում նաև այն տարածքների վրա, որոնք անօրինականորեն խլված էին գյուղացիներից մեկից, նա հրամայում է քանդել կառույցը և հողը վերադարձնել տիրոջը։

Նշանակություն

խմբագրել

Միջնադարյան պատմագետները ձեռնպահ են մնում Լուիի կառավարման դրական գնահատականներին, ելնելով նրանից, որ նա կորցրել է Աքվիտանիան և թույլ է տվել հզորանալ Պլանտագենետներին։ Միևնույն ժամանակ «Լուի VII-ի թուլությունները չափազանցվում են ավանդական պատմություններով, որպեսզի նրանց ֆոնին առավել ցայտուն արտացոլվեն նրա հոր արժանիքները՝ համայնքի պաշտպանի և իր որդու՝ գերմանացիներին հաղթողի ... Բազմաթիվ ժամանակագիրներ Լուիին պատկերում էին որպես «պատանյակի», անհաս մարդու, համակված զգայական բաղձանքներով և կուրացած կնոջ նկատմամբ անսահմանափակ սիրով, որկ նրան դավաճանում էր»[7]։

Միաժամանակ Լուին կարող է դիտարկվել որպես առաջին արքան, ում հեղինակությունը ուժ ուներ երկրի ամբողջ տարածքում։ Դրան աջակցում էր խաչակրաց արշավանքում նրա հրամանատարությունը, նրա խաղաղասիրական արշավները և այն, որ Լուին առաջինն էր Կապետիգներից, ով եղել է Ֆրանսիայի հարավում և իր հավակնություններն է արտահայտել Աքվիտանիայի և Լանգեդոկի նկատմամբ։ Աբբա Կլյունի Էդը 1166 թվականին նրան գրում է. «Այժմ միայն լոկ Ֆրակիան չէ ձեր թագավորությունը, չնայած արքայական տիտղոսը հատկապես մատնանշում է այն։ Բուրգունդիան ևս հանդիսանում է ձերը։ Ձեր ամբողջ թագավորությունը համարեք մեկ ամբողջական մարմին»[8]։

Լուիի կառավարման ժամանակ էր, երբ սկսվեց գոթական ճարտարապետության ծաղկումը։ Արքան հովանավորում էր շինարարությանը։ Մասնավորապես, նա փարիզյան եպիսկոպոսին է փոխանցում 200 ֆունտ արծաթ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցման համար։

Ընտանիք և երեխաներ

խմբագրել
  • Առաջին կին. (1137 թվականից) Էլեոնորա Աքվիտանացի (1122-1204 թթ.), Աքվիտանիայի դքսուհի, Աքվիտանիայի դուքս Գիյոմ X-ի և Աենոր դը Շատալրոյի դուստրը։ Ունեին երկու դուստրեր.
  1. Մարիա Ֆրանսիացի (1145 - 1198 թվականներ մարտի 11), ամուսին՝ (1164 թվականից) Հենրի I Առատաձեռն, Շամպանիի և Տրուայի կոմս։
  2. Ալիսա Ֆրանսիացի (1151-1195 թթ.), ամուսին՝ Տիբո V դը Բլուա, Բարի մականունով, Բլուայի կոմս։
  • Երկրորդ կին. (1154 թվականից) Կոնստանցիա Կաստիլիացի (մոտ 1140-1160 թթ), արքա Ալֆոնսո VII Կաստիլիացու և Բերենգելա Բարսելոնացու դուստրը։ Ունեին երկու դուստր.

1. Մարգարիտա Ֆրանսիացի (1158-1197 թթ.).

առաջին ամուսին՝ (1172 թվականից) Հենրի III Երիտասարդ (1155-1183 թթ.), Նորմանդիայի դուքս
երկրորդ ամուսին՝ (1186 թվականից) արքա Բելա III Հունգարացի (մոտ 1148-1196 թթ.)

2. Ադել Ֆրանսիացի (1160-1218/1221 թթ.), Վեքսենի դքսուհի, ամուսին՝ (1195 թվականից) Գիլյոմ IV Տալվա, կոմս դը Պոնտիե։

  • Երրորդ կին. (1160 թվականից) Ադել Շամպանացի (մոտ 1140-1206 թթ.), Շամպանիի կոմս Տիբո II Մեծի և Մաթիլդա Կորինթիացու դուստրըև Ունեին որդի և դուստր.

1. Ֆիլիպ II Օգոստոս (1165-1223 թթ.), Ֆրանսիայի արքա։

2. Աննա (Ագնես) Ֆրանսիացի (1171-1240 թթ.), Բյուզանդիայի կայսրուհի.

առաջիի ամուսին՝ (1180 թվականից) Ալեքսեյ II Կոմնենոս (1169-1183 թթ.), Բյուզանդիայի կայսր
երկրորդ ամուսին՝ (1183 թվականից) Անդրոնիկոս Ա Կոմնենոս (1120-1185 թթ.), Բյուզանդիայի կայսր
երրորդ ամուսին՝ (մոտ 1204 թվականից) Թեոդոր Վրանա

Արտամուսնական որդի.

  • Ֆիլիպ (մահացել է 1161 թվականին)։

Սերնդաբանություն

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Деяния короля Людовика VII|Деяния короля Людовика VII, сына Людовика Толстого// История средних веков в её писателях и исследованиях новейших ученых. Том III. СПб., 1887, с. 395-400.
  • «Аббат Сугерий. Жизнь Людовика Толстого». Восточная литература. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 11 мая 2011-ին.
  • Ж.Дюби. История Франции. Средние века. М., 2001.
  • Ш.Пти-Дютайи. Феодальная монархия во Франции и в Англии X - XIII веков. М., 1938.
  • Эпоха крестовых походов / под редакцией Лависса Э. и Рамбо А.. — М.: АСТ, 2005. — 1086 с. — 3000 экз. — ISBN 5-17-017968-5.
  • Перну Р. Алиенора Аквитанская / Пер. с франц. А. С. Васильковой. — СПб.: Издательская группа «Евразия», 2001. — 336 с. — 3000 экз. — ISBN 5-8071-0073-5
  • Флори Ж. Алиенора Аквитанская. Непокорная королева / Пер. с франц. И. А. Эгипти. — СПб.: Евразия, 2012. — 432 с. — 3000 экз. — ISBN 978-5-91852-018-5.
  • Joachim Ehlers, Heribert Müller, Bernd Schneidmüller (Hrsg.)։ Die französischen Könige des Mittelalters: von Odo bis Karl VIII. 888-1498. Beck, München 1996, ISBN 3-406-40446-4.
  • Yves Sassier: Louis VII. Fayard, Paris 1991, ISBN 2-213-02786-2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. Mauriniacensis monasterii chronicon... Op. cit. Col. 165
  4. Dan Jones, The Plantagenets: The Warrior Kings and Queens Who Made England (Viking Press: New York, 2012) p. 31.
  5. Флори Ж. Элеонора Аквитанская. Непокорная королева. СПб, 2012. С. 37.
  6. Jane Marindale: An Unfinished Business. Angevin Politics and the Siege of Toulouse, 1159, в: Anglo-Norman Studies 23 (2000), S. 115-154
  7. Дюби Ж. История Франции. Средние века.
  8. Цит. по: Дюби Ж. История Франции. Средние века.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի VII Երիտասարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 643