Մանուել I (Պորտուգալիայի թագավոր)

Պորտուգալիայի թագավոր

Մանուել I (մայիսի 31, 1469, Լիսաբոն, Պորտուգալիա - դեկտեմբերի 13, 1521, Լիսաբոն, Պորտուգալիա), հաջողակ (պորտ. o Afortunado), Պոտուգալիայի և Ալգարվեի թագավոր։

Մանուել I
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 31, 1469
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Վախճանի օր դեկտեմբերի 13, 1521 (52 տարեկան)
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Թաղված Ժերոնիմուշ
Դինաստիա Ավիսների հարստություն
Քաղաքացիություն  Պորտուգալիայի թագավորություն
Հայր Infante Ferdinand, Duke of Viseu?
Մայր Infanta Beatrice, Duchess of Viseu?
Ամուսին Իզաբելլա Արագոնացի (Պորտուգալիայի թագուհի)[1], Մարիա Արագոնեցի (պորտուգալիայի թագուհի)[1] և Էլեոնորա Հաբսբուրգ
Զավակներ Միգել դա Պաշ, Ժուան III, Իզաբելլա Պորտուգալացի[1], Beatrice of Portugal, Duchess of Savoy?, Luís of Portugal, Duke of Beja?[2], Infante Ferdinand, Duke of Guarda and Trancoso?, Cardinal-Infante Afonso of Portugal?, Henry I of Portugal?, Infante Edward, 4th Duke of Guimarães?, Ինֆանտա Մարիա Պորտուգալացի, Antonio de Portugal?, Carlos of Portugal? և Maria of Portugal?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վիսեուի դուքս Ֆերդինանդի և նրա կին Բեատրիսի որդին։

Նրա անվան հետ է կապված իր ժամանակներում պորտուգալական քաղաքակրթության վերելքի հետ, որը առանձնանում է քաղաքականության և արվեստի մեջ նշանակալից ձեռքբերումներումներով։ Նրա օրոք տարածով և բնակչությամբ փոքր Պորտուգալիան դարձավ հզոր գաղութատիրական տերություն։

Վաղ կյանք խմբագրել

 
Մանուելի և Մարիայի հարսանյաց արարողոյւթոյւնը սուրբ Ալեքսոյի տաճարում: Նկարիչ` Գարսիա Ֆերնանդես, 1541 թվական:

Մանուելի մայրը Պորտուգալիայի թագավոր Խուան I-ի թոռնուհին է, իսկ հայրը` Պորտուգալիայի թագավոր Էդվարդի երկրորդ որդին է և Պորտուգալիայի թագավոր Աֆոնսո V-ի կրտսեր եղբայրն էր։ 1495 թվականին Մանուելը գահին փոխարինեց իր զարմիկ Խուան II-ին, ով նաև Մանուելի քրոջ ամուսինն էր։ Մանուելը մեծացել է թագավոր Խուան II-ի դեմ ազնվականության կողմից կազմակերպված դավադրությունների ժամանակ։ Նա ականատես է եղել մեծ թվով մարդկանց սպանության և արտաքսման։ Նրա եղբայր Դիեգոն նույնպես մահապատժի է ենթարկվել թագավորի հրամանով։

Այսպիսով Մանուելը ուներ շատ պատճառնել վախենալու թագավորից, երբ նրան 1493 թվականին ներկայացրեցին թագավորին, սակայն վախենալը իզուր էր, քանի որ Խուանը ցանկանում էր նրան կարգել ժառանգորդ իր որդի Աֆոնսոյի մահից հետո։ Արդյունքում Մանուելին տրվեց հաջողակ մականունը։

Կառավարում խմբագրել

 
Մանուել I

Կայսրության հզորացում խմբագրել

Մանուելի կառավարման օրոք կատարվեցին հետևյալ հայտնագործությունները`
1498 — Հայտնագործվեց դեպի Հնդկաստան ծովային ճանապարհը Վասկո դա Գամայի կողմից։
1500 — Հայտնագործվեց Բրազիլիան Պեդրո Ալվարես Կաբրալի կողմից։
1505 — Ֆրանցիսկո դե Ամեյդան տարավ առաջին հաղթանակը Հնդկաստանում։
1503–1515 — Աֆոնսո դե Ալբուկերկեի ջանքերով Պորտուգալիան մենաշնորհային դիրք գրավեց Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ծովային առևտրային ճանապարհների վրա։

Նվաճելով Մալական, ներկայիս Մալայզիան 1511 թվականին իրականություն դարձավ Մանուելի ծրագիրը չեզոքացնելու մուսումանների առևտուրը Հնդկական օվկիանոսում, նվաճելով Ադենը, փակեց առևտուրը դեպի Ալեքսանդրիա, Նվաճելով Օրմուզը փակեց առևտուրը դեպի Բեյրութ և նվաճելով Մալական վերահսկեց առևտուրը դեպի Չինաստան[3]։

Այս բոլոր դեպքերի արդյունքում Պորտուգալիան դարձավ գաղութատիրական հարուստ և հզոր կայսրություն։ Մանուելը այս հարստությունները օգտագործեց` կառուցելով թագավորական բազմաթիվ շինություններ և հովանավորեց գիտությունը և արվեստը։ Առևտրային պայմանագրեր կնքեցին Չինաստանի և Պարսկական կայսրության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել I (Պորտուգալիայի թագավոր)» հոդվածին։