Մարիա Թերեզա Ավստրիացի

Մարիա Թերեզա Ավստրիացի, Իսպանիայի ինֆանտա, Պորտուգալիայի ինֆանտա, Ավստրիայի դքսուհի(իսպ.՝ María Teresa de Austria; ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche; սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]), Ֆիլիպ IV Իսպանացու և Եղիսաբեթ Ֆրանսիացու դուստրը: Նա եղել է Ֆրանսիայի թագուհին` Լյուդովիկոս XIV-ի կինը և Մեծ Դոֆինի մայրը: Իսպանիայում ապրած տարիներին նրան նկարել է Դիեգո Վելասկեսը: 1660-ին, Ֆրանս-իսպանական պատերազմից հետո նա ամուսնացել է Լյուդովիկոս XIV-ի հետ, սակայն ժամանակի քաղաքական կյանքում փոքր դեր է խաղացել: 1700 թվականին իսպանական ժառանգության պատերազմին հանգեցրած Բուրբոնների նկրտումներն Իսպանիայում կապված էին նրա հետ: Թագուհի եղած ժամանակ նա առնվազն մեկ անգամ եղել է նաև Ֆրանսիայի ռեգենտ իր ամուսնու փոխարեն:

Մարիա Թերեզա Ավստրիացի
ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche
Diego Velázquez 030.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էհուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6] (44 տարեկանում)
Մահվան վայրՎերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
ՔաղաքացիությունՖրանսիա
Իսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգահի խնամակալ
ԱմուսինԼյուդովիկոս XIV[8]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ IV, մայր՝ Իզաբելլա Ֆրանսիացի
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե վարդ
ԵրեխաներԼուի Դոֆին Ֆրանսիացի[8], Marie Thérèse, Madame Royale?, Philippe Charles, Duke of Anjou?[5], Princess Anne Élisabeth of France?[5], Princess Marie Anne of France?[5] և Louis François, Duke of Anjou?[5]
Ստորագրություն
Signature of Marie Thérèse d'Autriche in 1663 at the marriage of Henri Jules de Bourbon and Anne of Bavaria.jpg
Marie Thérèse of Austria Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Ի ծնե անունը Մարիա Թերեզա էր: Նա եղել է Իսպանիայի արքա Ֆիլիպ Չորրորդի և Եղիսաբեթ Ֆրանսիացու միակ ողջ մնացած դուստրը: Ի ծնե նրան տրվել են Իսպանիայի և Պորտուգալիայի Ինֆանտայի և Ավստրիայի Արքիդքսուհու տիտղոսները, եղել է Հաբսբուրգների իսպանական ճյուղի ներկայացուցիչ:

ԱմուսնությունԽմբագրել

Մարիա Թերեզան, Իսպանիայի Ինֆանտան և Ավստրիայի Արքիդքսուհին, ամուսնացել է Լյուդովիկոս XIV Ֆրանսիացու հետ 1660 թվականի հունիսի 3-ին Ֆուենտեռաբիայում: Նրա հայրը Ֆիլիպ Չոր8որդը և ամբողջ իսպանական արքունիքն ուղեկցում էին նրան դեպի Բիդասոա գետի վրայի Փասիանների կղզի, որտեղ Լյուդովիկոսը և նրա արքունիքը դիմավորում են Մարի Թերեզին: 1660 թվականի հունիսի 7-ին նա մեկնել է իր հայրենի երկիր Իսպանիայից: Հունիսի 9-ին նա Սան Ժան դե Լյուզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կրոնական արարողակարգով ամուսնացել է Լուի XIV հետ: Եկեղեցին հատուկ այդ իրադարձության համար վերանորոգվել էր:

Հայտնի էր որպես Մարի Թերեզ Ավստրիացի: Նա Լյուդովիկոս XIV-ից ունեցել է վեց երեխա: Մարիա Թերեզան աչքի չընկնող կյանք է վարել իր իսպանացի օգնագանների շրջապատում և ստիպված էր հաշտվել իր ամուսնու բազմաթիվ սիրային պատմությունների հետ, որոնցից ամենահայտնիներն էին Լուրզա դե լա Վալիերիի և տիկին Մոնտեսպանի հետ կապերը: Նա Իսպանիայի ներկայիս արքա Ֆիլիպ VIի ուղիղ նախնին է:

Մահ և ժառանգությունԽմբագրել

1683 թվականի հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Մարիա Թերեզան հիվանդացել է: Մարիա Թերեզան մահացել է տանջալի մահով 1683 թվականի հուլիսի 30-ին, Վերսալում, տիկին Մաինթենոնի ձեռքերում: Նա թաղվել է Փարիզի արվարձանային Սեն Դենի աբբայությունում 1683 թվականի սեպտեմբերի 3-ին: Նրա շիրիմը ավերվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ:

ԵրեխաներԽմբագրել

  1. Լուի ֆրանսիացի, Ֆրանսիայի դոֆին (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]) Ֆրանսիայի դոֆին ամուսնացել է Մարիա Աննա Վիկտորիա Բավարիացու հետ, և ունեցել է զավակ:
  2. Աննա Եղիսաբեթ Ֆրանսիացին (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]) մահացել է փոքր տարիքում:
  3. Մարիա Աննա Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]) մահացել է մանուկ հասակում:
  4. Մարի Թերեզ Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]) հայտնի է որպես «տիկին Ռոյալ», սակայն մահացել է մանուկ հասակում:
  5. Ֆիլիպ Չարլզ Ավստրիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում:
  6. Լուի Ֆրանկո Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][4][2][5][3][6], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[7]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Lundy D. R. The Peerage
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 Dr. Constant v. Wurzbach Habsburg, Maria Theresia von Oesterreich // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 7. — S. 58.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119150182 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. 8,0 8,1 Kindred Britain