Բացել գլխավոր ցանկը

Մարիա Քրիստինա Ավստրիացի

Մարիա Քրիստինա Ավստրիացի (գերմ.՝ Maria Christina Désirée Henriette Felicitas Rainiera von Habsburg-Lothringen), հուլիսի 21, 1858(1858-07-21)[1][2][3][4], Ժիդլոհովիցե, Բրնո-վենկովի շրջան - փետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][4], Մադրիդ, Իսպանիա[5]Իսպանիայի թագուհի-կոնսորտ, Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XII-ի երկրորդ կինը, նրա մահից հետո՝ Իսպանիայի ռեգենտը մինչև որդու՝ Ալֆոնսո XIII–ի ծնունդը, ապա նաև՝ նրա անչափահասության տարիներին (սկսած 1885 թվականից մինչև 1902 թվականը)։

Մարիա Քրիստինա
Maria Cristina
Queen Maria Christina of Spain Franzen.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 21, 1858(1858-07-21)[1][2][3][4]
Ծննդավայր Ժիդլոհովիցե, Բրնո-վենկովի շրջան
Վախճանի օր փետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][4] (70 տարեկանում)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[5]
Գերեզման էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
Թաղված էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն Flag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Maria Christina Désirée Henriette Felicitas Rainiera von Habsburg-Lothringen
Հայր Կարլ Ֆերդինանդ Ավստրիացի
Մայր Ելիզավետա Ֆրանցիսկա Մարիա Ավստրիացի
Ամուսին Ալֆոնսո XII
Զավակներ Մերսեդես, Մարիա Թերեզա և Ալֆոնսո XIII
 
Պարգևներ

Ոսկե վարդ, Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան, Վիկտորիայի և Ալբերտի արքայական շքանշան և Սուրբ Եկատերինայի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Մորավիայում, Բրնոյի մոտ՝ Գրոսս-Զեելովիցի ամրոցում, էրցհերցոգ Կարլ Ֆերդինանդի և էրցհերցոգուհի Ելիզավետայի ընտանիքում։ Հայրական ճյուղով Կարլ Լյուդվիգ Ավստիացու՝ Տեշինյան դքսի և Հենրիետտա Նասաու` Վեյլբուրգսկու թոռնուհին է։ Ընտանիքում նրան անվանում էին Քրիստա։

1879 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդի Ատոչի բազիլիկում կայանում է Մարիա Քրիստինայի ամուսնությունը Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XII-ի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ։

Այրի թագուհի և ռեգենտԽմբագրել

 
Մարիա Քրիստինան որդու հետ
 
Մարիա Քրիստինայի թագավորության զինանշանը

Երբ թագավորը 1885 թվականի նոյեմբերի 25-ին մահացավ թոքախտից, թագուհին հղի էր իր երրորդ երեխայով։ Քանի որ թագի ժառանգումը պայմանավորված էր այդ երեխայի սեռից (եթե լույս աշխարհ գար երրորդ աղջիկը, գահ կբարձանար ավագը), գահը հռչակվեց թափուր մինչ երեխայի ծնունդը, իսկ թագուհին հայտարավեց ռեգենտուհի։ 1886 թվականի մայիսի 17-ին ծնվեց որդի՝ Ալֆոնսո XIII-ը։ Մինչ 1902 թվականին նրա 16 տարին լրանալը, Մարիա Քրիստինան շարունակեց իր ռեգենտական պարտականությունները կատարելը։

1929 թվականին նա մահացավ Մադրիդի Թագավորական պալատում, թաղվել է Էսկորիալում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Campos y Fernández de Sevilla, Francisco-Javier. María Cristina de Habsburgo y la Regencia, 1885—1902. San Lorenzo de El Escorial։ Estudios Superiores del Escorial, Real Colegio Universitario «María Cristina», 1994.
  • Cancio R. Capote, Rita Maria. The Function of Maria Christina of Austria’s Regency, 1885—1902, in Preserving the Spanish Monarchy. México։ Ediciones Botas, 1957.
  • Figueroa y Torres, Alvaro de, Conde de Romanones. Doña María Cristina de Habsburgo Lorena, la discreta regente de España. Madrid։ Espasa-Calpe, 1934.
  • Martín Alonso, Aurelio. Diez y seis años de regencia, María Cristina de Hapsburgo-Lorena, 1885—1902. Barcelona։ L. Tasso, 1914.
  • Thoma, Helga. Habsburgs letzte Herrscherin։ Maria Christine, Erzherzogin von Österreich, Königin-Regentin von Spanien. Wien-Klosterneuburg։ Edition Va Bene, 2003.
  • Wormeley Latimer Elizabeth (1907)։ Spain in the Nineteenth Century։ Chicago: A.C. McClurg & Co 

Արտաքին հղումներԽմբագրել