Մարի Ստյուարտ
Մարի, Շոտլանդիայի թագուհի (անգլ.՝ Mary, Queen of Scots, դեկտեմբերի 8, 1542 կամ 1542[1], Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա - փետրվարի 8, 1587[2][3][4][…] կամ 1587[1], Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն), հայտնի է նաև որպես Մարի Ստյուարտ (Կաղապար:Lang-gla, անգլ.՝ Mary I Stuart) անվամբ կամ Մարի I Շոտլանդացի, Շոտլանդիայի կառավարիչ սկսած 1542 թ․ դեկտեմբերի 14-ից մինչև 1567 թ․ հուլիսի 24։
Մարի Ստյուարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 8, 1542 կամ 1542[1] |
Ծննդավայր | Լինլիթգոու, Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա |
Մահացել է՝ | փետրվարի 8, 1587[2][3][4][…] կամ 1587[1] մահապատիժ |
Վախճանի վայր | Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ, գերիշխան, ազնվական, իշխող թագուհի և Կոնսորտ թագուհի | |
Հայր | Ջեյմս V (Շոտլանդիայի թագավոր)[5] |
Մայր | Մարի դե Գիզ[5] |
Երեխաներ | Հակոբ Ա[5], stillborn twin Hepburn?[3] և stillborn twin Hepburn?[3] |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն | ![]() |
Մարին Շոտլանդիայի արքա Հակոբ V Շոտլանդացու[6] (մայրը՝ Մարի դը Գիզ[7]) միակ ողջ մնացած և օրինական երեխան էր և ընդամենը վեց օրական էր, երբ իր հայրը մահացավ և նա հայտարարվեց որպես գահի հետնորդ։ Նա անցկացրել է իր մանկության մեծ մասը Ֆրանսիայում՝ մինչ Շոտլանդիան կառավարվում էր ռեգենտների՝ ժամանակավոր կառավարիչների կողմից (ռեգենտը կառավարում էր այն դեպքում, երբ թագավորը ի վիճակի չէր, անչափահաս էր կամ բացակայում էր որոշ ժամանակ)։ 1558 թ․ նա ամուսնանում է Ֆրանսիայի թագաժառանգ, Վալուաների տոհմի ներկայացուցիչ Ֆրանցիսկ II-ի հետ։ Մարին Ֆրանսիայի թագուհին է եղել սկսած 1559 թ․ Ֆրանցիսկի գահ բարձրանալուց մինչև վերջինիս մահը՝ 1560 թ․ դեկտեմբերին։ 1561 թ․ օգոստոսի 19-ին Մարին վերադառնում է Շոտլանդիա և գնում Լեյթ նավահանգիստ։ Չորս տարի անց նա ամուսնանում է իր զարմիկի՝ Հենրի Ստյուարտի հետ, ավելի հայտնի որպես Լորդ Դարնլի, և 1566 թ․ հունիսին ծնվում է նրանց որդին՝ Հակոբը։
1567 թ․ փետրվարին Դարնլիի նստավայրը պայթյունով ոչնչացվում է, իսկ Դարնլիին գտնում են այգում սպանված։ Ենթադրվում էր, որ Դարնլիի սպանությունը կազմակերպվել է Բոթվելի 4-րդ կոմսի՝ Ջեյմս Հեփբորնի կողմից, բայց նա 1562 թ․ ապրիլին արդարացվեց մեղադրանքից և հաջորդ ամիս ամուսնացավ Մարիի հետ։ Զույգի դեմ ապստամբությունից հետո Մարին բանտարկվեց Loch Leven ամրոցում[8]։ 1567 թ․ հուլիսի 24-ին նա ստիպված էր հրաժարվել գահից ի օգուտ իր մեկ տարեկան որդու։ Գահը հետ վերադարձնելու անհաջող փորձից հետո նա փախավ հարավ՝ օգնություն փնտրելու իր զարմուհու՝ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի մոտ։ Նախկինում Մարին հավակնում էր Եղիսաբեթի գահին և համարվում էր օրինական գահաժառանգ ոչ միայն շոտլանդացիների, այլ նաև մի շարք անգլիական կաթոլիկների, ինչպես նաև «Հարավի ապստամբության» մասնակիցների կողմից։ Ընդունելով Մարիին որպես վտանգ, Եղիսաբեթը բանտարկում է նրան Անգլիայի տարբեր ամրոցներում։ Տասնութ տարուց ավել հսկողության տակ գտնվելուց հետո 1586 թ․ Մարին կասկածվեց Եղիսաբեթի սպանության համար պայմանավորվածության մեջ և հաջորդ տարի գլխատվեց Ֆոթերինգհեյ ամրոցում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. Klezmer — Detroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ «James V of Scotland» (անգլերեն)։ 2019-06-11
- ↑ «Mary of Guise» (անգլերեն)։ 2019-07-06
- ↑ «Loch Leven Castle» (անգլերեն)։ 2019-06-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 316)։ |