Աստվածամոր բազիլիկ (Լուհան)

Աստվածամոր բազիլիկ (Լուհան), կաթոլիկ տաճար, գտնվում է Լուհան քաղաքում, Բուենոս Այրես, Արգենտինա։ Նվիրված է Լուհանի Աստվածամորը` Արգենտինայի սուրբ հովանավորին։ Բազիլիկը նեոգոթիկայի ոճով է, գտնվում է Բուենոս Այրեսից 70 կմ դեպի արևմուտք, Լա Պլատայի և Սան Իսիդրոյի տաճարների հետ մեկտեղ համարվում է Արգենտինայի ամենապաշտելի կաթոլիկ սրբություններից։

Աստվածամոր բազիլիկ (Լուհան)
Basílica de Nuestra Señora de Luján
Basilica de la Ciudad de Lujan.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և շենք
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Տեղագրությունքաղաք
ՏարածաշրջանԼուհան
Հասցե9 de Julio, B Mitre, Pdre. JM Salvaire y San Martín (Circ I, Secc A, Mzna 52)[1]
Դավանանքկաթոլիկ
ԹեմRoman Catholic Archdiocese of Mercedes-Luján?
Ժառանգության կարգավիճակNational historical monument of Argentina?[1]
ՆվիրվածOur Lady of Luján?
ԱնվանվածImmaculate Conception of Mary?
Ճարտարապետական ոճնեոգոթիկա
Հիմնադրված1910
Երկարություն104 մետր
Բարձրություն106 մետր
basilicadelujan.org.ar
Luján - Basílica de Nuestra Señora de Luján - 200807e.jpg

Լուհան գետի մոտ տաճարի կառուցումը կապված է հրաշալի իրադարձությունների հետ։ 1630 թվականին պորտուգալացի Անտոնիո Ֆարիա դե Սան` սեփականատեր Սանտյագո դել Էստերոյից, նավաստի Հուան Անդրեային պատվիրում է Բրազիլիայից բերել Աստվածամոր արձանը, որը նա ուզում էր տեղադրել կառուցվող ժամատանը։ Հուան Անդրեան ձեռք էր բերել Աստվածամոր միանգամից երկու արձան, որը նա ծովով բերեց Բուենոս Այրես, այնուհետև տեղափոխեց Սանտյագո դել Էստերո։ Ուղևորության երկրորդ օրը այնտեղ, որտեղ ճանապարհը հատվում է Լուհան գետի հետ, ձիերը կանգնեցին և չկարողացան առաջ գնալ։ Փորձեցին բեռնաթափել, բայց չստացվեց։ Միայն այն ժամանակ կարողացան շարունակել ճանապարհը, երբ գետնին իջեցրին մի փոքրիկ արկղ, որի մեջ դրված էր Աստվածամոր արձաններից մեկը։ Դա համարվեց հրաշք և վերևից նախանշան այն բանի, որ ապագայում Լուհանի Աստվածամայրը ուզում է մնալ հենց այդ վայրում։ Արձանը բերեցին դոն Ռոսենդո դե Օրամասի տուն, որտեղ դրեցին պատվավոր տեղում։ Մարդիկ, լսելով հրաշքի մասին, գալիս էին խոնարհվելու սուրբ կերպարին։

Լուհան գետի ափին առաջին ժամատունը հայտնվել է 1685 թվականին։ Ուխտագնացներց ավելի ու ավելի էին շատանում, աստիճանաբար ժամատան շուրջը բնակատեղի դարձավ, այն անվանեցին Լուհան։ 1730 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ, իսկ Լուհանի Աստվածամոր ժամատունը դարձավ գործող եկեղեցի։ 1763 թվականին այդ նույն վայրում կառուցվել է ավելի մեծ եկեղեցի։ Այն տաճարը, որ տեսնում ենք մենք այսօր, սկսել է կառուցվել 1890 թվականի մայիսի 6-ին ֆրանսիացի ճարտարապետ Ուլրիխ Կուրտուայի ղեկավարությամբ։ Եկեղեցին օծվել է 1910 թվականի դեկտեմբերին, չնայած նրան, որ աշտարակները դեռևս չէին կառուցվել։ 1930 թվականի նոյեմբերի 15-ին Պիոս XI պապը Աստվածամոր եկեղեցուն տվեց բազիլիկի կարգավիճակ։ Տաճարի լիակատար կառուցումը ավարտվել է 1935 թվականին։

Lateral oeste y parte posterior de la Basílica de Luján.jpg

1975 թվականի հոկտեմբերին երիտասարդ կաթոլիկների մի խումբ ոտքով ուխտագնացություն կատարեց Բուենոս Այրեսից դեպի Լուհանի Աստվածամայր (ճանապարհը մոտ 70 կմ էր)։ Այդ օրվանից այս ավանդույթը ամենամյա դարձավ։ 1982 թվականի հունիսի 11-ին բազիլիկ է այցելում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը և ծառայություն է մատուցում 700 հազար հավատացյալների առջև։ 1998 թվականին Լուհանում Աստվածամոր բազիլկիը հայտարարվում է որպես Արգենտինայի պատմական հուշարձան։ 2010 թվականի մայիսի 25-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների ներկայությամբ Լուհանի Աստվածամոր բազիլիկում մատուցվեց ծառայություն` Te Deum, որը նվիրված էր Արգենտինայի 200-ամյակին։ Այժմ Արգենտինայի սուրբ հովանավորին են այցելում տարեկան ավելի քան 4 միլիոն ուխտագնացներ։ 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Աստվածամոր տաճար ուխտագնացություն կատարեցին միլիոնավոր հավատացյալներ` «Սուրբ Աստվածամայր, օգնիր մեզ հոգալ կյանքի մասին» կարգախոսով[2]։

Բազիլիկը կառուցված է նեոգոթիակայի ճարտարապետական ոճով, որը 19-րդ դարի կաթոլիկ ճարտարապետության համար ավանդական էր։ Նավի երկարությունը 104 մետր է, լայնությունը` 42 մետր, տրանսեպտի երկարությունը 68,5 մետր է։ Երկու աշտարակներից յուրաքանչյուրն ունի 106 մետր բարձրություն և օծված է 1,1 մետր բարձրություն ունեցող խաչով։ Բազիլիկի ճակատային մասում տեղադրված են առաքյալների և ավետարանիչների 16 քանդակ։ Աշտարակներում կան 15 զանգեր, որոնց զանգվածը 55-3400 կգ է և էլեկտրոնային ժամացույցներով կարիլիոն։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել