Կալվարիա Զեբժիդովսկա (լեհ.՝ kalˈvarja zɛbʐɨˈdɔfska), քաղաք Լեհաստանի հարավում։ Ըստ 2007 թվականի մարդահամարի բնակչության թիվը կազմում է 4429 մարդ։ 1999 թվականից այն Փոքր Լեհաստանի մաս է կազմում։ Մինչ այդ քաղաքը եղել է Բելսկո Բլայայի կազմում։

Բնակավայր
Կալվարիա Զեբժիդովսկա
լեհ.՝ Kalwaria Zebrzydowska
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1617 թ.
Մակերես5,5 կմ²
ԲԾՄ298 մետր
Բնակչություն4418 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ34-130
Ավտոմոբիլային կոդKWA
Պաշտոնական կայքkalwaria-zebrzydowska.pl
Կալվարիա Զեբժիդովսկա (Լեհաստան)##
Կալվարիա Զեբժիդովսկա (Լեհաստան)

Ակնարկ խմբագրել

1601 թվականի դեկտեմբերի 1-ին Լանկոռնա պալատից ուսումնասիրելով մոտակա բլուրներն ու հովիտները՝ Միկոլա Զեբժիդովսկին հրամայում է կառուցել մի սրբավայր՝ Կաթոլիկ եկեղեցի, և Հիսուսի ոտնահետքերը, որոնք պատկերված են Երուսաղեմի տաճարի պատերի վրա։ Քաղաքն իր անունն ստացել է Լանկոռնա գյուղի հարևան բլուների վրա կառուցված տաճարի անունից, իսկ Զեբժիդովսկին եղել է նրա հիմնադիրը։ Զեբժիդով քաղաքը հիմնադրվել է 1617 թվականին, որպեսզի հյուրընկալի ուխտագնացներին, ովքեր այցելում էին Կաթոլիկ եկեղեցու սրբավայրը։ Քաղաքի իրավունքները ընդլայնվել են, և 1640 թվականին քաղաքի հատակագիծը ներկայացվել է Յան Զեբժիդովսկու կողմից, և այն ստացել է Նոր Զեբժիդով անվանումը։ 1715 թվականին քաղաքը մեծապես ավերվել է հրդեհից, սակայն հետագայում վերակառուցվել է քաղաքապետ Ջուզեֆ Չառտորիսկու կողմից։ Չառտորիսկու ընտանիքի պալատը կառուցվել է 1729-1731 թվականներին։ 1980-ականներին այն վերանորոգվել և վերակազմավորվել է որպես ներկայիս հոգևոր ճեմարան։ 1772 թվականին՝ Լեհաստանի առաջին բաժանման ընթացքում, Հաբսբուրգները, ովքեր ներխուժել և զավթել էին Լեհաստանի մի մասը, քաղաքը միացնում են Ավստրիական կայսրությանը։ Ավստրիայի վարչակազմը քաղաքն անվանափոխում է Կալվարիա։ 1887 թվականին քաղաքապետ է դառնում Յան ԿենտիՁ Բրենդիսը և 1890 թվականին պաշտոնապես ընդունվում է քաղաքի Կալվարի Զեբժիդովսկա անվանումը։ 1896 թվականին իշխող Ավստրիական կայսրության որոշմամբ քաղաքը կորցնում է իր իրավունքները։ 1905 թվականին սկսվում է Սբ. Ջոզեֆ եկեղեցու կառուցումը։ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թվականի հունիսի 28-ին, Փարիզում Լեհաստանի Հանրապետության անունից Ռոման Դմովսու կողմից կնքած Վերսալյան պայմանագրով քաղաքը վերադարձվում է Լեհաստանին։ 1934 թվականին Լեհաստանի կառավարության որոշմամբ այն կրկին ստանում է քաղաքի կարգավիճակ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո քաղաքի տնտեսական զարգացումը մեծապես կախված էր կոշիկի, կահույքի արտադրությունից և փայտագործության ընդլայնված արդյունաբերությունից, ինչպես նաև իր կրոնական համալիր այցելող ուխտագնացների աճող թվից։

Հովհաննես Պողոս IIԼեհաստանի իր ուխտագնացությունների ընթացքում բազմաթիվ անգամ այցելել է Կալվարիա Զեբժիդովսկա։ Քաղաքի տաճարի մոտ նա կրկնել է իր հետևյալ կարգախոսը. «Totus tuus ego sum, et omnia mea tua sunt. Accipio te in mea omnia. Praebe mihi cor tuum, Maria» («Ես ամբողջովին պատկանում եմ քեզ, և այն ամենը, ինչ ունեմ, քոնն է։ Ես կրում եմ քեզ իմ մեջ։ Օ՜, Մարիամ, տուր ինձ քո սիրտը»)։

Ըստ գրության (Apostolic Letter Rosarium Virginis Mariae) նա վերցրել է կարգախոսը Սուրբ Մարիամի նվիրաբերության աղոթքից, որը կարելի է գտնել Սբ. Լուիզ դե Մոնֆորտի «Ճշմարիտ նվիրում Սուրբ Մարիամին» գրքում[2]։

Մի անգամ Հովհաննես Պողոս II-ը մտաբերել է, թե ինչպիսի հոգևոր բավարարվածությամբ էր վերընթերցում Սբ. Լուիզ դե Մոնֆորտի գրվածքները՝ լինելով երիտասարդ ճեմարանական. «Հետո ես հասկացա, որ հաշվի առնելով Սուրբ Երրորդության կամքը՝ չեմ կարող իմ կյանքից բացառել Աստծո Մորը»[3]։

1987 թվականին երգահան Հենրիկ Գուրեցկին ստեղծում է խմբերգ (Totus Tuus Op. 60)՝ հիշատակելու Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի երրորդ ուխտագնացությունն իր հայրենիք Լեհաստան[4]։

Միջազգային հարաբերություններ խմբագրել

Քույր-քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/011212318034-0924253?var-id=1639616&format=jsonapi
  2. Saint Louis de Montfort, Treatise on True Devotion to the Blessed Virgin, 266
  3. Pope Reveals Mary's Role In His Life
  4. "Totus tuus, Op.60". classicalarchives.com. Retrieved on 21 February 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալվարիա Զեբժիդովսկա» հոդվածին։