Սիքստոս XIV (լատ.՝ Sixtus PP. IV; աշխարհիկ կյանքում՝ Ֆրանչեսկո դելլա Ռովերե, իտալերեն՝ Francesco della Rovere, հուլիսի 21, 1414[1], Չելե Լիգուրե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա - օգոստոսի 12, 1484[1], Հռոմ, Պապական մարզ), 1471 թվականի օգոստոսի 9-ից մինչև 1484 թվականի օգոստոսի 12-ը եղել է Հռոմի պապ։

Սիքստոս IV
լատ.՝ Sixtus PP. IV
Joos Van Wassenhove e Pedro Berruguete – Sixtus Papa IV, Louvre.jpg
 
Կրթություն Պավիայի համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն իտալերեն՝ Francesco della Rovere
Ծնունդ հուլիսի 21, 1414[1]
Չելե Լիգուրե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Մահ օգոստոսի 12, 1484[1] (70 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Vatican Grotto
Դինաստիա՝ House of della Rovere
Հայր Leonardo Beltramo di Savona della Rovere?
Մայր Lucchina Monleone?[2]
C o a popes Della Rovere.svg|

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Ֆրանչեսկո դելլա Ռովերեն ծնվել է 1414 թվականի հուլիսի 21-ին Սավոնայում (Ջենովայի) մոտ և եղել է աղքատացած ազնվականի ընտանիքից, Լեոնարդո դելլա Ռովերեի և Լուկինա Մոնլեոնեյի որդին[3]։ Ընդունվել է ֆրանցիսկյան միաբանություն, որը նրան ուղարկել է ուսումնասիրելու իրավագիտության Պադովայում և Բոլոնյայպում[4]։ 1464 թվականին ընտրվել է միաբանության գեներալ, իսկ երեք տարի հետո կարդինալ։ 1467 թվականին նշանակվել է տիտղոսային Սան-Պիետրո-ին-վինկիլո եկեղեցու կարդինալ պապ Պողոս II-ի կողմից։ Եղել է եկեղեցական իրավունքի վերաբերյալ մի քանի տրակտատների հեղինակ։ Պապական տիարա է ստացել կաշառքի միջոցով[5]։

ԸնտրություններԽմբագրել

Պապ ընտրվելուց հետո դելլա Ռովերեն ընդունել է Սիքստոս անունը, որը չի օգտագործվել V դարից։ Իր առաջին գործողություններից էր թուրք-օսմանների դեմ նոր խաչակրաց արշավանքի հայտարարումը։ Սակայն Զմյուռնիայի գրավումից հետո նավատորմը ամբողջովին կազմալուծվել է[6]։ Սիքստոսը նաև ձեռնարկել է հունական եկեղեցուն միանալու անհաջող փորձեր։

ԸնտանեվարությունԽմբագրել

 
Պապ Սիքստոս IV-ը նշանակում է Բատոլոմեո Պլատինուին Վատիկանի գրադարանի պրեֆեկտ

Դառնալով Հռոմի պապ՝ նա միշտ վարվում էր ըստ սեփական ընտանիքի հետաքրքրությունների։ Նրա զարմիկ կարդինալ Պյետրո Ռիրիոն դարձել է Հռոմի ամենահարուստ մարդկանցից մեկը և փաստորեն վարել է պապ Սիքստոսի արտաքին քաղաքականությունը։ 1474 թվականին Պյետրոն մահացել է երիտասարդ տարիքում, նրա դերն անցել է Ջուլիանո դելլա Ռովերային։

Դելլա Ռովերեյի իդեալը եղել է պապականությունից (իտալիայի մյուս իշխանությունների օրինակով) աշխարհիկ միապետության ստեղծումը, որը կկառավարվեր կարդինալների կողմից, որոնք պապի հետ կունենային բարեկամական կապեր։

ՔննադատությունԽմբագրել

Չնայած անվիճելի է, որ Վերածննդի դարաշրջանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել Սիքստոս IV-ի պոնտիֆիկատը, որը մեծապես նպաստել էր պապական կուրիայի հաշտությանը, նա հիմնականում քննադատվել է եկեղեցական շատ գրողների և պատմիչների կողմից։

ՓաստերԽմբագրել

  • Սիքստոս IV-ը առաջին պապն է, որը կրում է Sixtus անունը։ Սիքստոս I-ը, Սիքստոս II-ը և Սիքստոս III-ը պաշտոնապես կրում էին Xystus անուն։
  • Սիքստոս IV պապը Հուլիոս II-ի հորեղբայրն է։
  • Հենց պապ Սիքստոս IV-ն է որոշել անցկացնել Կոնկլավը Առաքելական պալատի Սիքստոսինյան Կապելլայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  3. «Miranda, Salvador. Cardinals of the Holy Roman Church»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին։ Վերցված է 2017-11-02 
  4. Butler, Richard Urban. "Pope Sixtus IV." The Catholic Encyclopedia. Vol. 14. New York: Robert Appleton Company, 1912. 25 Jul. 2014
  5. Richard P. McBrien, Lives of the Popes, New York: HarpersSanFrancisco, 1997, p.264-5.
  6. "Sisto IV (1414-1484)", Palazzo-Medici Riccardi